Ալան Չումակ
Ալան Չումակ ռուս.՝ Аллан Владимирович Чумак | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1935 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2017 (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար, էքստրասենս, գրող, խմբագիր և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | Psychological Institute of the Russian Academy of Education? |
Կայք | allanchumak.ru |
Allan Chumak Վիքիպահեստում |
Ալան Վլադիմիրովիչ Չումակ, (ռուս.՝ Алла́н Влади́мирович Чума́к, մայիսի 26, 1935, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2017, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս հեռուստատեսային գործիչ։ Իրեն ներկայացնում էր որպես բուժարար և էքստրասենս, մի քանի գրքերի հեղինակ է։ Սոցիալական և անոմալ երևույթների ուսումնասիրման տարածաշրջանային հանրային ֆոնդի նախագահ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացել է լրագրողի կրթություն Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1965 թվականից սկսած աշխատել է հեռուստատեսությունում, որպես սպորտային մեկնաբան, նաև աշխատել է «Նովոստի» լրատվական գործակալությունում որպես խմբագիր։ 1970-ականների վերջին իր խոսքով` խաբեբա-բուժարարների մասին բացահայտող հոդված պատրաստելիս իր մեջ որոշակի էներգետիկ կարողություններ է զգացել[2]։ 1983 թվականից աշխատել է Լ. Գ. Շչուկինայի անվան հոգեբանության ինստիտուտում։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին դարձել է Ռուսաստանի ամենահայտնի «բուժարարներ»-ից մեկը` շնորհիվ հեռուստատեսային սեանսների։ Այդ սեանսների ընթացքում հիպնոսացնող շարժումներով «լիցքավորում էր» տարբեր նյութեր` ջուր, քսուքներ, կրեմներ և այլն։ Հիպնոսն անում էր ոչ միայն ստուդիայում, այլև` հեռուստադիտողի հետ և այդ ընթացքում որևէ բառ չէր ասում, միայն պասսեր էր անում և շարժում շուրթերը։ Առողջապահության նախարարության կողմից ոչ ավանդական բժշկությունը սահմանափակող օրենք ընդունելուց հետո Չումակի գործունեությունն արգելքի տակ է ընկնում և Ռուսաստանի տարածքում առհասարակ կասեցվում է։ 2000 թվականի ընտրություններին Սամարայի մարզում առաջադրել է իր թեկնածությունը` Պետդումա մտնելու համար, սակայն պարտվել է` հավաքելով ընտրողների 3%-ից քիչ ավելի ձայներ[1]։ 2008-2009 թվականների ձմռանը ռադիոհաղորդման ժամանակ հայտարարել է, որ հատուկ կարողություններն իրեն սովորեցրել են գլխում լսվող ձայները, իսկ ինքը գրել է «իրեն թելադրվող դասախոսությունների սեղմագիրը»։ Դրանց միջոցով էլ ինքը սովորել է։ Իր առաջին գրքում նա մի քանի գլուխ է նվիրել այդ փաստին, որտեղ նշում է, թե իր գլխում եղած ուսուցիչների ձայները պարզապես սովորեցրել են իրեն օգտվել իր հնարավորություններից` մարդկանց բուժել ու միևնույն ժամանակ նրանց վնաս չհասցնել, ինչպես նաև` նրան պատմել են աշխարհի կառուցվածքի մասին[2]։ Մահացել է Մոսկվայում, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին[3][4].
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուտ գիտության դեմ պայքարող հանձնաժողովի նախագահ ակադեմիկոս Էդուարդ Պավլովիչ Կրուգլյակովը «Չումակի էֆեկտն» անվանել է բուժարարներին միանգամայն անհայտ գիտություն, գրեթե հրաշագործ բուժական ուժ` պսևդոգիտություն։ Նա նշել է, որ լուրջ հոգեթերապևտները երբևէ չեն հանդիպել որևէ դեպքի, երբ ոչ ավանդական բժշկությունն օգնել է ծանր հիվանդ մարդկանց և ընդգծել է, որ հիվանդները վնասում են իրենց` վստահելով բուժարարների հրաշագործ հնարավորություններին[5]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тем, кто верит в чудо. — М.: ЭКСМО, 2007. — 256 с. — ISBN 978-5-699-25981-6.
- Книга-экстрасенс. Практические приемы по исцелению себя и своих близких. — М.: ЭКСМО, 2008. — 256 с. — ISBN 978-5-699-29185-4.
- Исцеляющая сила внутри вас. — М.: ЭКСМО, 2009. — 272 с. — ISBN 978-5-699-36644-6.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Карелина М. Самарская область в ноябре-декабре 1999 года — списки кандидатов (Ստուգված է 24 Սեպտեմբերի 2010)
- ↑ 2,0 2,1 Чумак А. Тем, кто верит в чудо. — М.: ЭКСМО, 2007. — ISBN 978-5-699-25981-6
- ↑ «В Москве умер Аллан Чумак». Общество. Росбизнесконсалтинг. 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «В Москве умер целитель Аллан Чумак». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Кругляков, Эдуард Павлович Что же с нами происходит? // Сб. статей. — Новосибирск: Изд-во СО РАН, 1998 (Ստուգված է 24 Սեպտեմբերի 2010)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- allanchumak.ru — Ա. Վ. Չումակի պաշտոնական կայքը
- Ванденко, Андрей Аллан Владимирович // «Новый Взгляд» : газета. —М., 1992. — № 23. — С. 8.
- Мозжухин, Андрей Куда уходят маги // Русская планета. — 09.10.2014.
- «Էքստրասենսի մեղայականը. Ալան Չումակ» (վավերագրական հեռուստաֆիլմ, Ռուսաստան, 2016; ֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործվել են արխիվային կադրեր)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Չումակ» հոդվածին։ |
|