Vazquez sounds

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vazquez sounds
Ժանրերփոփ
Գործունեություն2011
ԼեյբլSony Music Entertainment
Կայքvazquezsounds.com
 Vázquez Sounds Վիքիպահեստում

Vazquez Sounds, երաժշտական տրիո խումբ, որը ձևավորվել է Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա նահանգի՝ Մեխիկալի քաղաքում, Աբելարդո (Abelardo), Գուստավո (Gustavo) և Անգելա Վազկեսների (Angela Vázquez) կողմից (տարիքները համապատասխանաբար 24,21 և 18)։ Աբելարդոն և Անգելան տիրապետում են վոկալի։ Աբելարդոն կիթառիստ և բաս-կիթառիստ է, իսկ Գուստավոն տիրապետում է հարվածային գործիքների։ Նրանք հայտնի դարձան Ադելի «Rolling in the Deep» երգի քավըր տարբերակով, որը ստացել է ավելի քան 200 միլիոն դիտում, դառնալով ինտերնետի սենսացիա, և նույնիսկ նրանց հրավիրել են CNN en Español իսպանական հեռուստատեսություն, ինչպես նաև VH1 և Բարի Լույս Ամերիկա (Good Morning America) հեռուստանախագծերին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Գուստավո և Աբելարդո Վազկեսները իրենց հոր սդուդիայում փորձում էին կատարել մի քանի երգեր։ Այնուհետև նրանք հրավիրում են իրենց քրոջը՝ Էնջիին (Անգելա Վազկես, ծնվ. 2001) և որոշում են կատարել Ադելի «Rolling In The Deep» երգը։ Աբելարդոն որոշում է տեսահոլովակ նկարահանել իր հայրիկի հետ, ով նրան օգնել է մոնտաժել տեսահոլովակը։ Շաբաթվա ընթացքում տեսանյութը ողողեց YouTube-ը և այսօր ունի 234 միլիոն դիտում։

Ինչո՞ւ հենց «Rolling In The Deep»: Պատճառները մի քանիսն են։ Առաջին պատճառն այն էր, որ երգում օգտագործվում էր այնպիսի գործիքներ, որոնց տիրապետում են Գուստավոն և Աբելարդոն, իսկ Էնջին այդ երգը հիանալի է երգում։ Երկրորդը՝ այդ երգը անգլերենով է, որը համարվում է միջազգային լեզու և օգտագործվում է ամբողջ աշխարհում, ինչը նպաստեց տեսահոլովակի հայտնիությանը։ Vazquez Sounds-ը խոստովանեց, որ տեսահոլովակը նկարահանել են հաճույքի համար, որպես հոբբի, չմտածելով, որ այն կթողնի այսպիսի էֆֆեկտ և կդառնա այսքան հայտնի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ձայնագրվել է 17 քավըր տարբերակ (ներկայացված է վերբեռնման հերթականությամբ)

Եվ իրենց երգերը՝

  • Gracias a Ti
  • Te soñaré
  • ¡Me voy!
  • Me Haces Despegar
  • En Mi, No En Ti
  • El Dolor Se Fue
  • Cuando La Noche Llega
  • Invencible
  • Tu Amor Me Salvara
  • Vitamina D
  • Volare

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբելարդո, Գուստավո և Էնջի Վազկեսները ներկայումս հաճախում են դպրոց։ Նրանք Գլորիա Վազկեսի և երաժշտական պրոդյուսեր Աբելարդո Վազկեսի երեխաներն են։ Նրանց հայրն աշխատել են այնպիսի մեքսիկական խմբերի հետ, ինչպիսիք են Reik-ը, Nikki Clan-ը և Camila-ն։ Vazquez Sounds-ը օգտագործում է իրենց հոր ստուդիան՝ իրենց երաժշտությունը ձայնագրելու և խմբագրելու համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Vazquez Sounds-ը Ադելի «Rolling In The Deep» երգի քավըր տարբերակը YouTube-ում հրապարակել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին։ Սինգլը Թոփ 100 Chart-ում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնական, և AMPROFON-ում դարձավ պլատինե։ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարվեց, որ տրիոն ստորագրել է պայմանագիր [[Sony Music Entertainment|Sony Music]] ընկերության հետ։ 2011 թվականի դեկտեմբերի տասներեքին նրանք թողարկեցին իրենց երկրորդ սինգլը, կատարելով «ALL I WANT FOR CHRISTMAS» սինգլը։ 2012 թվականի հունվարի 17-ին Սի Լո Գրինի աջակցությամբ թողարկվեց «Forget You» սինգլը։

Անգելա Վազկես (ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին), ավելի շատ հայտնի է որպես Էնջի, խմբի վոկալիստն է։ Էնջին ցանկանում է լինել լավ մայր, երբ կմեծանա։ Նա դեռ խաղում է իր տիկնիկներով, սիրում է հեծանիվ վարել, սիրում է նաև դպրոցական արձակուրդները։ Սիրում է իր ծնողներին, ովքեր աջակցում են խմբին։ Ադելի մեծ երկրպագուհին է, շատ մտերիմ է եղբայրների հետ։

Գուստավո Վազկես (ծնվել է 1998 թվականի մայիսի 15-ին), թմբկահար, սիրում է ֆուտբոլ և բեյսբոլ։ Թմբուկ նվագում է դեռ յոթ տարեկան հասակից։ Դպրոցում նա լավ է մաթեմատիկայի ոլորտում։ Սիրում է ռոքեր Թրևիս Սքոթին։

Աբելարդո Վազկես (ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 23-ին), նվագում է կիթառ, բաս-կիթառ և դաշնամուր։ Նա սովորել է նվագել բաս-կիթառ հայրիկից։ Սիրում է ֆուտբոլ, թենիս և այլ բացօթյա խաղեր։ Ջոն Մեյերի և Maroon 5-ի երկրպագուն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Vazquez sounds» հոդվածին։