Ադրբեջանական գորգեր
Ադրբեջանական գորգերն արևելյան գորգագործության արվեստի մասնաճյուղ են[1]: 2010 թ. նոյեմբերին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում:
Ադրբեջանական գորգերի ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
XIII-XIV-րդ դարերում Ադրբեջանից արտասահմանյան երկրներ արտահանվել են մեծ թվով գորգեր և գորգերի արտադրանք: Այս գորգերը իրենց գեղեցիկ զարդերով, նրբագեղ ու նուրբ ձևերով, արտացոլված են հայտնի եվրոպական նկարիչների ստեղծագործություններում, մանրանկարչության վրա: XV-րդ դարի հոլանդացի արվեստագետներ Հանս Մամլինգի «Մարիամը մանկան հետ» նկարում «Շիրվան» գորգը, Վան Էյկի «Սուրբ Մարիամը» նկարում «Զեյվա» գորգը, գերմանացի նկարիչ Հանս Հոլբայնի «Դեսպանները» նկարում «Ղազախ» գորգը նկարագրված է։
18-րդ դարի երկրորդ կեսին Ադրբեջանի հյուսիսային մասը բաժանված էր փոքր ֆեոդալական խանությունների-Բաքվի խանություն, Շամախու խանություն, Շաքիի խանություն, Շիրվանի խանություն, Ղարաբաղի խանություն, Ղուբայի խանություն, Երևանի խանություն: Խանության ժամանակահատվածում գորգերի արտադրությունը ընդլայնվեց: Խանության ժամանակահատվածում, գորգագործության արվեստի զարգացումը պատճառ դարձավ, որ գորգագործական դպրոց ստեղծվի:
Ադրբեջանի գորգագործական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաքվի գորգագործական դպրոց
- Ղուբայի գորգագործական դպրոց
- Ղարաբաղի գորգագործական դպրոց[2]
- Շիրվանի գորգագործական դպրոց
- Ղազախի գորգագործական դպրոց[3]
- Թաբրիզ գորգագործական դպրոց
- Գանձակի գորգագործական դպրոց[4]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջանի գորգագործական դպրոցներ