Աբադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աբադե
պարս.՝ آباده
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարս
ՇահրեստանՄամասանի
Հիմնադրված է1925 թ.
ԲԾՄ2006 մետր
Բնակչություն59 116 մարդ (սեպտեմբերի 24, 2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30[3] և UTC+4:30[3]
Հեռախոսային կոդ0751
Պաշտոնական կայքsh-abadeh.ir(պարս.)
Աբադե (Իրան)##
Աբադե (Իրան)

Աբադե (պարս.՝ آباده), քաղաք Իրանի Ֆարս օսթանում, Աբադե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 59 116 մարդ (սեպտեմբերի 24, 2016)[1][2]։

Գտնվում է ծովի մակարդակից 1 890 մ բարձրության վրա, Սպահանի և Շիրազի միջև գտնվող մի բերրի տարածքում, հեռավորությամբ՝ 230 կմ նախորդից և 270 կմ վերջինից։ Աբադեն Աբադեհ-Էղլիդ շրջանի ամենամեծ քաղաքն է, որը հանրահայտ է փայտի քանդակագործությամբ, որոնք կատարվում են տանձի և տուփի ծառի փայտերով։ Այնտեղ արտադրվում է քնջութի և հնդյուղի ձեթ, հացահատիկ և տարբեր մրգեր։

Տարածքը հայտնի է իր Աբադե գորգերով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 116 մարդ, որոնք կազմում էին 18 965 տնտեսություն[4]։ Ֆարս օսթանի բնակչությամբ տասներորդ ամենախոշոր քաղաքն է[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 8 192[6] 15 888[7] 23 383 44 967[8] 48 882[8] 52 042[9] 55 758[10] 59 116[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ābādeh (Ābādeh, Fars, Iran) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 Time Zone in Ābādeh, Iran
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. «IRAN: Fars» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբադե» հոդվածին։