Աբադեն (պարսկերեն՝ آباده) քաղաք է ԻրանիՖարս նահանգում, որը գտնվում է ծովի մակարդակից 1,890 մ բարձրության վրա, Սպահանի և Շիրազի միջև գտնվող մի բերրի տարածքում, հեռավորությամբ՝ 230 կմ նախորդից և 270 կմ վերջինից։ Բնակչությունը՝ ▲59 116 մարդ (սեպտեմբերի 24, 2016)[1]։ Քաղաքը Աբադե վարչաշրջանի շրջկենտրոնն է։
Աբադեն Աբադեհ-Էղլիդ շրջանի ամենամեծ քաղաքն է, որը հանրահայտ է փայտի քանդակագործությամբ, որոնք կատարվում են տանձի և տուփի ծառի փայտերով։ Այնտեղ արտադրվում է Քնջութի ձեթ, հնդյուղի ձեթ, հացահատիկներ և տարբեր մրգեր։