Jump to content

Vans

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vans
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էմարտի 16, 1966
ՀիմնադիրPaul Van Doren?
ՎայրՔոստա Մեսա, ԱՄՆ
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Մայր ընկերությունVF Corporation?
Կայքvans.com(անգլ.)
 Vans (brand) Վիքիպահեստում

Vans, կոշիկի և հագուստի պարագաներ սպորտով զբաղվելու համար, որն աշխատում է 20-րդ դարի 60-ական թվականներից։ Այս ընկերության կոշիկի առաջին զույգը վաճառվել է 1966 թվականին։

Ընկերությունը կոչվել է իր հիմնադիր՝ Փոլ Վան Դորենի անունով։ Վան Դորենը սկսեց պարուսինե կոշիկներ՝ սլիպոնների թողարկումից և դրանք վաճառվում էին տեղական խանութներում, որոնք հենց ընկերությանն էին պատկանում։ Vans կոշիկների առանձնահատկությունն այն էր, որ դասական մոդելներում համակցված էին թեթև պարուսինե մակերես և հաստ ներբան։ Հետագայում դա վերածվեց Vans-ի ոճի տարբերակիչ տարրի։ Ընկերությունը արտադրում է նաև պարագաներ սպորտի ակտիվ տեսակներով զբաղվելու համար։

1966 թվականի մարտի 16-ին Անխայմ (Կալիֆոռնիա) քաղաքում, Փոլ Վան Դորեն և Ջեյմս Վան Դորեն եղբայրները, Գորդոն Լի և Սերժ Դելիյան բացեցին առաջին Vans խանութը՝ «The Van Doren Rubber Company» անունով։ Փոլ Վան Դորենին և Դելիին պատկանում էին բաժնետոմսերի հիմնական մասը, մինչ դեռ Ջեյմս Վան Դորենը և Լին ունեցել են բաժնետոմսերի միայն 10 տոկոսը։ Խանութի աշխատանքի առաջին օրը, առավոտյան վաճառվեց 12 պարուսինե կոշիկներ, որոնք ներկա պահին հայտնի են ինչպես «իսկականներ»։ Ընկերությունը ներկայացրեց կոշիկի 3 տեսակ $2,49 մինչև $4,99, բայց բացման օրը խանութում կային միայն կոշիկի մանրակերտները, սակայն 12 գնորդներ համաձայնվեցին վերադառնալ խանութ ավելի ուշ, որպեսզի վերցնեն իրենց պատվերները[1]։ Փոլ Վան Դորենը և Գորդոն Լին նետվեցին գործարան, որպեսզի պատրաստեն գնորդների ընտրած կոշիկը։ Երբ գնորդները վերադարձան, Փոլ Վան Դորենը և Լին հասկացան, որ նրանք չեն կարողանա հատուցել գնորդներին։ Գնորդները ստացան կոշիկը, բայց նրանց խնդրեցին, որ վճարումը կատարեն հաջորդ օրը։ Բոլոր 12 գնորդները վերադարձան հաջորդ օրը և վճարեցին իրենց կոշիկի համար։

1979 թվականին ընկերությունը շուկայում ներկայացրեց կոշիկի հայտնի շարքը՝ Vans Slip-On-ը։ Դրա մասշտաբային հաջողությունը նպաստեց ընկերության դիստրիբուտորային ցանցի ընդլայմանը։ Բրենդի կոշիկը վաճառվում էր ոչ միայն սեփական մարածախ խանութներում, այլ նաև առևտրի կենտրոններում և մանրածախ վաճառողների մոտ Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում։ Շուտով ընկերությունը հանդիպեց հայտնի՝ Slip-On-ի էժան կրկնօրինակների խնդրին, ինչի համար ստիպված էր իջացնել գները։ Բարձր աշխատուժի ծախսերի, նոր խանութների բացման և ապրանքային շարքում զանազանության ապահովման համար ընկերությունը 1984 թվականին սնանկացավ $12 միլիոն պարտքով։ 2 տարուց ընկերությունը մարեց պարտքերը և նորից վերադարձավ բիզնես։

