Ալեքսանդր Բոնդովսկի
Ալեքսանդր Բոնդովսկի | |
---|---|
դեկտեմբերի 24, 1896 - մարտի 15, 1970 (73 տարեկանում) | |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Q26257063? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 85-րդ հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
Ալեքսանդր Բոնդովսկի (ռուս.՝ Александр Васильевич Бондовский, դեկտեմբերի 24, 1896, Պենզա, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1970, Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, գերության մեջ գտնված գեներալ-մայոր:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Բոնդովսկին ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 12-ին (նոր տոմարով` դեկտեմբերի 24-ին) Պենզայում: Ավարտել է Պենզայի մասնավոր գիմնազիայի 4-րդ դասարանը: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1915 թվականի օգոստոսից ծառայել է հետևակի գումարտակում, այնուհետև սովորել պրապորչիկների պատրաստման դպրոցում: Դրանից հետո եղել է կիսավաշտի հրամանատար Հյուսիսային ռազմաճակատում: Փետրվարյան հեղափոխությունից հետո աշխատել է Պենզայի ոստիկանությունում, այնուհետև 1918 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մարտնչել Քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում, այդ ժամանակ ղեկավարելով վաշտ և գումարտակ: 1926 թվականին ավարտել է Կոմինտերնի անվան «Վիստրել» դասընթացները: 1939 թվականից բրիգադի հրամանատար է, 1940 թվականից` գեներալ-մայոր[1]: 1940 թվականից 85-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն է:
Հայրենական պատերազմին մասնակել է հենց սկզբից` Բելառուսիայի Գրոդնո քաղաքի մերձակայքում դիմավորելով թշնամուն: 1941 թվականի հունիսի 21-ին շրջափակումից դուրս գալու փորձ կատարելու ժամանակ գերի է ընկնում: Նույն տարվա հուլիսի 26-ին փախչում է Դուբինկա գյուղի մոտ գտնվող գերիների ճամբարից և սեպտեմբերի 16-ին միայնակ միանում յուրայիններին: 1941 թվականի հոկտեմբերի 21-ին երկրորդ անգամ է գերի ընկնում Կոլոմիա գյուղի մոտ, նույն գիշերը փախչում է և հասնում յուրայիններին 1941 թվականի դեկտեմբերի 24-ին: 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը հատուկ ստուգում է անցնում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, որից հետո, դասավանդում է «Վիստրել»-ի դասընթացներում: 1943 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1944 թվականի ապրիլի 21-ը եղել է 50-րդ բանակի հրաձգային կորպուսի 324-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը և 2-րդ Բելառուսական ռազմաճակատի 121-րդ հրաձգային կորպուսի հրամանատարի տեղակալը: Փետրվարի 23-ին դիրքերի հետախուզության ժամանակ Բոնդովսկին սպաների խմբի հետ ընկնում է հրետակոծության տակ, ծանր վիրավորվում է և կորցնում ոտքը: Երկար ժամանակ գտնվում է հոսպիտալում, բուժումից հետո հաշմանդամ վիճակում վերադառնում է ծառայության[2]: 1944 թվականի սեպտեմբերին նորից նշանակվում է «Վիստրել»-ի դասընթացների ղեկավար:
Պատերազմից հետո մնում է նույն պաշտոնում, 1946 թվականից կատարելով այդ դասընթացների տակտիկայի ավագ դասախոսի պարտականությունները: 1946 թվականի սեպտեմբերից Պոլտավայի մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի վարիչն էր: 1947 թվականի մայիսի 21-ից պաշտոնաթող է լինում:
Մահացել է 1970 թվականի մարտի 15-ին Իվանովոյում, թաղված է Բալինո գերեզմանոցում (տեղամաս 189):
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրոդնո քաղաքում Ալեքսանդր Բոնդովսկու անվամբ փողոց կա :
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է Լենինի շքանշանով (21.02.1945[3]) և Կարմիր Դրոշի երկու շքանշաններով (03.04.1944, 03.11.1944[3]), (16.08.1936, 22.02.1944)[4]), Կարմիր Աստղի երկու շքանշաններով (16.08.1936, 22.02.1944), ինչպես նաև մեդալներով ու անվանական զենքով: