Ալենկա Գերլովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալենկա Գերլովիչ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1919(1919-09-17)
ԾննդավայրԼյուբլյանա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 9, 2010(2010-12-09) (91 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սլովենիա
Քաղաքացիություն Սլովենիա,  ՀՍՖՀ և  Հարավսլավիայի Թագավորություն
ԿրթությունԶագրեբի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, իմիջմեյքեր, տիկնիկագործ, պարտիզան և նկարչության ուսուցիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
ՀայրFranc Gerlovič?
ԱմուսինՎիտո Գլոբոչնիկի
 Alenka Gerlovič Վիքիպահեստում

Ալենկա Գերլովիչ (սլովեն.՝ Alenka Gerlovič, սեպտեմբերի 17, 1919(1919-09-17), Լյուբլյանա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - դեկտեմբերի 9, 2010(2010-12-09), Լյուբլյանա, Սլովենիա), հարավսլավացի-սլովեն նկարչուհի, տիկնիկագործ, սցենարիստ և լրագրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լյուբլանայում։ Քույրը՝ Վանդա Գերլովիչը, եղել է օպերային երգչուհի (սոպրանո)։ Մինչև տարրական դպրոցն ավարտելը, բնակվել է Բրեժիցում, որտեղ նրա հայրը՝ Ֆրանկո Գերլովիչը, մինչև 1929 թվականն աշխատել է Չատեժի բուժարանում, որպես տեղամասային բժիշկ։ Նա սովորել է Լյուբլանայի գիմնազիայում, որտեղ տեղափոխվել էր նրանց ընտանիքը, հորը Պոլեում գլխավոր բժիշկ նշանակելուց հետո։ 1937 թվականին Ալենկա Գերլովիչն ընդունվել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիա, պրոֆեսոր Վ. Բեցիչի գեղարվեստի բաժին, որտեղ առավելապես հետաքրքրվել է Քրիստ Հեդեգուշիչի (սլովեն.՝ Крсто Хегедушић) ստեղծագործություններով։

«Ալենկա Գերլովիչի դիմանկարը», Վիտո Գլոբոչնիկի, 1945 թ., Ժամանակակից պատմության ազգային թանգարան

Պատերազմի տարիներին Ալենկան միացավ պարտիզաններին, նա նկարում էր պլակատներ, թռուցիկներ, ինչպես նաև ստեղծեց առաջին Պարտիզանական տիկնիկային թատրոնը, որտեղ աշխատում էր որպես տիկնիկագործ և սցենարիստ։ Նա ամուսնացավ նկարիչ Վիտո Գլոբոչնիկի (սլովեն.՝ Vito Globočnik) հետ։ Պատերազմից հետո աշխատել է Փարիզում, Ջոննի Ֆրինդլանդերի արվեստանոցում և անդրադարձել է բնանկարային գեղանկարչությանը։ Նրա աշխատանքներին բնորոշ են խիստ կոմպոզիցիաները, իրական գունային ոճավորումն ու նկարազարդումները։ Նրա վերջին աշխատանքների մեծ մասը կատարված է ջրաներկով։ Սպիտակ թերթի վրա պատկերված են ծաղկող ծառերի, թփերի կամ ծաղկի դաշտերի կոմպոզիցիաներ ազատ ձևերով։ Ալենկան հատուկ լիրիզմի է հասել սլովենական լեռների և այլ ռիթմիկ մոտիվների պատկերման գործերում։

Ալենկան դարձավ պատերազմից հետո Սլովենական ժողովրդական թատրոնի առաջին սցենարիստներից մեկը։ Նա Լյուբլանայի Դասական գիմնազիայում դասավանդել է արվեստի պատմություն, որտեղ աշակերտներին ծանոթացնում էր նաև մոդեռնիզմի նորություններին։ Գիմնազիայում դասավանդել է մինչև 1968 թվականի վերջը։ Ալենկան նաև հայտնի գրող և ուսուցիչ էր, 1968 թվականին պարգևատրվում է Լեստվիկի մրցանակով երեխաների նկարչության ուսուցման գրքի համար։ Նա նաև հայտնի ճանապարհորդ էր և իր ճամփորդությունների մասին դասախոսություններ էր կարդում ու գրում թերթերում։

Թոշակի անցնելուց հետո Ալենկան իրեն նվիրում է ակրիլային գեղանկարչությանը և կազմակերպում է մի շարք ցուցահանդեսներ (1969 թվականից մինչև 1990 թվականը Բրեժիցի թանգարանում պահվում էին նրա աշխատանքները)։ Կյանքի վերջին տարիներին նա անցնում է ջրաներկային տեխնիկային։ Նա թողարկում է իր հիշողությունները «Իմ կյանքի կտորները» (սլովեն.՝ Okruški mojega življenja) գրքով։ Նա հիշում է ժամանակակիցներին, կյանքի նկատմամբ սիրո, ակտիվ քաղաքական դիրքորոշման և գեղանկարչությանը նվիրվածության շնորհիվ։

Մահացել է Լյուբլյանայում, 2010 թվականին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանց Պրեշերնի անվան մրցանակ, 1981 թվական
  • Լևցիկ մրցանակ Likovni pouk otrok (Արվեստի դասեր երեխաների համար) գրքի համար 1968 թվական[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Obituary on RTV Slovenija site, 9 December 2010
  2. Delo site, Umrla je akademska slikarka Alenka Gerlovič (The Painter Alenka Gerlovič Has Died), 10 December 2010
  3. «The Levstik Award on the Mladinska Knjiga Publishing House site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Posavski muzej Brežice: Donacija Alenke Gerlovič, 2005, ISBN 961-90228-7-4
  • Alenka Gerlovič: Okruški mojega življenja, Založba Forma 7, 2006, ISBN 10-961-6181-48-3
  • Luc Menaše: Evropski umetnostnozgodovinski leksikon, Založba Mladinska knjiga, 1971
  • Enciklopedija Slovenije. Mladinska knjiga, Ljubljana 1987-2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալենկա Գերլովիչ» հոդվածին։