Ալդան (քաղաք)
Քաղաք | ||
---|---|---|
Ալդան | ||
Алда́н | ||
Երկիր | Ռուսաստան | |
Համայնք | Ալդանսկի ուլուս | |
Հիմնադրված է | 1924 թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1932 թվականից | |
Մակերես | 33 կմ² | |
ԲԾՄ | 650 մ | |
Բնակչություն | ▼ 21 538 մարդ (2013) | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Հեռախոսային կոդ | +7 411 45 | |
Փոստային ինդեքս | 678900 | |
Փոստային դասիչ | 678900 | |
| ||
Ալդան (ռուս.՝ Алда́н), քաղաք Ռուսաստանում, Յակուտիայի Ալդանսկի շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Ամուրո-Յակուտական մայրուղու վրա, Ալդան գետի ավազանում, Յակուտսկից 530 կմ հարավ։ Քաղաքում կա օդանավակայան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ծննդյան օրը համարվում է 1924 թվականի հունիսի 19-ը։ Մինչև 1932 թվականը համարվել է ավան և կոչվել Նեզամետնի (ռուսերեն՝ Незаметный, բառացի՝ «աննկատելի, աննշմարելի»)։ 1932 թվականի սեպտեմբերի 20-ին ավանը ստացավ քաղաքի կարգավիճակ, իսկ 1939 թվականի մայիսին վերանվանվեց Ալդան՝ Ալդան գետի անունով[1]։
1990-ական թվականներին քաղաքը գտնվում էր ժողովրդագրական ճգնաժամի մեջ, սակայն 2000-2010 թվականներին վերսկսվեց մարդկանց այցը դեպի քաղաք, ի հայտ եկան առևտրային օդագնացություն, երկաթուղային կայարան։ 2009-2010 թվականներին քաղաքում սկսվեց նավթամուղային ճյուղի շինարարություն, ինչը մեծապես անդրադարձավ քաղաքի տնտեսական զարգացման վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939[2] | 1959[3] | 1967[2] | 1970[4] | 1979[5] | 1989[6] | 1992[2] | 1996[2] |
14 000 | ↘12 358 | ↗15 000 | ↗17 689 | ↗20 173 | ↗27 090 | ↘26 400 | ↘24 000 |
1998[2] | 2000[2] | 2001[2] | 2002[7] | 2003[2] | 2005[2] | 2006[2] | 2007[2] |
↘22 900 | ↘21 500 | ↘21 200 | ↗24 715 | ↘24 700 | ↘24 300 | ↘24 000 | ↘23 900 |
2008[2] | 2009[8] | 2010[9] | 2011[2] | 2012[10] | 2013[11] | 2014[12] | 2015[13] |
↘23 800 | ↘23 486 | ↘21 275 | ↗21 300 | ↗21 673 | ↘21 538 | ↘21 364 | ↘21 092 |
2016[14] | |||||||
↘20 892 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալդանում կլիման խիստ ցամաքային է, որն էականորեն մեղմ է, քան Յակուտսկում. ձմռանն Ալդանում ավելի տաք է, իսկ ամռանը ավելի հով։ Ձմեռը չափավոր ցուրտ է` ամսեամիս ջերմաստիճանի ոչ մեծ տատանումներով։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձնհալը բացառվում է։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ալդան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | −2,5 | −1,0 | 9,1 | 15,5 | 27,4 | 34,3 | 34,4 | 35,2 | 25,8 | 16,7 | 6,1 | −0,6 | 35,2 |
միջին առավելագույնը (°C) | −21,9 | −18,1 | −9,3 | 0,9 | 10,6 | 20,3 | 22,6 | 19,2 | 9,8 | −2,4 | −14,6 | −21,3 | −0,3 |
միջին ջերմաստիճանը (°C) | −26,3 | −23,3 | −15,2 | −4,2 | 5,1 | 13,9 | 16,6 | 13,4 | 4,9 | −6,4 | −18,8 | −25,3 | −5,5 |
միջին նվազագույնը (°C) | −30,6 | −28,3 | −21,3 | −9,6 | 0,0 | 7,5 | 10,9 | 8,1 | 0,8 | −10,4 | −23,1 | −29,4 | −10,5 |
բացարձակ նվազագույնը (°C) | −48,7 | −46,3 | −42,0 | −31,7 | −16,0 | −5,9 | −0,8 | −4,4 | −16,1 | −30,3 | −44,9 | −48,3 | −48,7 |
տեղումների քանակը (մմ) | 27 | 24 | 29 | 36 | 71 | 83 | 108 | 105 | 94 | 67 | 42 | 32 | 718 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ալդանի կլիման տասը տարվա ընթացքում (2004 - 2013) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | −22,8 | −20,1 | −10,1 | 1,1 | 11,3 | 20,9 | 22,4 | 18,4 | 10,3 | −2,3 | −14,4 | −23,1 | −0,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | −26,5 | −24,7 | −16,3 | −4,1 | 6,2 | 14,9 | 16,9 | 13,6 | 5,7 | −5,5 | −17,8 | −26,5 | −5,3 |
միջին նվազագույնը (°C) | −30,2 | −29,3 | −22,2 | −9,6 | 0,8 | 8,6 | 11,2 | 8,7 | 1,3 | −8,8 | −21,2 | −29,8 | −10,0 |
տեղումների քանակը (մմ) | 28 | 20 | 25 | 35 | 72 | 77 | 133 | 152 | 86 | 75 | 43 | 28 | 774 |
