Ազատ Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Ենգիբարյան
Ծնվել էհունվարի 5, 1942(1942-01-05) (82 տարեկան)
ԾննդավայրԳեղարքունիք, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970)
Մասնագիտությունֆիզիոլոգ, ախտաբան և ուսուցիչ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Ազատ Ադիբեկի Ենգիբարյան (հունվարի 5, 1942(1942-01-05), Գեղարքունիք, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան, ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1990-1997 թվականներին եղել է նույն ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետի դեկանը, 1998 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտքարտուղար[1]։ 1985 թվականից անդամակցել է Խորհրդային Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների ընկերությանը, 1989 թվականից Հայաստանի կենսաբանների ընկերության նախագահ, 1997 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատանքները վերաբերում են ինֆարկտի ժամանակ կենդանիների սրտամկանում ձևաբանաֆիզիոլոգիական և կենսաքիմիական տեղաշարժերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր և բժշկական պարազիտոլոգիայի համառոտ դասընթաց, Երևան, 1993 թ.: (համահեղինակ)
  • Բժշկական կենսաբանություն և գենետիկա, Երևան, 2000 թ.:
  • Բժշկական կենսաբանության և գենետիկայի համալիր ձեռնարկ, 2004 թ.:
  • Комбинированная антиоксидантотерапия при коронароокклюзионном инфаркте миокарда, Е., 1994: (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.