«Strawberry Lipstick» Թողարկվել է՝ Հուլիսի 16, 2020
«God Save Me, but Don't Drown Me Out» Թողարկվել է՝ Սեպտեմբերի 17, 2020
«Cotton Candy» Թողարկվել է՝ Հոկտեմբերի 9, 2020
«Mars» Թողարկվել է՝ Նոյեմբերի 27, 2020
«Acting Like That» Թողարկվել է՝ Դեկտեմբերի 2, 2020
«Weird!», անգլիացի երգիչ Yungblud-ի երկրորդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Locomotion և Interscope Records լեյբլների կողմից։ Ի սկզբանե ալբոմը պետք է թողարկվեր 2020 թվականի նոյեմբերի 13-ին, սակայն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[4]։ Այն Yungblud-ի առաջին ալբոմն է «21st Century Liability» (2018) ստուդիական ալբոմից հետո։ Ալբոմն աջակվել է վեց սինգլներով․ «Weird!», «Strawberry Lipstick», «God Save Me, but Don't Drown Me Out», «Cotton Candy», «Mars» և «Acting Like That», և ներառել է համագործակցություններ Machine Gun Kelly-ի, Թրևիս Բարքերի և Դեն Ռեյնոլդսի հետ։
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Yungblud-ն իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կարճ դադար է վերցնում՝ երկրորդ ալբոմի վրա աշխատելու համար[5]։ Հաջորդ օրը երգիչը պարզաբանել է, որ արձակուրդ չի վերցնում, այլ պարզապես ժամանակ է վերցնում երկրորդ ալբոմն ավարտելու համար[6]։ Դեկտեմբերի 3-ին Մեթ Շվարցն իր ինստագրամյան կայքէջում լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է եղել ինքը և Հարիսոնը՝ գրելով, որ նրանք աշխատում էին երկրորդ ստուդիական ալբոմի վրա Իսպանիայում[7]։
Ալբոմի ստեղծման ամբողջ ընթացքում Yungblud-ը ժամանակ առ ժամանակ թվիթթերյան իր կայքէջում հատվածներ էր հրապարակում, որոնք երգերի տեքստեր էին թվում։ 2020 թվականի մայիսին NME-ի հետ հարցազրույցի ժամանակ երգչին հարցրել են ալբոմի մասին, ինչին նա պատասխանել է, որ․ «ալբոմը պատրաստ է, և մենք պատրաստվում ենք սկսել դրա թողարկումը։ [Weird!-ը] այն ժամանակաշրջանի առաջին շախմատային քայլն է։ [Ալբոմի վրա] շատ բազմազանություն կա՝ այն նման է «Սքիներ» սերիալի սերիաներից մեկին ալբոմի մեջ։ Ժամանակների սկզբից մարդիկ այնքան բարդ էին և միաժամանակ մեկի մեջ 15 տարբեր անհատների նման էին՝ բայց մենք առաջին սերունդն ենք, որն ընդունում է այն և գիտի, որ նորմալ է լինել այն, ով դու կաս»[8]։