Ադրբեջանական գորգեր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Azerbaijani_rug_Afshan.jpg/220px-Azerbaijani_rug_Afshan.jpg)
Ադրբեջանական գորգերն արևելյան գորգագործության արվեստի մասնաճյուղ են[1]։ 2010 թ. նոյեմբերին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում։
Ադրբեջանական գորգերի ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]XIII-XIV-րդ դարերում Ադրբեջանից արտասահմանյան երկրներ արտահանվել են մեծ թվով գորգեր և գորգերի արտադրանք։ Այս գորգերը իրենց գեղեցիկ զարդերով, նրբագեղ ու նուրբ ձևերով, արտացոլված են հայտնի եվրոպական նկարիչների ստեղծագործություններում, մանրանկարչության վրա։ XV-րդ դարի հոլանդացի արվեստագետներ Հանս Մամլինգի «Մարիամը մանկան հետ» նկարում «Շիրվան» գորգը, Վան Էյկի «Սուրբ Մարիամը» նկարում «Զեյվա» գորգը, գերմանացի նկարիչ Հանս Հոլբայնի «Դեսպանները» նկարում «Ղազախ» գորգը նկարագրված է։
18-րդ դարի երկրորդ կեսին ներկայիս Ադրբեջանի տարածքը բաժանված էր փոքր ֆեոդալական խանությունների՝ Բաքվի խանություն, Շամախու խանություն, Շաքիի խանություն, Շիրվանի խանություն, Ղուբայի խանություն։ Խանության ժամանակահատվածում գորգերի արտադրությունը ընդլայնվեց և արվեստի զարգացումը պատճառ դարձավ, որ գորգագործական դպրոց ստեղծվի։
Ադրբեջանի գորգագործական դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաքվի գորգագործական դպրոց
- Ղուբայի գորգագործական դպրոց
- Ղարաբաղի գորգագործական դպրոց[2]
- Շիրվանի գորգագործական դպրոց
- Ղազախի գորգագործական դպրոց[3]
- Թաբրիզ գորգագործական դպրոց
- Գանձակի գորգագործական դպրոց[4]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի գորգագործական դպրոցներ
-
Շիրվանի գորգագործական դպրոցը, 1850
-
«Մուղան» գորգ, Ղարաբաղի գորգագործական դպրոցը
-
«Գըմըլ» գորգ, Ղուբայի գորգագործական դպրոցը, 1902
-
«Բորչալու» գորգ, Ղազախի գորգագործական դպրոցը, 19-րդ դար
-
«Խիլա-բութա» գորգ,Բաքվի գորգագործական դպրոցը, 18-րդ դար