Ալան Չումակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Չումակ
ռուս.՝ Аллан Владимирович Чумак
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1935(1935-05-26)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 9, 2017(2017-10-09) (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար, էքստրասենս, գրող, խմբագիր և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրPsychological Institute of the Russian Academy of Education?
Կայքallanchumak.ru
 Allan Chumak Վիքիպահեստում

Ալան Վլադիմիրովիչ Չումակ, (ռուս.՝ Алла́н Влади́мирович Чума́к, մայիսի 26, 1935(1935-05-26), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2017(2017-10-09), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս հեռուստատեսային գործիչ։ Իրեն ներկայացնում էր որպես բուժարար և էքստրասենս, մի քանի գրքերի հեղինակ է։ Սոցիալական և անոմալ երևույթների ուսումնասիրման տարածաշրջանային հանրային ֆոնդի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է լրագրողի կրթություն Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1965 թվականից սկսած աշխատել է հեռուստատեսությունում, որպես սպորտային մեկնաբան, նաև աշխատել է «Նովոստի» լրատվական գործակալությունում որպես խմբագիր։ 1970-ականների վերջին իր խոսքով` խաբեբա-բուժարարների մասին բացահայտող հոդված պատրաստելիս իր մեջ որոշակի էներգետիկ կարողություններ է զգացել[2]։ 1983 թվականից աշխատել է Լ. Գ. Շչուկինայի անվան հոգեբանության ինստիտուտում։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին դարձել է Ռուսաստանի ամենահայտնի «բուժարարներ»-ից մեկը` շնորհիվ հեռուստատեսային սեանսների։ Այդ սեանսների ընթացքում հիպնոսացնող շարժումներով «լիցքավորում էր» տարբեր նյութեր` ջուր, քսուքներ, կրեմներ և այլն։ Հիպնոսն անում էր ոչ միայն ստուդիայում, այլև` հեռուստադիտողի հետ և այդ ընթացքում որևէ բառ չէր ասում, միայն պասսեր էր անում և շարժում շուրթերը։ Առողջապահության նախարարության կողմից ոչ ավանդական բժշկությունը սահմանափակող օրենք ընդունելուց հետո Չումակի գործունեությունն արգելքի տակ է ընկնում և Ռուսաստանի տարածքում առհասարակ կասեցվում է։ 2000 թվականի ընտրություններին Սամարայի մարզում առաջադրել է իր թեկնածությունը` Պետդումա մտնելու համար, սակայն պարտվել է` հավաքելով ընտրողների 3%-ից քիչ ավելի ձայներ[1]։ 2008-2009 թվականների ձմռանը ռադիոհաղորդման ժամանակ հայտարարել է, որ հատուկ կարողություններն իրեն սովորեցրել են գլխում լսվող ձայները, իսկ ինքը գրել է «իրեն թելադրվող դասախոսությունների սեղմագիրը»։ Դրանց միջոցով էլ ինքը սովորել է։ Իր առաջին գրքում նա մի քանի գլուխ է նվիրել այդ փաստին, որտեղ նշում է, թե իր գլխում եղած ուսուցիչների ձայները պարզապես սովորեցրել են իրեն օգտվել իր հնարավորություններից` մարդկանց բուժել ու միևնույն ժամանակ նրանց վնաս չհասցնել, ինչպես նաև` նրան պատմել են աշխարհի կառուցվածքի մասին[2]։ Մահացել է Մոսկվայում, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին[3][4].

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուտ գիտության դեմ պայքարող հանձնաժողովի նախագահ ակադեմիկոս Էդուարդ Պավլովիչ Կրուգլյակովը «Չումակի էֆեկտն» անվանել է բուժարարներին միանգամայն անհայտ գիտություն, գրեթե հրաշագործ բուժական ուժ` պսևդոգիտություն։ Նա նշել է, որ լուրջ հոգեթերապևտները երբևէ չեն հանդիպել որևէ դեպքի, երբ ոչ ավանդական բժշկությունն օգնել է ծանր հիվանդ մարդկանց և ընդգծել է, որ հիվանդները վնասում են իրենց` վստահելով բուժարարների հրաշագործ հնարավորություններին[5]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тем, кто верит в чудо. — М.: ЭКСМО, 2007. — 256 с. — ISBN 978-5-699-25981-6.
  • Книга-экстрасенс. Практические приемы по исцелению себя и своих близких. — М.: ЭКСМО, 2008. — 256 с. — ISBN 978-5-699-29185-4.
  • Исцеляющая сила внутри вас. — М.: ЭКСМО, 2009. — 272 с. — ISBN 978-5-699-36644-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Карелина М. Самарская область в ноябре-декабре 1999 года — списки кандидатов (Ստուգված է 24 Սեպտեմբերի 2010)
  2. 2,0 2,1 Чумак А. Тем, кто верит в чудо. — М.: ЭКСМО, 2007. — ISBN 978-5-699-25981-6
  3. «В Москве умер Аллан Чумак». Общество. Росбизнесконсалтинг. 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «В Москве умер целитель Аллан Чумак». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Кругляков, Эдуард Павлович Что же с нами происходит? // Сб. статей. — Новосибирск: Изд-во СО РАН, 1998 (Ստուգված է 24 Սեպտեմբերի 2010)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • allanchumak.ru — Ա. Վ. Չումակի պաշտոնական կայքը
  • Ванденко, Андрей Аллан Владимирович // «Новый Взгляд» : газета. —М., 1992. — № 23. — С. 8.
  • Мозжухин, Андрей Куда уходят маги // Русская планета. — 09.10.2014.
  • «Էքստրասենսի մեղայականը. Ալան Չումակ» (վավերագրական հեռուստաֆիլմ, Ռուսաստան, 2016; ֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործվել են արխիվային կադրեր)։