Ալբերտ Ղուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Ղուլյան
Ծնվել էմայիսի 2, 1938(1938-05-02)[1] (85 տարեկան)
Ղարաչինար
ՄասնագիտությունՌադիոֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Պարգևներ
 Albert Gulyan Վիքիպահեստում

Ալբերտ Գարեգինի Ղուլյան (մայիսի 2, 1938(1938-05-02)[1]), հայ ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992): Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2000), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (2014

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Ղուլյանը ծնվել է Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում[2]։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1975 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ Դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, դոցենտ, պրոֆեսոր (1975)։

Գիտական գործունեությունը վերաբերում է գերբարձր հաճախականությունների տիրույթում աղմկային ազդանշանների բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի ստեղծման, ռադիոաստղագիտական մեթոդներով անտենաների բնութագրերի ուսումնասիրության, ժողովրդական տնտեսության և պաշտպանության բնագավառում ռադիոֆիզիկական համակարգերի ստեղծմանը[3][4][5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=226&langid=2
  2. Daily, AZG. «ԱԼԲԵՐՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՂՈՒԼՅԱՆ». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «049 Ֆիզիկա-մաթեմատիկական | ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ». councils.ysu.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «ԱԼԲԵՐՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՂՈՒԼՅԱՆ | AZG Daily». www.azg.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Մշակույթի գործիչները պարգևատրվել են մեդալներով ու շքանշաններով». news.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ղուլյան» հոդվածին։