Ագնեշ Կելետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշ Կելետի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Keleti Ágnes
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ, համալսարանի դասախոս և մարզիչ
Երկիր՝ Հունգարիա և  Իսրայել
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 9, 1921(1921-01-09)[1] (102 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն

Ագնեշ Կելետի (հունգ.՝ Keleti Ágnes, հունվարի 9, 1921(1921-01-09)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հրեական ծագմամբ հունգարացի նախկին մարմնամարզուհի և մարզիչ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն (1952, 1956), աշխարհի չեմպիոն (1954, զուգափայտեր), Հունգարիայի չեմպիոն (1947-1954, սպորտային մարմնամարզության)։ Հունգարիայի դրոշի ներքո մասնակցելով Օլիմպիական խաղերին՝ Ագնեշ Կելետին վաստակել է 10 մեդալ,այդ թվում՝ հինգ ոսկե, և համարվում է Օլիմպիական խաղերին մասնակցած հրեա ամենահաջողակ մարզիկներից մեկը պատմության մեջ։ Կելետին ավելի շատ օլիմպիական մեդալներ է վաստակել, քան Իսրայելի քաղաքացիություն ունեցող այլ մարզիկ, իսկ հրեա մարզիկների շարքում նա երկրորդն է. Օլիմպիական խաղերում իր վաստակած մեդալների թվով նա զիջում է միայն Մարկ Սպիտցը[2][3]։ 1956 թվականի Օլիմպիական խաղերում Ագնեշ Կելետին եղել է ամենաշատ մեդալներ վաստակած մարմնամարզիկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշ Կելետին ծնվել է 1921 թվականի հունվարի 9-ին Բուդապեշտում, հրեայի ընտանիքում[4]։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է չորս տարեկանից, իսկ 16 տարեկանում առաջին անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Իր կարիերայի ընթացքում նա այդ տիտղոսին արժանացել է տասը անգամ[3][5][6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով 1940 թվականի Ամառային օլիմիպիական խաղերը չեղյալ են համարվել, և Ագնեշ Կելետին ժամանակավորապես դադարեցրել է մարզումները։ Նա վերապրել է Հոլոքոստը՝ ձևանալով քրիստոնյա և ապրելով գյուղում։ Նրա հայրը մահացել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում[2][3][5][6], իսկ մայրն ու քույրը թաքնվել են և փրկվել շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի կողմից։

Պատերազմից հետո Կելետին որակավորվել է մասնակցելու 1948 (բաց է թողել վնասվածքի պատճառով), 1952 և 1956 թվականների Օլիմպիական խաղերին։

1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերից (1956 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր) հետո Ագնեշ Կելետին քաղաքական ապաստան է ստանում և հունգարացի 44 այլ մարմնամարզիկների հետ մնում Ավստրալիայում։ Նրանք որոշում են չվերադառնալ Հունգարիա 1956 թվականի ապստամբությունից հետո, երբ Խորհրդային Միության զորքերը ներխուժել էին երկիր։

Հետագայում Ագնեշ Կելետին մեկնել է Իսրայել[7]։ Հունգարիայից այնտեղ են տեղափոխվել նաև նրա մայրն ու քույրը։ Իսրայելում Կելետին օլիմպիական բացարձակ չեմպիոն Մարիա Գորոխավսկայայի հետ աշխատել է որպես ֆիզիկական դաստիարակության հրահանգիչ[8]։

2002 թվականին Ագնեշ Կելետիի անունն ընդգրկվել է «Մարմնամարզության համաշխարհային փառքի սրահում» (Օկլահոմա Սիթի, ԱՄՆ)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 "Agnes Keleti" International Jewish Sports Hall of Fame
  3. 3,0 3,1 3,2 "Agnes Keleti profile" Archived 2016-03-03 at the Wayback Machine. Jews in Sports
  4. Taylor, P. (2004)։ Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics : with a Complete Review of Jewish Olympic Medallists։ Sussex Academic Press։ էջ 196։ ISBN 9781903900888։ Վերցված է April 13, 2015 
  5. 5,0 5,1 "Whatever Happened to Agnes Keleti?" Archived 2012-10-10 at the Wayback Machine. Gymnastic Greats, December 22, 1999
  6. 6,0 6,1 "Agnes Keleti, Honoree" International Gymnastics Hall of Fame, 2002
  7. Heller, Aaron (August 14, 2012)։ «10-medal Olympian quietly living her golden years in Israel»։ The Times of Israel։ Վերցված է August 14, 2012 
  8. Сегодня день рождения первой советской олимпийской чемпионки по гимнастике — Московский комсомолец, Евгений Гик
  9. International Gymnastics Hall of Fame (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]