Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված | հունվարի 30, 2006 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Օլիմպիա փողոց, AZ-1072 |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Ազադ Ռեհիմով |
նախարարի տեղակալ | Ինթիկամ Բաբաև |
նախարարի տեղակալ | Իսմայիլ Իսմայիլով |
նախարարի տեղակալ | Ֆարհադ Հաջիև |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | mys.gov.az |
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Gənclər və İdman Nazirliyi), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։ Նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։
2018 թվականից Ադրբեջանիի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարն Ազադ Ռեհիմովն է[2]։
Նախարարության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հուլիսի 26-ի N 179-Ն հրամանագրով[3]։
Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։ Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ինչպեu նաև Ադրբեջանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Նախարարության հիմնական գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]- մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառներում Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
- մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառներում.
- բնագավառի վաuտակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.
- շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.
- ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ երիտասարդական և սպորտային տարածքային քաղաքականության իրականացումը.
- մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Ադրբեջանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Ադրբեջանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարար
- Ազադ Ռեհիմով
Տեղակալներ
- Ինթիկամ Բաբաև
- Իսմայիլ Իսմայիլով
- Ֆարհադ Հաջիև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նախարարության պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Ազադ Ռեհիմով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «e-qanun». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.