Jump to content

Garena Free Fire

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Garena Free Fire
ՀրատարակիչGarena?
ԴիստրիբյուտորGoogle Play, App Store և Huawei AppGallery?
Միջերեսի լեզուռուսերեն, անգլերեն, արաբերեն, բիրմաներեն, վիետնամերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, կորեերեն, գերմաներեն, պորտուգալերեն, թայերեն, ֆրանսերեն, հինդի և ճապոներեն
Թողարկման թվականդեկտեմբերի 8, 2017
ՊլատֆորմներiOS և Անդրոիդ
ՇարժիչUnity
Վերջին տարբերակԱնդրոիդ: 1.105.1 (հունիսի 19, 2024) և iOS: 1.105.1 (հունիսի 26, 2024)
Ժանրէքշն և Թագավորական ճակատամարտ (համակարգչային խաղի ժանր)
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐ff.garena.com

Garena Free Fire ( ինչպես նաև հայտնի Free Fire Battlegrounds և Free Fire ), պայմանականորեն անվճար շատ օգտատեր ունեցող առցանց խաղ՝ թագավորական ճակատամարտ (ամեքն իր համար) ժանրում, որը մշակված է 111dots Studio ընկերության կողմից և ստեղծված է Garena ընկերության կողմից 2017 թվականին Android և iOS հարթակների համար։ Հանդիսանում է այդ ժանրի ամենահայտնի բջջային հեռախոսի խաղերից մեկը։

Խաղի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Free Fire-ը էքշն ժանրի է, որտեղ մինչև 50 հոգի խաղացողները կռվում են «ամեքն իրենց համար» ռեժիմում, այսինքն նրանք մարտնչում են մինչև վերջ ողջ մնալու համար։ Free Fire-ի և այլ խաղերի միջև գլխավոր տարբերությունը հանդիսանում է կերպարների և նրանց հմտության համակարգի առկայությունը[1]։ Խաղացողը կարող է ընտրել, թե ինչպես մուտք գործի խաղի մեջ՝ միայնակ, երկուսով, երեքով կամ չորս հոգուց բաղկացած ջոկատով։ Խաղից առաջ խաղացողների կողմից խաղարկվող կերպարները առանց որևէ հանդերձանքի ու սարքավորումների, գտնվում են ինքնաթիռում, որը թռչում է մարտադաշտի վրայով։ Թռիչքի ուղղությունն իր հերթին ընտրվում է պատահականության սկզբունքով։ Վայրեջքից հետո խաղացողները կարող են ուսումնասիրել տարածքը, որպեսզի գտնեն զենքեր և փամփուշտներ, որոնք կօգնեն նրանց փրկվել և հաղթել մրցակիցներին։ Ինչպես այս ժանրի այլ խաղերում, այնպես էլ այստեղ խաղացողները իրենց հանդերձները թողնում են մահվան վայրում։

Յուրաքանչյուր ամեն մի րոպե մարտադաշտի տարածքը պատահական վայրում փոքրանում է, այդ ընթացքում ցանկացած խաղացող, ով հայտնվել է անվտանգ գոտու սահմաններին, սկսում է կորուստներ կրել, որն ի վերջո բերում է մահվան և խաղի ավարտի, եթե նա չի հասցնում ժամանակին հասնել անվտանգ գոտի։ Ինչպես նաև խաղի ընթացքում պատահական վայրում առաջանում է կարմիր գոտի, որը ենթարկվում է ռմբակոծության, ինչն առաջացնում է վտանգ խաղացողների համար, մովքեր գտնվում են այդ հատվածում։ Միջինում ամբողջական խաղը տևում է 10 րոպեից ոչ ավելի։

Խաղը մշակված է Վիետնամական 111dots Studio ընկերության կողմից, նախագծի ղեկավարը հանդիսանում է Ֆորրեստ Լին, ով սինգապուրյան Shopee էլեկտրոնային առևտրային ընկերության և Garena ընկերության հարթակների գխլավոր տնօրենն ու հիմնադիրն է։ Free Fire-ը մշակվել է Player Unknown’s Battlegrounds ժանրի խաղի հիման վրա։ 2017 թվականի նոյեմբերի 3-ին Թայլանդում, Վիետնամում, Սինգապուրում, Մալայզիաում, Ինդոնեզիաում և Ֆիլիպններում Android հարթակում սկսվեց ամբողջական խաղի գաղտնի փորձարկումը։

