Ալբերտ Լուկե
Ալբերտ Լուկե իսպ.՝ Albert Luque Martos | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Ալբերտ Լուկեն 2007 թվականին | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ալբերտ Լուկե Մարտոս | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1978[1][2] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տեռասա, Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
1996-2010 | Ընդհանուր | 341 | (92) | |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալբերտ Լուկե Մարտոս (իսպ.՝ Albert Luque Martos, մարտի 11, 1978, Տեռասա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան:
Ալբերտը իր կարիերայի մեծ մասը անցկացրել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա» և «Մալյորկա» ֆուտբոլային ակումբների կազմում: Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է 248 հանդիպման և դարձել է 61 գոլի հեղինակ: Նա նաև հանդես է եկել նիդերլանդական «Այաքս»-ի և անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմերում:
2002-2005 թվականների ընթացքում հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Նա մեկական անգամ մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Հավաքականի կազմում մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ:
Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է 2000 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մալյորկա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտը իր կարեիրան սկսել է «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմի կազմում: 1997 թվականին ֆուտբոլիստը միացել է «Մալյորկա»-ին և սկսել է հանդես գալ թիմի երիտասարդական կազմում[3]:
2000/01 մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում դարձել է 9 գոլի հեղինակ:
«Դեպորտիվո Լա Կորունյա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի օգոստոսի 29-ին Լուկեն տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»: Տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո[4], իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է «Մալագա»-ի դեմ խաղում[5]: Այդ գոլը եղել է հաղթական: Նա գոլի հեղինակ է դարձել նաև «Ռասինգ»-ի և «Էսպանյոլ»-ի դեմ խաղերում[6]:
2003/04 մրցաշրջաում լուկեն դարձել է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Ռոսենբուրգ»-ի դեմ խաղում[7]:
2002-2005 թվականների ընթացքում իսպանացին թիմի կազմում մասնակցել է 101 հանդիպման և դարձել է 26 գոլի հեղինակ:
«Նյուքասլ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի օգոստոսի 27-ին Ալբերտ Լուկեն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»: Ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 9 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր[8]:
Նա իր նորամուտը նշել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում: Նա մասնակցել է հաջորդ` «Ֆուլհեմ»-ի դեմ հանդիպմանը: Իր առաջին գոլը թիմի կազմում Ալբերտը խփել է 2006 թվականի ապրիլի 17-ին` «Սանդերլենդ»-ի դեմ խաղում[9]:
Տնային խաղերում իր առաջին գոլը Լուկեն խփել է «Լիլեստրյոմ»-ի դեմ կայացած խաղւմ[10]: Նա դարձել է դուբլի հեղինակ «Լիվերպուլ»-ի երիտասարդական թիմի դեմ կայացած խաղում:
2007 թվականին անգլիական ակումբը գլխավորում էր Սեմ Ալադիասը, ով խոստովանել է որ պատրաստ է հնարավորություն տալ իսպանացուն: Սակայն նա ավելի շատ խաղաժամանակ է տրամադրել Ժոեյ Բարտոնին, ում տրամադրել է նաև 7 համարի մարզաշապիկը[11]: Իսկ Ալեբրտ Լուկեն ստացել է 19 համարի մարզաշապիկը, որը նա կրում էր «Դեպորտիվո»-ի կազմում:
«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 25-ին Լուկեն տեղափոխվել է նիդերլանդական «Այաքս» և թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[12]:
Թիմի կազմում առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել սեպտեմբերի 30-ին` «Վենլո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով:
Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ[13]:
«Մալագա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-09 մրցաշրջանի սկզբում` սեպտեմբերի 1-ին Ալբերտ լուկեն վարձավճարով տեղափոխվել է «Մալագա»[14]: Իսպանական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է «Օսասունա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով` անդալուսյան թիմի հաղթանակով[15]:
2009 թվականի հուլիսի 30-ին Ալբերտը որպես ազատ գործակալ միացել է «Մալագա»-ին: Թիմի մարզիչ Խուան Լոպեսի գլխավորությամբ նա հանդիպումների մասնակցել և գոլի հեղինակ է դարձել մրցաշրջանի առաջին հատվածում[16][17]:
2010-11 մրցաշրջանում ֆուտբոլիստը շարունակել է բացակայել թիմի հայտացուցակից:
Մրցաշրջանի ավարտից հետո Ալբերտ Լուկեն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում Լուկեն դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Իսպանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է ԱԱ 2002-ին մասնակցելու համար: Հավաքականի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2002 թվականի հունիսի 12-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[18]: Նա մասնակցել է նաև 1/8 եզրափակչում կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում:
Երկու տարի անց Լուկեն մասնակցել է Եվրո 2004-ին[19]: Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Ալբերտ Լուկեն անցկացրել է 2005 թվականի սեպտեմբերի 7-ին` մասնակցելով Սերբիա և Չեռնոգորիայի ազգային հավաքականի դեմ խաղում[20]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի սուպերգավաթակիր - 1998, 2002
- Ինտերտոտոյի գավաթակիր - 2006
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն - 2002
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://bdfa.com.ar/jugadores-47117.html (իսպ.)
