Jump to content

ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ
Տեսակպետական մարմին և ԱՄՆ դաշնային գործակալություն
Երկիր ԱՄՆ
Ստեղծման թվական1939
ՇտաբակայանEisenhower Executive Office Building, Վաշինգտոն, ԱՄՆ
Ծառայողների թիվմոտ 4000 մարդ
Կայքwhitehouse.gov/administration/eop/(անգլ.)

ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ (անգլ.՝ Executive Office of the President, EOP), բյուրոկրատական ապարատ, որն անմիջականորեն ենթարկվում է ԱՄՆ-ի նախագահին և ներառում է նրա օգնականներին և խորհրդականներին, ինչպես նաև տարբեր մակարդակի վարչատեխնիկական անձնակազմ։ Գործադիր գրասենյակը գլխավորում Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։ 2019 թվականի հունվարի 2-ից այս պարտականությունները ժամանակավորապես կատարում է Միկ Մալվեյնին[1]։

1939 թվականին Ֆրանկլին Ռուզվելտի երկրորդ ժամկետի ընթացքում դրվեցին Սպիտակ տան ժամանակակից ապարատի հիմքերը։ Հանձնաժողովի կողմից ստեղծված Բրաունլոուի հանձնարարականների հիման վրա Ռուզվելտը կարողացավ համոզել Կոնգրեսին հաստատել 1939 վերակազմավորման մասին օրենքը։ Ընդունումից հետո ստեղծվել է գործադիր գրասենյակ[2], որը ենթակա է անմիջապես նախագահին։ Այն ժամանակ նրա կառույցի մեջ էր մտնում Սպիտակ տան գրասենյակը և բյուջեի Բյուրոն, այսօրվա վարչաբյուջետային վարչության սկզբնամասը, որը ստեղծվել էր 1921 թվականին և մինչ այդ մտնում էր ֆինանսների նախարարության կազմի մեջ։ Սկզբում դրա կազմում անձնակազմի թվաքանակը բավական համեստ էր։ Բայց դրա ստեղծումը հիմք դրեց Սպիտակ տան աշխատակիցների մեծ և դժվար կառուցվածքավորված ապարատի համար[3]։

Ռուզվելտի ներդրումը նշանակալի է հատկապես նախագահի պաշտոնում նրա նախորդների համեմատ։ Թոմաս Ջեֆերսոնն իր տրամադրության տակ ուներ մեկ սուրհանդակ և մեկ քարտուղար, որոնց աշխատավարձն իր գրպանից էր վճարում։ Դա շարունակվել է մինչև 1857 թվականը, երբ Կոնգրեսը գումար է հատկացրել ծառայողներին վարձատրելու համար։ Գրանթ Ուլիսի նախագահության ընթացքում նահանգների թիվը հասել է 3-ի։ 1900 թվականին Սպիտակ տան աշխատակիցների թիվը ներառում է մեկ նախագահի քարտուղար (ապա նախագահի գլխավոր օգնական), երկու օգնական քարտուղար, երկու գործադիր քարտուղար և յոթ այլ աշխատակիցներ։ Ուորեն Հարդինգի օրոք աշխատակազմն աճել է մինչև 31 աշխատող, չնայած նրանց մեծ մասը աշխատակիցներ էին։ Հուվերեի նախագահությամբ, Կոնգրեսը նախագահին ավելացրեց ևս երկու քարտուղար, որոնցից մեկին Հուվերը դարձրեց իր մամուլի քարտուղարը[4]։

Գործադիր գրասենյակի շենքը գիշերով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Trump names budget director Mick Mulvaney as acting White House chief of staff» (անգլերեն). Washington Post. 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  2. Mosher, Frederick C. (1975). American Public Administration: Past, Present, Future (անգլերեն) (2nd ed.). Birmingham: University of Alabama Press. ISBN 0-8173-4829-8.
  3. Relyea, Harold C. (2008 թ․ մարտի 17). «The Executive Office of the President: An Historical Overview» (PDF) (անգլերեն). Congressional Research Service. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  4. Burke, John P. «Administration of the White House». Miller Center of Public Affairs, University of Virginia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ» հոդվածին։