[2][3]. 2017 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ խաղի ամբողջական թողարկումը։

2020 թվականի տվյալների համաձայն Garena-ն աշխատում է բարելավել Free fire-ի խաղերը, որոնք հայտնի են Free Fire Max անվանմամբ։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակումների ստուգատես GamePrime Մուհամմադ Բիլալ Շարիրը նշում էր բյուջետային հեռախոսների համար գրաֆիկայի առավելությունը, բայց նաև հայտարարեց, որ «եթե դուք սիրում եք լավ գրաֆիկայով խաղեր, ապա մենք խորհուրդ չենք տալիս խաղալ Free Fire Battlegrounds: Բայց եթե ձեզ դուր է գալիս թագավորական ժանրի խաղերը և ուզում եք զվարճանալ ձեր ընկերների հետ, ապա արժե խաղալ այդ խաղը[4].:

Թայիս Կարվալյուն TechTudo-ից համեմատում է Free Fire-ը այլ բջջային հեռախոսի խաղերի հետ հենց այդ Rules of Surviva ժանրում, նշում էր, որ Battlegrounds-ը «նախընտրում էր խաղի արտադրողականությունը, ինչը նրան դարձնում է լավագույն ընտրությունը ցանկացած մակարդակում։ Խաղի ընթացքը առանձնանում է և ունի բավականին լավ բովանդակություն զվարճանքի համար և առաջարկում է արժանավոր պայքարներ»։ Գրախոսը գոհ էր նաև հերոսների զարգացումից և հմտություններից՝ ասելով, որ սա խաղի համար «շքեղ լրացում է»[5]

Garena Free Fire-ը PUBG Mobile, Fortnite և Call of Duty-ից հետո բջջային հեռախոսների ամենահայտնի խաղերից մեկն է մենամարտի խաղի ժանրում։ Free Fire-ը 2018 թվականին եղել է չորրորդ ամենաներբեռնված խաղը Google Play-ում[6] և App Store-ում[7].: 2018-2020 թվականներին Free Fire-ը մտավ թոփ 10 լավագույն ներբեռնված խաղերի ցանկում՝ գրավելով համապատասխանաբար երրորդ տեղը[8]։ 2019 թվականին խաղը ստացավ Google-ի կողմից «Best Breakthrough Game» անվանակարգում մրցանակ՝ լինելով ամենաներբեռնված բջջային խաղերից մեկը[9], և դրանից ստացվեց ավելի քան մեկ միլիարդ դոլար եկամուտ[1][10][11].,: 2020 թվականի հոկտեմբերին Free Fire-ը մտավ YouTube-ում թոփ 5 լավագույն դիտված խաղերի[12]՝ կրկնելով նախորդ տարվա նվաճողական արդյունքը[13][14][15][16]։ 2020 թվականի դեկտեմբերի վիճակագրության համաձայն Free Fire-ն ունի ավելի քան 500 մլն․ ներբեռնում Google Play-ում[17][18][19]..։

Նոյեմբերի 16-ին Ռիո-դե-Ժանեյրոյում տեղի ունեցավ 400000 դոլար մրցանակային ֆոնդով Free Fire World Series 2019 Rio աշխարհի առաջնություն[20].:

2020 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ Free Fire-ի ռուսական բաց մրցաշարի լիգան, որի մրցանակային ֆոնդը կազմում էր 1 200 000 ռուբլի[21]

2020 թվականի հուլիսի 3-ին Garena-ն հայտարարեց նոր լիգայի մասին՝ Free Fire Pro League CIS (FFPL CIS), որի մեջ ընդգրկված էին 2 բաց որակավորումներ, 2 եզրափակիչ որակավորում, փակ որակավորումներ, 2 հիմնական փուլեր և եզրափակիչ լիգա։ Լիգայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 30 000 դոլար[22].:

