Ալբերտ Ղուլյան
Ալբերտ Ղուլյան | |
|---|---|
Երևանի պետական համալսարանում, 10.09.2014 | |
| Ծնվել է | մայիսի 2, 1938[1] Ղարաչինար |
| Մահացել է | մարտի 12, 2025 (86 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ռադիոֆիզիկոս |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1960) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
| Պարգևներ | |
Ալբերտ Գարեգինի Ղուլյան (մայիսի 2, 1938[1], Կարաչինար, Գերանբոյի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2025), հայ ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992): Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2000), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ղուլյանը ծնվել է Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում[3]։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1975 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ Դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, դոցենտ, պրոֆեսոր (1975)։
Գիտական գործունեությունը վերաբերում է գերբարձր հաճախականությունների տիրույթում աղմկային ազդանշանների բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի ստեղծման, ռադիոաստղագիտական մեթոդներով անտենաների բնութագրերի ուսումնասիրության, ժողովրդական տնտեսության և պաշտպանության բնագավառում ռադիոֆիզիկական համակարգերի ստեղծմանը[4][5][6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1988
- Անանիա Շիրակացու մեդալ, 2011[7]
- Գարեգին Նժդեհի մեդալ, 2011
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.sci.am/membersview.php?id=226&langid=2
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=226&langid=1
- ↑ Daily, AZG. «ԱԼԲԵՐՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՂՈՒԼՅԱՆ». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «049 Ֆիզիկա-մաթեմատիկական | ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ». councils.ysu.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ԱԼԲԵՐՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՂՈՒԼՅԱՆ | AZG Daily». www.azg.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Մշակույթի գործիչները պարգևատրվել են մեդալներով ու շքանշաններով». news.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ղուլյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Մարտի 12 մահեր
- 2025 մահեր
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ռադիոֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