Jump to content

Ալբերտ Լուկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Լուկե
իսպ.՝ Albert Luque Martos
Ալբերտ Լուկեն 2007 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալբերտ Լուկե Մարտոս
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1978(1978-03-11) (46 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Իսպանիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1991-1996 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Իսպանիա Բարսելոնա B 34 (8)
1997-1999 Իսպանիա Մալյորկա B 62 (25)
1999-2002 Իսպանիա Մալյորկա 67 (24)
1999-2000   Իսպանիա Մալագա 23 (3)
2002-2005 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 101 (26)
2005-2007 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 21 (1)
2007-2009 Նիդերլանդներ Այաքս 16 (4)
2008-2009   Իսպանիա Մալագա 32 (8)
2009-2010 Իսպանիա Մալագա 19 (1)
1996-2010 Ընդհանուր 341 (92)
Ազգային հավաքական
2002-2005 Իսպանիա Իսպանիա 16 (3)
2002-2006 Կատալոնիա Կատալոնիա 3 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտ Լուկե Մարտոս (իսպ.՝ Albert Luque Martos, մարտի 11, 1978(1978-03-11), Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ալբերտը իր կարիերայի մեծ մասը անցկացրել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա» և «Մալյորկա» ֆուտբոլային ակումբների կազմում։ Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է 248 հանդիպման և դարձել է 61 գոլի հեղինակ։ Նա նաև հանդես է եկել նիդերլանդական «Այաքս»-ի և անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմերում։

2002-2005 թվականների ընթացքում հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Նա մեկական անգամ մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Հավաքականի կազմում մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է 2000 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտը իր կարեիրան սկսել է «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմի կազմում։ 1997 թվականին ֆուտբոլիստը միացել է «Մալյորկա»-ին և սկսել է հանդես գալ թիմի երիտասարդական կազմում[1]։

2000/01 մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում դարձել է 9 գոլի հեղինակ։

«Դեպորտիվո Լա Կորունյա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի օգոստոսի 29-ին Լուկեն տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո[2], իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է «Մալագա»-ի դեմ խաղում[3]։ Այդ գոլը եղել է հաղթական։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև «Ռասինգ»-ի և «Էսպանյոլ»-ի դեմ խաղերում[4]։

2003/04 մրցաշրջաում լուկեն դարձել է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Նա գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Ռոսենբուրգ»-ի դեմ խաղում[5]։

2002-2005 թվականների ընթացքում իսպանացին թիմի կազմում մասնակցել է 101 հանդիպման և դարձել է 26 գոլի հեղինակ։

«Նյուքասլ Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսի 27-ին Ալբերտ Լուկեն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»։ Ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 9 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր[6]։

Նա իր նորամուտը նշել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում։ Նա մասնակցել է հաջորդ` «Ֆուլհեմ»-ի դեմ հանդիպմանը։ Իր առաջին գոլը թիմի կազմում Ալբերտը խփել է 2006 թվականի ապրիլի 17-ին` «Սանդերլենդ»-ի դեմ խաղում[7]։

Տնային խաղերում իր առաջին գոլը Լուկեն խփել է «Լիլեստրյոմ»-ի դեմ կայացած խաղւմ[8]։ Նա դարձել է դուբլի հեղինակ «Լիվերպուլ»-ի երիտասարդական թիմի դեմ կայացած խաղում։

2007 թվականին անգլիական ակումբը գլխավորում էր Սեմ Ալադիասը, ով խոստովանել է որ պատրաստ է հնարավորություն տալ իսպանացուն։ Սակայն նա ավելի շատ խաղաժամանակ է տրամադրել Ժոեյ Բարտոնին, ում տրամադրել է նաև 7 համարի մարզաշապիկը[9]։ Իսկ Ալեբրտ Լուկեն ստացել է 19 համարի մարզաշապիկը, որը նա կրում էր «Դեպորտիվո»-ի կազմում։