- ↑ «El recogepelotas» [The ballboy] (Spanish)։ El País։ հոկտեմբերի 18, 2003։ Վերցված է մայիսի 7, 2016
- ↑ «El delantero del Mallorca Albert Luque ficha por el Deportivo» [Mallorca forward Albert Luque signs for Deportivo] (Spanish)։ El País։ օգոստոսի 30, 2002։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «Luque pone la guinda a un gran partido del Depor» [Luque puts icing on cake to great Depor match] (Spanish)։ El Mundo։ դեկտեմբերի 15, 2002։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «El Deportivo araña tres puntos claves para estar arriba» [Deportivo scrapes three vital points to stay up] (Spanish)։ El Mundo։ մարտի 2, 2003։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «Luque strike does it for Depor»։ UEFA.com։ օգոստոսի 27, 2003։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ Michael Walker (օգոստոսի 27, 2005)։ «Souness gets Luque and now wants Kuyt»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 28, 2013
- ↑ «Sunderland 1–4 Newcastle»։ BBC Sport։ ապրիլի 17, 2006։ Վերցված է սեպտեմբերի 1, 2009
- ↑ «Newcastle 1–1 Lillestrom»։ BBC Sport։ հուլիսի 15, 2006։ Վերցված է փետրվարի 27, 2010
- ↑ Luque to get Toon lifeline; The Sun, 23 June 2007
- ↑ «Ajax sign Albert Luque Martos»։ AFC Ajax։ օգոստոսի 25, 2007։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 18, 2007-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2007
- ↑ «Ajax Amsterdam 6–1 VVV Venlo»։ ESPN Soccernet։ սեպտեմբերի 30, 2007։ Վերցված է դեկտեմբերի 1, 2011
- ↑ Albert Luque ficha por el Málaga (Albert Luque signs with Málaga); Marca, 30 August 2008 (in Spanish)
- ↑ «Málaga 4–2 Osasuna»։ ESPN Soccernet։ նոյեմբերի 30, 2008։ Վերցված է դեկտեմբերի 1, 2011
- ↑ «Luque y Muñiz ya ni se miran» [Luque and Muñiz don't even look at each other anymore] (Spanish)։ El Desmarque։ մարտի 22, 2010։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «Luque: ´Con Muñiz estaría más fuera que dentro´» [Luque: ´With Muñiz I would be more out than in´] (Spanish)։ La Opinión de Málaga։ հուլիսի 17, 2010։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «Joaquín: "Era mi oportunidad"» [Joaquín: "It was my chance"] (Spanish)։ Diario AS։ հունիսի 12, 2002։ Վերցված է մայիսի 7, 2016
- ↑ «Sáez selects Spain squad»։ UEFA.com։ մայիսի 20, 2004։ Վերցված է մայիսի 7, 2016
- ↑ «España no sale del laberinto» [Spain still in a maze] (Spanish)։ El Mundo։ սեպտեմբերի 7, 2005։ Վերցված է մայիսի 7, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Լուկե պրոֆիլը BDFutbol կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Լա Կորունյայի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ
- Իսպանացի օլիմպիական մեդալակիրներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Կատալոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