Wunder King (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Wunder King»
Էլջեյի սինգլը
Թողարկված2021 փետրվարի 27
Ժանրհիփ հոփ
Տևողություն2:18
ԼեյբլUniversal Music Group/143
ՊրոդյուսերSlava Marlow
ՀեղինակԷլջեյ
 «Wunder King»

«Wunder King», ռուս հիփ հոփ կատարող Էլջեյի երգը՝ թողարկված 2021 թվականի փետրվարի 27-ին որպես սինգլ։ Ստեղծագործության համար պրոդյուսեր է հանդիսացել ռուս վիդեոբլոգեր և երաժշտական պրոդյուսեր Slava Marlow-ը[1]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը թողարկվել է սինգլի հետ միասին 2021 թվականի փետրվարի 27-ին՝ Էլջեյի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում։ Տեսահոլովակը նկարահանված է Garena Free Fire բջջային առցանց խաղի մոտիվներով և թողարկված է որպես խաղի հետ մասշտաբային համագործակցություն, որը ստացել է «Sayonara Boy» անվանումը[2]։ Այս իրադարձության հետ կապված հնարավորություն էր տրվում խաղի մեջ ստանալ անվճար նոր կերպարի՝ Շիրոյին, որը տեսահոլովակում ներկայանում է ռեփ կարարողի գործընկերոջ կերպարում[3][4][5]։ Տեսահոլովակի պրոդյուսերը Gex-ն է[6]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական երաժշտական ТНТ Music հեռուստաալիքի թղթակից Վլադիսլավ Շեյնը ստեղծագործությունն անվանել է «անսովոր, բայց բարձրաձայն շաբաթօրյա դրոփ (թողարկում)» և նշել է, որ դրանում ռեփերը «արժանիորեն» պարծենում է իր «հանդուգն» խարիզմայով, որի ուժը նա համեմատում է հրազենային զենքի հետ[7]։ Նույն պորտալի մեկ այլ աշխատակից Ռուսլան Տիխոնովը մատնանշել է «արագընթաց» տողերը, որոնք հիշեցնում են Էլջեյի «անցյալի փառքը»[8]։ Կանոբու կայքի խմբագիրները ուշադրություն են հրավիրել տեսահոլովակի մրցակցային ակնարկների վրա և նշել, որ մի տեսարանում Էլջեյը հայտնվել է NASCAR-ի չեմպիոն Ջեֆ Գորդոնի դասական մրցակցային №24 վերարկուով, իսկ տեքստում Էլջեյը հիշատակել է Ֆերարի և Մաքլարեն թիմերը[6]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2021) Ամենաբարձր

դիրքը

 Ռուսաստան (YouTube Music)[9] 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Элджей «Wunder King» — теперь и клип». The Flow (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 28. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  2. Eugene Asseserov (2021 թ․ փետրվարի 28). «Элджей выпустил музыкальный клип Wunder King по мотивам мобильной игры Free Fire». IGN (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  3. Светлана Нелипа (2021 թ․ փետրվարի 27). «Королевской битве Free Fire посвятил новый клип Элджей». Игромания (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  4. Егор Парфененков (2021 թ․ փետրվարի 27). «Элджей записал трек Wunder King для игры Free Fire». Srsly.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  5. «Элджей записал трек и снял клип в коллаборации с Free Fire». CyberSport (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  6. 6,0 6,1 «Элджей выпустил новый клип. Это совместный проект с мобильной игрой». Канобу (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  7. Владислав Шеин (2021 թ․ փետրվարի 27). «Премьера: Элджей записал трек «Wunder King» на бит Slava Marlow». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  8. Руслан Тихонов (2021 թ․ փետրվարի 28). «Треки недели: Тима Белорусских, Земфира, Элджей, Face, Егор Крид, Ник Джонас, Pop Smoke и другие». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  9. «Музыкальные чарты за 8 неделю: лидируют Slava Marlow, Gone.Fludd, Егор Крид, Земфира и другие». InterMedia (ռուսերեն). 2021 թ․ մարտի 4. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.