Yokohama Landmark Tower
| Տեսակ | երկնաքեր |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Minatomirai? |
| Հասցե | 神奈川県横浜市西区みなとみらい2-2-1220-8190 |
| Գտնվում է ափին | Tokyo Bay? և Port of Yokohama? |
| Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
| Բարձրություն | 295,8 մետր |
| Հարկեր | 70 |
| Ստորգետնյա հարկեր | 3 |
| Վերելակներ | 79 |
| Մակերես | 23 208,29 քառակուսի մետր, 392 884,85 քառակուսի մետր |
| Անվանված է | ճարտարապետական հուշարձան |
| Սեփականատեր | Mitsubishi Estate |
| Բնակիչ | Yokohama Royal Park Hotel? և nucleus Co., Ltd.? |
| Օգտագործվում է | դիտորդական տախտակամած, հյուրանոց, խանութ, գրասենյակ և բազմաֆունկցիոնալ համալիր |
| Հիմնադրված է | հուլիսի 14, 1993 |
| Բացված | հուլիսի 16, 1993 |
| Շինարար | Shimizu Corporation? |
| Ճարտարապետ | Hugh Stubbins? և Mitsubishi Estate |
| Ճարտարագետ | Mitsubishi Jisho Design? և LeMessurier Consultants |
| Իրադարձություններ | շինարարություն |
![]() | |
![]() | |
| 35°27′17″N 139°37′54″E / 35.454722222222°N 139.63166666667°E | |
| Պաշտոնական կայք | |
Yokohama Landmark Tower (ճապ.՝ 横浜ランドマークタワー Յոկոհամա Ռանդոմա:կու Տավա։, «Յոկոհամայի աշտարակ-օրիենտիր»), Յոկոհամայի ամենաբարձր շենքը և իր բարձրությամբ երրորդը Ճապոնիայում։ Շենքի բարձրությունը 296,3 մետր է[1]։ Երկնաքերը տեղակայված է Մինատո-Միրայ 21 շրջանում՝ Յոկոհամայի արվեստի թանգարանի առջև։ Շենքի շինարարությունն ավարտվել է 1993 թվականին։ Երկնաքերի վրա տեղակայված է երկրի ամենաբարձր դիտահարթակը։ «Լենդմարկ-թաուեր»-ի շինարարությունն ավարտելու պահին այն համարվում էր ամենաբարձր շենքը, բայց 2003 թվականի դեկտեմբերի 31-ին նրանից առաջ անցավ Թայվանում գտնվող Թայբեյ 101 երկնաքերը։
Երկնաքերի մի մասը՝ 49-ից 70-րդ հարկերը, զբաղեցնում է 603 սենյակից բաղկացած հինգաստղանի հյուրանոցը։ Ներքևի հարկերում տեղակայված են օֆիսներ, ռեստորաններ, կլինիկաներ, խանութներ։ Ընդհանուր առմամբ շենքն ունի 73 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկ[1]։ 69-րդ հարկում գտնվում է դիտահարթակը, որը 360° դիտողունակության հնարավորություն է ընձեռում։ Շենքում սարքավորված են վերելակներ, որոնք զարգացնում են մինչև 12,5 մ/վ արագություն (45 կմ/ժ)[1]։ Այդպիսի վերելակը 1-ինից մինչև 70-րդ հարկ բարձրացնում է մոտավորապես 40 վայրկյանում։
71-րդ հարկում տեղակայված են 2 իներցիոն դեպֆերներ։
Շենքը հիմնադրվել է Հյու Ստաբինսի նածագծով՝ Shimizu Corporation-ի և Mitsubishi Estate-ի պատվերով։ Երկնաքերը Mitsubishi Estate-ի սեփականությունն է[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 «Landmark Tower» (անգլերեն). CTBUH Tall Buildings Database. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Main Page». The Landmark Tower. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. (անգլ.)(ճապ.)(չին.)(կոր.)
- The Landmark Tower official site Արխիվացված 2011-10-11 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Yokohama Landmark Tower» հոդվածին։ |
| ||||||||||||||

