ԱՕԿՍ-ի շենք
ԱՕԿՍ-ի շենք | |
---|---|
ԱՕԿՍ-ի շենքը | |
Տեսակ | պատմական հուշարձան |
Ստեղծում | 1914-1917 թվականներ |
Երկիր | Հայաստան |
Շինության ձև | Պատմամշակութային հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն, հետնամասի կցակառույցը կանգուն չէ |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/178.4.3 |
ԱՕԿՍ-ի շենք, հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Կառուցվել է 1914-1917 թվականներին։ ԱՕԿՍ-ի շենքը Երևանի մինչխորհրդային շրջանի ճարտարապետության լավագույն նմուշներից է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1914-1917 թվականներին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով[1]։
1914 թվականին Հովհաննիսյանը թողնում է աշխատանքը և ձեռնամուխ է լինում Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցի կառուցմանը։
Շենքի անձնագրում նշված է, որ պատվիրատուն՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը ձեռք է բերել հողատարածքը 1915 թվականին Հուսեյն Բեկ-Միրզաբեկովից։ Շենքի նախագծումն ու շինարարությունը իրականացրել է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը։
Շենքի առաջին հարկում եղել է հիվանդանոցը, իսկ երկրորդ հարկում բնակվել է Հովհաննիսյանը։
Հիվանդանոցն ունեցել է 10 մահճակալ[1]։ Գործել է երկու՝ վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունք։
1923 թվականին շենքը բռնագրավվում է խորհրդային իշխանությունների կողմից։
1923-1944 թվականներին շենքում տեղակայված է եղել Հայաստանում առաջին տրոպիկական ինստիտուտը կամ «Մալարիայի հիվանդանոցը», որը զգալի ներդրում է ունեցել մալարիայի և այլ տրոպիկական հիվանդությունների կանխարգելման և վերացման գործում։
1944 թվականից առ այսօր շենքում տեղակայված է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը[1]։
1950-ական թվականներին շենքի հետնամասում ավելացվում է մի նոր կցակառույց։ 2011 թվականին շենքի այդ հատվածը օտարվում է «Լոկալ Դիվելոփրս» ընկերության կողմից և քանդվում 2012 թվականին՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով։ Ներկայումս շենքի հետնամասում կառուցվել է Իբիս Երևան հյուրանոցը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)
- Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ««ԱՕԿՍ-ի շենք»՝ կենդանի պատմություն». mediamax.am. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը - Հրապարակ
- «ԱՕԿՍ-ի շենք»՝ կենդանի պատմություն
- ԱՕԿՍ-ի ճակատագրով մտահոգ քաղաքացիները պահանջում են հանդիպում Հասմիկ Պողոսյանի հետ
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.3 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԱՕԿՍ-ի շենք կատեգորիայում։ |