Ագնեշ Կելետի
Ագնեշ Կելետի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | հունգ.՝ Keleti Ágnes |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ, համալսարանի դասախոս և մարզիչ |
Երկիր՝ | Հունգարիա և Իսրայել |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 9, 1921[1][2] (103 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[3] |
Ագնեշ Կելետի (հունգ.՝ Keleti Ágnes, հունվարի 9, 1921[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[3]), հրեական ծագմամբ հունգարացի նախկին մարմնամարզուհի և մարզիչ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն (1952, 1956), աշխարհի չեմպիոն (1954, զուգափայտեր), Հունգարիայի չեմպիոն (1947-1954, սպորտային մարմնամարզության)։ Հունգարիայի դրոշի ներքո մասնակցելով Օլիմպիական խաղերին՝ Ագնեշ Կելետին վաստակել է 10 մեդալ,այդ թվում՝ հինգ ոսկե, և համարվում է Օլիմպիական խաղերին մասնակցած հրեա ամենահաջողակ մարզիկներից մեկը պատմության մեջ։ Կելետին ավելի շատ օլիմպիական մեդալներ է վաստակել, քան Իսրայելի քաղաքացիություն ունեցող այլ մարզիկ, իսկ հրեա մարզիկների շարքում նա երկրորդն է. Օլիմպիական խաղերում իր վաստակած մեդալների թվով նա զիջում է միայն Մարկ Սպիտցը[4][5]։ 1956 թվականի Օլիմպիական խաղերում Ագնեշ Կելետին եղել է ամենաշատ մեդալներ վաստակած մարմնամարզիկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնեշ Կելետին ծնվել է 1921 թվականի հունվարի 9-ին Բուդապեշտում, հրեայի ընտանիքում[6]։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է չորս տարեկանից, իսկ 16 տարեկանում առաջին անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Իր կարիերայի ընթացքում նա այդ տիտղոսին արժանացել է տասը անգամ[5][7][8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով 1940 թվականի Ամառային օլիմիպիական խաղերը չեղյալ են համարվել, և Ագնեշ Կելետին ժամանակավորապես դադարեցրել է մարզումները։ Նա վերապրել է Հոլոքոստը՝ ձևանալով քրիստոնյա և ապրելով գյուղում։ Նրա հայրը մահացել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում[4][5][7][8], իսկ մայրն ու քույրը թաքնվել են և փրկվել շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի կողմից։
Պատերազմից հետո Կելետին որակավորվել է մասնակցելու 1948 (բաց է թողել վնասվածքի պատճառով), 1952 և 1956 թվականների Օլիմպիական խաղերին։
1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերից (1956 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր) հետո Ագնեշ Կելետին քաղաքական ապաստան է ստանում և հունգարացի 44 այլ մարմնամարզիկների հետ մնում Ավստրալիայում։ Նրանք որոշում են չվերադառնալ Հունգարիա 1956 թվականի ապստամբությունից հետո, երբ Խորհրդային Միության զորքերը ներխուժել էին երկիր։
Հետագայում Ագնեշ Կելետին մեկնել է Իսրայել[9]։ Հունգարիայից այնտեղ են տեղափոխվել նաև նրա մայրն ու քույրը։ Իսրայելում Կելետին օլիմպիական բացարձակ չեմպիոն Մարիա Գորոխավսկայայի հետ աշխատել է որպես ֆիզիկական դաստիարակության հրահանգիչ[10]։
2002 թվականին Ագնեշ Կելետիի անունն ընդգրկվել է «Մարմնամարզության համաշխարհային փառքի սրահում» (Օկլահոմա Սիթի, ԱՄՆ)[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
- ↑ 3,0 3,1 3,2 Olympedia — 2006.
- ↑ 4,0 4,1 "Agnes Keleti" International Jewish Sports Hall of Fame
- ↑ 5,0 5,1 5,2 "Agnes Keleti profile" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Jews in Sports
- ↑ Taylor, P. (2004). Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics : with a Complete Review of Jewish Olympic Medallists. Sussex Academic Press. էջ 196. ISBN 9781903900888. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 7,0 7,1 "Whatever Happened to Agnes Keleti?" Արխիվացված 2012-10-10 Wayback Machine Gymnastic Greats, December 22, 1999
- ↑ 8,0 8,1 "Agnes Keleti, Honoree" International Gymnastics Hall of Fame, 2002
- ↑ Heller, Aaron (2012 թ․ օգոստոսի 14). «10-medal Olympian quietly living her golden years in Israel». The Times of Israel. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Сегодня день рождения первой советской олимпийской чемпионки по гимнастике — Московский комсомолец, Евгений Гик
- ↑ International Gymnastics Hall of Fame (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագնեշ Կելետին Արխիվացված 2007-03-10 Wayback Machine Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում (անգլ.)
- Մրցությունների արդյունքները(չաշխատող հղում) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշ Կելետի» հոդվածին։ |
|