Jump to content

Ագնես Մերի Քլերկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Մերի Քլերկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1842(1842-02-10)[1][2][3][…]
ԾննդավայրSkibbereen, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունվարի 20, 1907(1907-01-20)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունաստղագետ, գիտական գրող և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Agnes Mary Clerke Վիքիպահեստում

Ագնես Մերի Քլերկ (փետրվարի 10, 1842(1842-02-10)[1][2][3][…], Skibbereen, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 20, 1907(1907-01-20)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի աստղագետ և գրող։ Ծնվել է Իռլանդիայի Քորք կոմսության Սկիբերին քաղաքում և մահացել Լոնդոնում[5][6][7][8][9][10][11]։

Ագնես Քլերկը Ջոն Ուիլյամ Քլերկի դուստրն էր (մոտ 1814-1890), որն այդ ժամանակ Սկիբերինում բանկի մենեջեր էր։ Նրա կինը՝ Քեթրին Մերի Դիսինն էր (ծնված մոտ 1819), ում հայրը դատավոր էր։ Նա ուներ ավագ քույր՝ Էլեն Մերին (1840-1906) և կրտսեր եղբայր՝ Օբրի Սենտ Ջոնը (1843-1923)։ Ավագ քույր Էլենը նույնպես հետաքրքրված էր աստղագիտությամբ։ Քլերկի բոլոր երեխաներն ամբողջությամբ ստացել են տնային կրթություն։

Քեթրին Քլերկը կրթություն է ստացել Ursuline Convent դպրոցում և հետևաբար մեծ կարևորություն է տվել երիտասարդ աղջիկների կրթությանը։

Կյանք և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով հոր օրինակին՝ դասականների ուսումնասիրելիս նաև աստղագիտության դասընթացների էր մասնակցել և վաղ տարիքից հետաքրքրվում էր աստղագիտությամբ։ Իր դիտարկումներում օգտագործելով հոր 4 դյույմանոց աստղադիտակը՝ 15 տարեկանում սկսել էր աստղագիտության պատմություն գրել[12][13]։

1861 թվականին, 19 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Դուբլին, իսկ 1863 թվականին՝ Քուինսթաուն։ 25 տարեկանում մասամբ առողջական պատճառներով իր ավագ քրոջ՝ Էլենի հետ գնացել է Իտալիա, որտեղ մնացել է մինչև 1877 թվականը, հիմնականում Ֆլորենցիայում՝ ուսումնասիրելով գիտություն, լեզուներ և այլ առարկաներ, որոնք օգտակար են լինելու նրանց հետագա կյանքում։ 1877 թվականին հաստատվել է Լոնդոնում[14]։

Իտալիայից վերադառնալուց հետո կարողացել է գրել երկու հոդված՝ «Brigandage in Sicily» և «Copernicus in Italy», որոնք 1877 թվականին տպագրել է Չարլզ Բլեքը Edinburgh Review-ում[15][16]։

Սա հանգեցրել է մի շարք այլ հոդվածների, ներառյալ աստղագիտության մասին հոդվածի հրատարակումը կաթոլիկ հանրագիտարանի համար[17][18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեսն ու Էլենն իրենց ողջ կյանքում հավատարիմ կաթոլիկներ էին։ Երկուսն էլ ամուսնացած չեն[19]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անունով է կոչվել Քլերկե լուսնային խառնարանը[20]։

2002 թվականին Մերի Բրուկը գրել է «Ագնես Մերի Կլերկը և աստղաֆիզիկայի վերելքը» գիրքը։

2017 թվականին Թագավորական աստղագիտական ​​ընկերությունը աստղագիտության կամ երկրաֆիզիկայի պատմության համար սահմանել է Ագնես Կլերկի մեդալը, որը շնորհվում է այն անհատներին, որոնք մեծ դեր ունեն են աստղագիտության կամ երկրաֆիզիկայի պատմության ակնառու հետազոտություններում։ Առաջինն արժանացել է Քլայվ Ռագլսը[21]։

2022 թվականին Ջեսսի Քենեդին և Սելեստիալ քառյակը համերգ են ունեցել Սկիբերինում՝ ի պատիվ Քլերկի[22]։ Կատարումը ներառում էր Ջեսսի Քենեդու և Թես Լիքի կողմից հատուկ գրված երգեր՝ օգտագործելով Ագնեսի և նրա քրոջ՝ Էլենի խոսքերը և թավջութակի եռյակ՝ Ագնես Քլերկե թավջութակի տրիոն, որը հեղինակել է Դիանա Լևելինը[23][24]։

