Jump to content

Աբգար Օրբելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբգար Օրբելի
Աբգար Օրբելին Թիֆլիսում
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[1]
Մասնագիտություն՝ դատավոր, դատախազ և փաստաբան
Ծննդյան օր 1849[1]
Վախճանի օր 1912[1]
Դինաստիա Օրբելիներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Հովսեփ Օրբելի
Ամուսին Վարվառա Արղության-Երկայնաբազուկ
Զավակներ Ռուբեն Օրբելի, Լևոն Օրբելի և Հովսեփ Օրբելի

Աբգար Հովսեփի Օրբելի (1849[1] - 1912[1]), հայ իրավաբանական գործիչ, դատավոր, փաստաբան։

Հովսեփ Օրբելու ավագ որդին, Վարվառա Արղության-Երկայնաբազուկի ամուսինը, Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների հայրը, Օրբելիների իշխանական տոհմից[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Օրբելին ծնվել է 1849 թվականին Հովսեփ Օրբելու ընտանիքում։ Սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսումը ավարտելուց հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և որպես հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Նախիջևան քաղաքում, Նոր Բայազետում, ապա՝ Քութայիսում։ Հետագայում, տեղափոխվելով Թիֆլիս, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ[2]։

Մահացել է 1912 թվականին։

Աբգար Օրբելին կնոջ՝ Վառվառա Արղության Երկայնաբազուկի հետ, 03.09.1879թ․

Աբգար Օրբելին ամուսնացել էր իշխանուհի Վարվառա Արղության-Երկայնաբազուկի հետ։ Ունեցել են երեք որդի՝

  • Ռուբեն Օրբելի (փետրվարի 26, 1880 - մայիսի 9, 1943), հայ խորհրդային հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում.
  • Լևոն Օրբելի - (հուլիսի 7 1882 - դեկտեմբերի 9, 1958), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ.
  • Հովսեփ Օրբելի - (մարտի 20, 1887 - փետրվարի 2, 1961), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 (ռուս.) // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127—168. — ISSN 2076-8176; 2500-1221
  2. 2,0 2,1 2,2 «Օրբելի եղբայրներ, էջ 1» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]