Ալ-Ային (արաբ. العين, "աղբյուր")[1], բնակչությամբ 4-րդ քաղաքը Միացյալ Արաբական Էմիրություններում։ Գտնվում է Աբու Դաբիի Էմիրությունում, մայրաքաղաքից 148 կմ դեպի արևելք, Օմանի սահմանի վրա, Բուրեյմի օազիսի շրջանում։ ՄԱԷ-ի միակ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ծովից բավականին հեռու։ Բնակչությունը կազմում է 422 000 մարդ (2005)։ ՄԱԷ-ի 4-րդ, իսկ Աբու Դաբիի Էմիրության 2 քաղաքն է։ Ալ-Այինում է ծնվել երկրի առաջին նախագահ և Աբու Դաբիի ղեկավար Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայիանը։ Քաղաքի գեղատեսիլ վայրերի թվին են պատկանում կենդանաբանական այգին, կարուսելների այգի «Fun City»-ին, պատմական թանգարանները, բազմաթիվ այգիներ, հանգստի գոտիներ, ներառյալ Ջեբել Հաֆիթ սարը, որի ստորոտին տեղակայված են հանքային ջրերի աղբյուրներ։