Աղբյուր՝ www.weatheronline.co.uk |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալդանի տնտեսության հիմքը կազմում է ոսկու արդյունահանությունը։ Կա նաև փայտամշակման մի քանի փոքր ձեռնարկություն և մեքենաների վերանորոգման գործարան։ Քաղաքում են գտնվում «Յակուտիայի երկաթուղիներ» ընկերության գլխամասը և դրա հիմնական ստորաբաժանումները։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալդանի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը 1993 թվականին հանդես է եկել Ռուսաստանի առաջնության առաջին լիգայում։
2012 թվականից գործում է Դահուկավորների պատրաստման Ալդանի կենտրոնը, որտեղ մարզվում են նաև ռուս հայտնի մարզիկներ, բիաթլոնիստներ և դահուկավորներ, Ռուսաստանի հավաքականի անդամներ[15][16]։
Նշանավոր անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալդանում է ծնվել խորհրդային գրող Վիկտոր Կոլուպաևը (1936—2001)։
- Երկար ժամանակ քաղաքում է ապրել և այստեղ մահացել գրող, հասարակական գործիչ Նիկոլայ Սաբաևը (1941—2003)։
- Այստեղ է ծնվել խորհրդային պետական գործիչ Գենադի Վեդերնիկովը (օգոստոսի 5, 1937 — հուլիսի 27, 2001)։
- Քաղաքում է ծնվել Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատակից, ակադեմիկոս Վլադիմիր Կլյուշինը (1939)։
- Մանկության տարիներից մինչև բանակ զորակոչվելը (1942) այստեղ է ապրել Խորհրդային միության ապագա հերոս Միխայիլ Կոսմաչյովը (1920-1944)։
- Այստեղ է ծնվել ռուս դերասան, հեռուստահաղորդավար, նկարիչ Իգոր Գրիգորևը (1962)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Народная энциклопедия «Мой город». Алдан (город)
- ↑ Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу (рус.). Демоскоп Weekly. Проверено 25 сентября 2013. Архивировано из первоисточника 28 апреля 2013
- ↑ Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу. (рус.). Демоскоп Weekly. Проверено 25 сентября 2013. Архивировано из первоисточника 28 апреля 2013
- ↑ Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу. (рус.). Демоскоп Weekly. Проверено 25 сентября 2013. Архивировано из первоисточника 28 апреля 2013
- ↑ Всесоюзная перепись населения 1989 года. Численность городского населения. Архивировано из первоисточника 22 августа 2011
- ↑ Численность городского и сельского населения Республики Саха (Якутия) (xls). Проверено 10 января 2013. Архивировано из первоисточника 28 января 2013
- ↑ Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года. Проверено 2 января 2014. Архивировано из первоисточника 2 января 2014
- ↑ Всероссийская перепись населения 2010 года. Якутия. Таб. 5. Численность населения по районам, городским и сельским населённым пунктам. Проверено 5 апреля 2016. Архивировано из первоисточника 5 апреля 2016
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года. Проверено 31 мая 2014. Архивировано из первоисточника 31 мая 2014
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов). Проверено 16 ноября 2013. Архивировано из первоисточника 16 ноября 2013
- ↑ Якутия. Оценка численности населения на 1 января 2009-2015 годов
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года
- ↑ Численность населения по районам республики Саха(Якутия) на 1 января 2016 года. Проверено 13 апреля 2016. Архивировано из первоисточника 13 апреля 2016
- ↑ Лыжные гонки: Российские спринтеры приняли участие в открытии центра подготовки лыжников в Алдане
- ↑ Дорога к «золоту» Сочи-2014 начинается с Алдана: фото | News.Ykt.Ru: служба новостей
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алдан // Города России: энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 16. — 559 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-026-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդան (քաղաք)» հոդվածին։ |
|