Ադրբեջանի պատմության թանգարան (Բաքու)
Ադրբեջանի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Բաքու |
Վայր | Ադրբեջան |
Ղեկավարության նստավայր | Բաքու, Ադրբեջան |
Հասցե | Х. З. Тагијева улица 41005 |
Հիմնադրվել է | 1920 |
Տնօրեն | Naila Valikhanli? |
Հավաքածուի չափս | 300 000 |
Կայք | azhistorymuseum.az(ադրբ.) |
Ադրբեջանի պատմության թանգարան (ադրբ.՝ Milli Azərbaycan tarixi Muzeyi[1]), ադրբեջանական պատմության թանգարան։ Հիմնադրվել է 1920 թվականին և այժմ գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի պատմության թանգարանը զբաղեցնում է 3000 քմ տարածք, որից 2000-ը տրամադրված է գիտական ցուցադրություններին։ Թանգարանում ցուցադրված են հոգևոր և նյութական մշակույթին, ինչպես նաև քաղաքական պատմությանը, արվեստին և Ադրբեջանի քաղաքական կյանքը բնութագրող թանգարանային նմուշներ և հնագիտական իրեր։
Թանգարանի հավաքածուն նվիրված է հին ժամանակներում ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակված հին ցեղերի պատմությունից մինչև մերօրյա Ադրբեջանին։ Թանգարանի նմուշները բազմաբնույթ են՝ պատմական, ազգագրական, հնագիտական, բուսաբանական, կենդանաբանական, կիրառական, հետազոտական և այլն։ Կան որոշ բաժիններ, որոնք առանձին նվիրված են ադրբեջանական արվեստին[2]։
1925 թվականին Անդրկոմիսարիատի կազմալուծումից և Ադրբեջանում խորհրդային կառավարությունների հաստատումից հետո թանգարանը չդադարեցրեց իր գործունեությունը։ Թանգարանում շարունակեցին գործել արվեստի, կենսաբանության պատմության, երկրաբանության և այլ բաժիններ և թանգարանը շարունակեց գոյություն ունենալ գրադարանի տեսքով։ Գրադարանում պահվող գրքերը նվիրված էին Հարավային Կովկասին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և իսլամական Արևելքի երկրներին (Սիրիա, Իրաք, ԱՄԷ և այլն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Milli Azərbaycan Tarix Muzeyi». www.azhistorymuseum.az. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «В.А.Шнирельман, «Албанский миф» в кн.: «Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье», М., ИКЦ, «Академкнига», 2003». www.vehi.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադրբեջանի պատմության թանգարան (Բաքու) կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք (ադրբ.) (անգլ.)
- Ադրբեջանի պատմության թանգարան Արխիվացված 2011-08-30 Wayback Machine (ադրբ.) (ռուս.) (անգլ.)
- Պատմության թանգարան Արխիվացված 2011-04-25 Wayback Machine (ռուս.)
- Ադրբեջանի պատմության թանգարանի 90-ամյա հոբելյանը Արխիվացված 2010-01-26 Wayback Machine (ռուս.)