2020 թվականի օգոստոսին հայտարարվեց միջազգային Free Fire Continental Series (FFCS) մրցաշար, որը տեղի ունեցավ նույն տարվա հունվարի 21-ին։ Մրցաշարի շրջանակներում ներկայացված էին 3 մրցույթներ՝ Free Fire America Series (Հյուսիսաին և Հարավաին Ամերիկայի խաղացողների միջև), Free Fire Asia Series, որտեղ ներկայացված են խաղացողներ Հնդկաստանից, Մալայզիաից, Թայլանդից և Վիետնամից, Free Fire EMEA Series, որտեղ մրցելու են Եվրոպան, ԱՊՀ երկրները, Մերձավոր Արևելքը և Հյուսիսաին Աֆրիկան[23][24]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bald, Cameron. (2019 թ․ դեկտեմբերի 31). «Garena Free Fire exclusive interview: What does the future hold for 2019's most downloaded mobile game?». Pocket Gamer (անգլերեն).
  2. «Garena Announces Free Fire Battlegrounds; PUBG-like Battle Royale for Mobile». pokde.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  3. Bald, Cameron. «Garena to release Free Fire Max, an enhanced version of its hit battle royale game». Pocket Gamer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. Syahrir, Muhammad Bilal (2018 թ․ փետրվարի 20). «Free Fire Battlegrounds Review: Garena's Fun and Engaging Battle Royale Mobil and Game» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  5. Carvalho, Tais. (2018 թ․ մարտի 5). «Free Fire ou Rules of Survival: veja qual o melhor Battle Royale». TechTudo (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «The Top Mobile Apps, Games, and Publishers of 2018: Sensor Tower's Data Digest». Sensor Tower (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  7. «The State of Mobile 2019». App Annie (անգլերեն). 2018-12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Q4 and Full Year 2018: Store Intelligence Dat Digest» (PDF). Sensor Tower (անգլերեն). 2019 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  9. Jordan, Jon. (2019 թ․ նոյեմբերի 19). «Garena's battle royale game Free Fire surpasses $1 billion of lifetime revenue». Pocket Gamer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  10. «Battle Royale Title «Free Fire» from Garena Nets Its First $10 Million on iOS». Sensor Tower (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Мобильная версия Among Us почти догнала Pokémon GO по пиковому числу игроков». Cybersport (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Названы самые популярные игры на YouTube в 2020 году». Cybersport (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «2019 Google Play Award Winners». Google Play (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Garena Free Fire — Winterlands — Revenue & Download estimates — Google Play Store — US». Sensor Tower (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  15. Spangler, Todd (2019 թ․ դեկտեմբերի 5). «YouTube Reveals 2019 Top-Trending Videos, Most-Viewed Music Videos». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. SuperData Staff (2020 թ․ դեկտեմբերի 18). «November 2020 worldwide digital games market». SuperData (անգլերեն). Nielsen Media Research[en]. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. «Among Us стала самой скачиваемой мобильной игрой года». Cybersport (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 10. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  18. Wasif, Ahmed. (2019 թ․ դեկտեմբերի 17). «Free Fire beats PUBG Mobile to become the most downloaded mobile game of 2019». Dot Esports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  19. Arora, Karan. (2020 թ․ ապրիլի 10). «Tips and Tricks: How to collect wins in Garena Free Fire» (անգլերեն). The Indian Express. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  20. Висмут, Анастасия. (2019 թ․ նոյեմբերի 19). «Команда из Чечни стала второй на чемпионате мира по мобильной «королевской битве» — мы поговорили с её капитаном». www.cybersport.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  21. Zhangazin, Askar. «Garena анонсирует первый сезон новой про-лиги Free Fire в странах СНГ». prosports.kz (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  22. «Garena проведёт первый сезон Pro League по мобильной «королевской битве» Free Fire в СНГ». www.cybersport.ru (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  23. Camila Negreira (2020 թ․ օգոստոսի 14). «Garena introduces Free Fire Continental Series 2020». Dot Esports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  24. Bodhisatwa Ray. «Free Fire Continental Series kicks off this weekend». TechRadar (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.