Jump to content

Ալեքսանդր I-ի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր I-ի երկիր
Տեսակկղզի և վիճելի տարածք
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Երկարություն378 կմ
Լայնություն200 կմ
Ամենաբարձր կետMount Stephenson?
Մակերես49 070 կմ²
Ջրլիցի ափինԲելինգսգաուզենի ծով
Անվանված էԱլեքսանդր I
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդր I-ի երկիր, Անտարկտիկայի խոշորագույն կղզին: Ընկած է Բելինգսհաուզենի ծովում՝ Փալմերի երկրից դեպի արևմուտք: Արևմտյան ափը մասամբ շրջապատված է Ուիլքինսի նեղուցով (Wilkins Sound)[1]: Զբաղեցնում է շուրջ 43 250 քառակուսի կիլոմետր տարածք: Երկարությունը հյուսիս-հարավ ուղղությամբ մոտ 390 կմ է, լայնությունը հյուսիսում՝ 80 կմ, հարավում՝ 240 կմ[2]: Մեծությամբ երկրորդ անմարդաբնակ կղզին է աշխարհում՝ Դևոն կղզուց հետո: Ներքին մասը բարձրադիր սառցային սարավանդ է (Ստիվենսոն լ., 2987 մ)։ Հայտնագործել է Ֆ. Ֆ. Բելինգսհաուզենի և Մ. Պ. Լազարևի արշավախումբը (1821)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stewart, J. Antarctic: An Encyclopedia. — New York: McFarland & Company Inc, 2011. — 1776 pp. — 978-07-8-643590-6.
  2. «Antarctica Detail-ID 236». Արխիվացված է օրիգինալից 2019-04-08-ին. Վերցված է 2019-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր I-ի երկիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 153