Jump to content

Ալբերտ Հովհաննիսյան (թմբկահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 17, 1985(1985-05-17) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթմբկահար
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԿրթությունԱլեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոց, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2007)
ԱմուսինԱրփի

Ալբերտ Հովհաննիսյան (մայիսի 17, 1985(1985-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, թմբկահար[1], արվեստագիտության թեկնածու, երգչուհի Արփի Շահնուբարյանի ամուսինը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում՝ 1985 թվականի մայիսի 17-ին[3]։ Միջնակարգ կրթություն է ստացել Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոցում, որից հետո ուսումը շարունակելով Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, ապա՝ 2002-2007 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2010 թվականին ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատության ասպիրանտուրան։ 2010 թվականին ստացել է արվեստագիտության թեկնածուի կոչում։

2007 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, իսկ 2008 թվականից հանդիսանում է Հայվեյ ջազ խմբի հիմնադիրներից մեկն ու խմբի թմբկահարը։

Ալբերտ Հովհաննիսյանն ամուսնացել է երգչուհի Արփիի հետ, նրանք ունեն երկու երեխա՝ Արևիկն ու Ակսելը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Երգչուհի Արփին երկու տոներին էլ նշանակություն չի տալիս - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Արփի. «Ինձ երբեք չեմ պատկերացրել տղայի մամա, բայց երջանիկ եմ»». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Zarkfoundation - Ալբերտ Հովհաննիսյան». zarkfoundation.com.
  4. «ՈՐԴՈՒ ԾՆՈՒՆԴԸ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]