Ընտրված գրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նաև Edinburgh Review-ի համար գրել է 55 հոդված՝ հիմնականում աստղաֆիզիկայի հետ կապված թեմաներով և հոդվածներ Ազգային կենսագրության բառարանի, բրիտանական և կաթոլիկ հանրագիտարանների ու մի շարք այլ պարբերականների համար։ Նրա հոդվածները Britannica-ի իններորդ հրատարակությունը (1875–89) Գալիլեո Գալիլեյի, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի, Յոհաննես Կեպլերի, Անտուան ​​Լավուազյեի և կենդանակերպի մասին էր[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionary of Irish BiographyRIA.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Clerke, Agnes Mary / C. MatthewOxford: OUP, 2004. — doi:10.1093/REF:ODNB/32444
  5. For details of the life and work of Agnes Clerk, see Weitzenhoffer, Kenneth (1985). «The Prolific Pen of Agnes Clerke». Sky and Telescope. 70 (9): 211–212. Bibcode:1985S&T....70..211W.
  6. Huggins, Margaret L. (1907). «Agnes Mary Clerke». Monthly Notices of the Royal Astronomical Society. 67 (4): 230–231. Bibcode:1907MNRAS..67..230.. doi:10.1093/mnras/67.4.230.
  7. «Obituary–Agnes Mary Clerke». The Observatory. 30: 107–108. 1907. Bibcode:1907Obs....30..107.
  8. Lynn, William T. (1907). «Miss Agnes Mary Clerke». Journal of the British Astronomical Association. 17 (4): 188–189. Bibcode:1907JBAA...17..188.
  9. Huggins, Margaret L. (1907). «Agnes Mary Clerke». Astrophysical Journal. 25 (3): 226–230. Bibcode:1907ApJ....25..226H. doi:10.1086/141436.
  10. Dent, Elsie A. (1907). «Agnes Mary Clerke». Journal of the Royal Astronomical Society of Canada. 1 (2): 81–84. Bibcode:1907JRASC...1...81D.
  11. See, Thomas J. J. (1907). «Some Recollections of Miss Agnes M. Clerke». Popular Astronomy. 15 (6): 323–326. Bibcode:1907PA.....15..323S.
  12. «Miss Agnes Mary Clerke (transcription)». The Times. No. 38236. London. 1907 թ․ հունվարի 22. էջ 12; col D. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. England 1871 census Class: RG10; Piece: 870; Folio: 118; Page: 24; GSU roll: 827769.
  14. 14,0 14,1 Important Contributors to the Britannica, 9th and 10th Editions Important Contributors to the Britannica, 9th and 10th Editions, 1902encyclopedia.com. Retrieved 16 April 2017.
  15. Ogilvie, Marilyn; Harvey, Joy, eds. (2000 թ․ հունվարի 1). The Biographical Dictionary of Women in Science A-K. Vol. 1. Routledge: New York and London. էջեր 269–271. ISBN 978-0-415-92039-1.
  16. Bailey, Mandy (2016). «Women and the RAS: 100 years of Fellowship». Astronomy and Geophysics. 57 (1): 19–21. Bibcode:2016A&G....57a1.19B. doi:10.1093/astrogeo/atw037.
  17. Clerke, Ellen (1893). The Planet Venus. London: Witherby and Sons. էջեր 59 p. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  18. Cliver, E W (2007). «Agnes Mary Clerke: Real—time historian of astronomy». Astronomy & Geophysics. 48 (3): 25–26. Bibcode:2007A&G....48c..25C. doi:10.1111/j.1468-4004.2007.48325.x.
  19. The Messenger Monthly Magazine 1907
  20. Haines, Catharine (2001). International women in science: a biographical dictionary to 1950. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 67. ISBN 978-1-57607-090-1. «madge adam oxford.»
  21. Brück, Mary T. (2002). Agnes Mary Clerke and the Rise of Astrophysics. Cambridge, England: Cambridge University Press. Bibcode:2002amcr.book.....B. ISBN 978-0521808446.
  22. «Jessie Shines a Light on Agnes». www.southernstar.ie. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  23. Bowler, Sue (2016). «Maunder and Clerke medals». Astronomy and Geophysics. 57 (4): 10. doi:10.1093/astrogeo/atw143.
  24. Royal Astronomical Society. «Agnes Mary Clerke Medal for Historical Research (A/G)». www.ras.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  25. Brown, Ernest W. (1904). «Review: Problems in Astrophysics by Agnes M. Clerke». Bull. Amer. Math. Soc. 10 (4): 205–206. doi:10.1090/S0002-9904-1904-01096-4.

Լրացուցիչ ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]