Ազատ Ենգիբարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 5, 1942 (82 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գեղարքունիք |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, ախտաբան և ուսուցիչ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1986) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ազատ Ադիբեկի Ենգիբարյան (հունվարի 5, 1942, Գեղարքունիք), հայ ախտաբան, ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1990-1997 թվականներին եղել է նույն ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետի դեկանը, 1998 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտքարտուղար[1]։ 1985 թվականից անդամակցել է Խորհրդային Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների ընկերությանը, 1989 թվականից Հայաստանի կենսաբանների ընկերության նախագահ, 1997 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս։
Աշխատանքները վերաբերում են ինֆարկտի ժամանակ կենդանիների սրտամկանում ձևաբանաֆիզիոլոգիական և կենսաքիմիական տեղաշարժերին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր և բժշկական պարազիտոլոգիայի համառոտ դասընթաց, Երևան, 1993 թվական։ (համահեղինակ)
- Բժշկական կենսաբանություն և գենետիկա, Երևան, 2000։
- Բժշկական կենսաբանության և գենետիկայի համալիր ձեռնարկ, 2004։
- Комбинированная антиоксидантотерапия при коронароокклюзионном инфаркте миокарда, Е., 1994: (համահեղինակ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Ենգիբարյան» հոդվածին։ |
|