2007 թվականի օգոստոսի 25-ին Լուկեն տեղափոխվել է նիդերլանդական «Այաքս» և թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[10]։

Թիմի կազմում առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել սեպտեմբերի 30-ին` «Վենլո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով։

Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ[11]։

2008-09 մրցաշրջանի սկզբում` սեպտեմբերի 1-ին Ալբերտ լուկեն վարձավճարով տեղափոխվել է «Մալագա»[12]։ Իսպանական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է «Օսասունա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով` անդալուսյան թիմի հաղթանակով[13]։

2009 թվականի հուլիսի 30-ին Ալբերտը որպես ազատ գործակալ միացել է «Մալագա»-ին։ Թիմի մարզիչ Խուան Լոպեսի գլխավորությամբ նա հանդիպումների մասնակցել և գոլի հեղինակ է դարձել մրցաշրջանի առաջին հատվածում[14][15]։

2010-11 մրցաշրջանում ֆուտբոլիստը շարունակել է բացակայել թիմի հայտացուցակից։

Մրցաշրջանի ավարտից հետո Ալբերտ Լուկեն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում Լուկեն դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Իսպանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է ԱԱ 2002-ին մասնակցելու համար։ Հավաքականի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2002 թվականի հունիսի 12-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Նա մասնակցել է նաև 1/8 եզրափակչում կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում։

Երկու տարի անց Լուկեն մասնակցել է Եվրո 2004-ին[17]։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Ալբերտ Լուկեն անցկացրել է 2005 թվականի սեպտեմբերի 7-ին` մասնակցելով Սերբիա և Չեռնոգորիայի ազգային հավաքականի դեմ խաղում[18]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 1998, 2002
  • Ինտերտոտոյի գավաթակիր - 2006
  • Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն - 2002

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «El recogepelotas» [The ballboy] (Spanish). El País. 2003 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «El delantero del Mallorca Albert Luque ficha por el Deportivo» [Mallorca forward Albert Luque signs for Deportivo] (Spanish). El País. 2002 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Luque pone la guinda a un gran partido del Depor» [Luque puts icing on cake to great Depor match] (Spanish). El Mundo. 2002 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «El Deportivo araña tres puntos claves para estar arriba» [Deportivo scrapes three vital points to stay up] (Spanish). El Mundo. 2003 թ․ մարտի 2. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Luque strike does it for Depor». UEFA.com. 2003 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  6. Michael Walker (2005 թ․ օգոստոսի 27). «Souness gets Luque and now wants Kuyt». The Guardian. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Sunderland 1–4 Newcastle». BBC Sport. 2006 թ․ ապրիլի 17. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Newcastle 1–1 Lillestrom». BBC Sport. 2006 թ․ հուլիսի 15. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  9. Luque to get Toon lifeline Արխիվացված 2007-10-04 Wayback Machine; The Sun, 23 June 2007
  10. «Ajax sign Albert Luque Martos». AFC Ajax. 2007 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Ajax Amsterdam 6–1 VVV Venlo». ESPN Soccernet. 2007 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. Albert Luque ficha por el Málaga (Albert Luque signs with Málaga); Marca, 30 August 2008 (in Spanish)
  13. «Málaga 4–2 Osasuna». ESPN Soccernet. 2008 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «Luque y Muñiz ya ni se miran» [Luque and Muñiz don't even look at each other anymore] (Spanish). El Desmarque. 2010 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Luque: ´Con Muñiz estaría más fuera que dentro´» [Luque: ´With Muñiz I would be more out than in´] (Spanish). La Opinión de Málaga. 2010 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Joaquín: "Era mi oportunidad"» [Joaquín: "It was my chance"] (Spanish). Diario AS. 2002 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Sáez selects Spain squad». UEFA.com. 2004 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  18. «España no sale del laberinto» [Spain still in a maze] (Spanish). El Mundo. 2005 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Լուկե» հոդվածին։