Ալեքսանդր Բարիշև
Ալեքսանդր Բարիշև | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | ուսուցիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1930 |
Վախճանի օր | նոյեմբերի 8, 2016 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Ալեքսանդր Բարիշև (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Ба́рышев, օգոստոսի 14, 1930 - նոյեմբերի 8, 2016, Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1953 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1956 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների դոկտոր է։
- 1969-1972 թվականներ՝ եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ներքաղաքական միջոցառումների պլանավորման վարչության առաջին քարտուղար, խորհրդական։
- 1972-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ բաժանմունքի խորհրդական։
- 1979-ից մինչև 1986 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժանմունքի վարիչի տեղակալ։
- 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության չմիավորման շարժման բաժանմունքի վարիչի տեղակալ։
- 1988-1990 թվականներին Գվինեայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1990 թվականի օգոստոսի 14-ից մինչև 1991 թվականի հոկտեմբերի 18-ը Գվինեա Բիսաուի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
1991 թվականից եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել, ունի երեք դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի օգոստոսի 14)[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային դիվանագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս դիվանագետներ