1988 թվականին Փոլ Վան Դորենը վաճառեց ընկերությունը McCown De Leeuw & Co. Paul- ին $74.4 միլլիոն։ 2000 թվականին Vans-ը սկսեց վերաներկայացնել կոշիկիների հին մոդելները, վերածնելով ռեթրո ոճը, և բիզնեսը արագորեն աճեց։ 2004 թվականին VF Corporation ձեռք բերեց $396 միլիոնով[2]։

2007 թվականին հագուստի հավաքածուն սկսեց արագորեն աճել և արդեն կանացի և տղամարդու հագուստները չէին տեղավորվում մի կատալոգում։ Ընկերությունն ակտիվ համագործակցում էր նաև լեգենդար երաժշտական խմբերի հետ, թողարկելով համատեղ կոլլաբորացիաներ Slayer-ի, Iron Maiden-ի, Motorhead-ի, Descendents-ի, Millencolin-ի, Suicidal Tendencies-ի, Kiss-ի, Ramones-ի, Metallica-ի, AFI-ի հետ։

2010 թվականին բացվեց House of Vans Brooklyn Նյու-Յորքում՝ սքեյթբորդինգի և հայեցակարգային միջոցառումների համար տեղ։ Բացմանը ելույթ ունեցան Public Enemy և անցան սքեյթբորդինգի լեգենդների ելույթը Թոնի Ալվայի, Սթիվ Կաբալլերոի և Օմար Խասսանովի առաջնորդությամբ։

2012 թվականին Vans-ը ներկայացրեց աշխարհում առաջին սպորտային կոշիկները կոմբինացված ներբանի վրա, միացնելով տեխնոլոգիայի դասական վուլկանիզացումը Cupsole տեխնոլոգիայի հետ։ Արդյունքում ստեղծված նոր WAFFLECUP™ տեխնոլոգիան համատեղում է երկու աշխարհների լավագույն հատկությունները՝ աջակցումը և կապսուլային ներբանի դիամդրությունը՝ հրաշալի տախտակի զգացողությամբ և վուլակնիզացված ներբանի վրա ավանդական Vans սպորտային կոշիկիների շղթայակցման ուժով։

2014 թվականի օգոստոսին Լոնդոնում Վատերլոո կայանի մոտ բացվեց House of Vans London, 3000 քառ.մ տարածքով սքեյթբորդինգի համար դահլիճներով, ինչպես նաև ցուցահանդեսների և երաժշտական միջացառումներ համար։ Այդ տեղը իր մեջ համատեղում է անգլիական մայրաքաղաքի մշակույթի բազմազանությունը իր հարստություններով, որոնց առաջնորդում է Vans-ը իր ստեղծման առաքին պահից և հիսուն տարիների ընթացքում։

2015 թվականի մայիսին Vans-ը նոր շրջադարձ է կատարում սքեյթբորդինգի պատմության մեջ, ներկայացնելով իր առաջին ֆիլմը սքեյթբորդինգի մասին՝ PROPELLER: A Vans Skateboarding Video: Այդ ֆիլմը հանդիսանում է Vans-ի մեծ ներդրումը սքեյթբորդինգի զարգազման մեջ գլոբալ մակարդակով։ «Պրոպելլեր»-ը դառնում է սքեյթբորդինգի մասին ամենագնվող ֆիլմերից մեկը iTunes-ում[3]։

Warped Tour - երաժշտության և էքսթրիմալ սպորտի շրջիկ փառատոն։ Փառատոնն անց է կացվում դաշտերում և ավտոկայանատեղիներում, որտեղ կանգնեցնում են բեմը և այլ կառույցներ։ Vans հանդես է գալիս, որպես փառատոնի հովանավոր ամեն տարի սկսած 1995 թվականից, և փառատոնը հաճախ անվանում են Vans Warped Tour:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «History of Vans, Inc. – FundingUniverse». www.fundinguniverse.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  2. «VF Corp To Buy Vans For $396-Million Dollars». grindtv.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «История компании Vans». YourWayShop.