Jump to content

Walking on Air

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Walking on Air»
Քերլիի սինգլը
«Love Is Dead» ալբոմից
Թողարկված1 հունվարի, 2008
ՖորմատCD, թվային ներբեռնում
Ձայնագրված2007
Ժանրէլեկտրոփոփ
Տևողություն4:27 (ալբոմային տարբերակ) 3:47 (ռադիո տարբերակ)
ԼեյբլIsland
ՊրոդյուսերԼեսթեր Մենդեզ
Քերլիի սինգլների ժամանակագրություն
«Love Is Dead»
(2007)
«Walking on Air»
(2008)
«Creepshow»
(2008)

«Walking on Air», էստոնացի երգչուհի Քերլիի Love Is Dead առաջին ալբոմի երկրորդ սինգլը, որ թողարկվել է 2008 թվականին[1]։ Երգը ներառվել է նաև նրա առաջին, ներկայում արդեն չհրատարակվող Kerli մինի ալբոմում 2007 թվականին[2]։ Երգը գրվել է Քերլիի ու Լեսթեր Մենդեզի կողմից։ Ըստ երգչուհու՝ երգն այն մասին է, որ պետք է «հետևել սեփական երազանքներին ու պարզապես լինել ժամանակի հետ»[3]։ 2008 թվականի հոկտեմբերի 14-ին թողարկվել է մինի ալբոմը, որ ներառել է «Walking on Air» երգի հինգ ռեմիքսներ[4]։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսքտը հիշեցնում է մանկական սարսափ պատմություններ և հիմնված է դրանցից մեկի վրա, որը երգչուհին լսել է մանկության տարիներին. «տարօրինակ փոքրիկ աղջիկն ապրում է ոչ մեծ տարօրինակ վայրում, նա ունի մեծ երազանք, և նա սիրում է երաժշտություն, բայց ոչ ոք նրան չի հավատում»[5]։ Դետալներն ու աքսեսուարները, ինչպիսիք են մեծ հին գլխարկներն ու ճոճաթոռը, նույնպես հիմնված են Քերլիի՝ մանկության մասին հիշողությունների վրա[3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը հիմնված է «Book of Kerli» գրքի՝ նկարների ժողովածուի վրա, որոնք երգչուհին հավաքել է երկար տարիների ընթացքում[6]։ Տեսահոլովակի ռեժիսորներն են Ալեքս Տոպալերն ու Դեն Շապիրոն (հայտնի են «Aggressive» կեղծաունով)։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2008 թվականի մայիսի 19-ին MTV կայքում[7][8]։

Քերլին տեսահոլովակը բնութագրել է որպես «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի մռայլ տարբերակ։ Տեսահոլովակում առկա է «ամենատես աչքի»՝ հեռուստացույցի կերպարը[9][10]։ Նրանում օգտագործված է Հայելու աշխարհի ոճավորումը, երբ իրերը իրենց հակադիրն են[11]։

Տեսահոլովակն զբաղեցրել է առաջին հորիզոնականը AOL Music-ում 2008 թվականի հուլիսի 16-23-ը[12][13]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Քերլին կատարել է «Walking on Air» երգը Scream մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում[14]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Walking on Air» (Radio Edit) 3:47
2. «Walking on Air» (LP Version) 4:26
# Անվանում Տևողություն
1. «Walking on Air» (Radio Edit) 3:47
# Անվանում Տևողություն
1. «Walking on Air» (Radio Edit) 3:47
2. «Walking on Air» (Armin van Buuren Club Mix) 7:43
3. «Walking on Air» (Lindbergh Palace Full Mix) 6:23
4. «Walking on Air» (Ralphi Rosario & Craig J Club Mix) 9:46
5. «Walking on Air» (Josh Harris Club Mix) 8:06
  • CD սինգլ / թվային ներբեռնում[17]
  1. Walking on Air (Radio Edit) — 3:49
  2. Walking on Air (Armin van Buuren Radio Edit) — 3:23
# Անվանում Տևողություն
1. «Walking on Air» (Ralphi Rosario & Craig J Club Mix) 9:46
2. «Walking on Air» (Josh Harris Club Mix) 8:06
3. «Walking on Air» (Lindbergh Palace Full Mix) 6:23
4. «Walking on Air» (Armin van Buuren Club Mix) 7:43
5. «Walking on Air» (Ralphi Rosario Big Dub) 9:32

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոկալ՝ Քյորլի
  • Հեղինակներ՝ Քյորլի և Լեսթեր Մենդեզ[19]
  • Պրոդյուսեր և գործիքավորող՝ Լեսթեր Մենդեզ
  • Ձայնագրման ինժեներներ՝ Ջո Վոլմութ և Ջոն Յուինգ (Henson Recording Studios, Hollywood, California)
  • Ձայնագրման ասիստենտներ՝ Քիթ Գրեթլին
  • Հնչյունային օպերատորի օգնական՝ Չարլի Ուիլսոն կրտսեր
  • Լարայիններ՝ Sonus Quartet

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2008) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրիա Austrian Singles Chart[20] 35
Բելգիա Belgian Singles Chart (Фландрия)[21] 32
Բելգիա Belgian Singles Chart (Валлония)[21] 32
Եվրոպա European Hot 100 Singles[22] 75
Գերմանիա German Singles Chart[23] 25
Իտալիա Italian Singles Chart[24] 20
Շվեյցարիա Swiss Singles Chart[25] 37

Թողարկումների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 հունվարի, 2008[26] թվային ներբեռնում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 հոկտեմբերի, 2008[4] Remixes EP

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Walking On Air: WORLD PREMIERE!». Kerli [Official Site]. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «Kerli - Kerli (CD)». Discogs. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «Kerli Interview». Pop Culture Madness. 2007 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 «Walking On Air (Remixes) - EP». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Lo, Sandy (2008 թ․ հուլիսի 5). «Kerli». StarShine Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. Fara, Barb (2008 թ․ սեպտեմբերի 5). «Kerli interview from MusicIncider.com». Kerli [Official Site]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. Anitai, Tamar. «New Video: Kerli, 'Walking on Air'». MTV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Walking On Air: World Premiere!». Kerli [Official Site]. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. Kerli. Catching up with Kerli- Part 2. Kyte. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  10. Fara, Barb (2008 թ․ սեպտեմբերի 5). «Interview with Kerli - MusicIncider». MusicIncider. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  11. Alex Topaller, Dan Shapiro. Behind the Scenes of "Walking on Air". Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  12. «Kerli #1 on AOL Music!!». Kerli [Official Site]. 2008 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. «Kerli #1 Video on AOL Music again this week!». Kerli [Official Site]. 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «30 Seconds of Kerli». Spike (TV channel). 2008 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. «Kerli - Walking On Air (CD)». Discogs. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  16. «Kerli - Walking On Air (Vinyl)». Discogs. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. «Kerli - Walking On Air (CD)». Discogs. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. «Walking On Air [Remixes] by Kerli». Napster. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. Kerli — Love Is Dead (2008) Island Records
  20. [1] Wednesday May 13th, 2009
  21. 21,0 21,1 ultratop.be - ULTRATOP BELGIAN CHARTS
  22. Billboard
  23. Kerli - Walking On Air - Music Charts
  24. Italian Charts
  25. Swiss Charts - Singles Top 75 05.10.2008 - swisscharts.com
  26. «Walking on Air - Kerli». AOL. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]