Twice 2nd Tour: Twiceland Zone 2 – Fantasy Park

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Twice 2nd Tour: Twiceland Zone 2 – Fantasy Park
Twice
ԱլբոմTwicetagram
Merry & Happy
What Is Love?
Տուրի սկիզբմայիսի 18, 2018
Տուրի ավարտօգոստոսի 25, 2018
Ընդհանուր քանակ11
Տուրերի ժամանակագրություն
Twice 2nd Tour: Twiceland Zone 2 – Fantasy Park

Twice 2nd Tour: Twiceland Zone 2 – Fantasy Park, հարավկորեական Twice երաժշտական խմբի երկրորդ ասիական շրջագայություն։ Շրջագայությունը անցկացվել է Twicetagram, Merry & Happy և What Is Love ալբոմներին աջակցելու նպատակով։ Առաջին համերգը կայացել է 2018 թվականի մայիսի 18-ին Սեուլում՝ Ջամսիլ արենայում։

Նախապատրաստում և անոնս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 19-ին JYP Entertainment-ը պաշտոնապես հայտարարեց Twice-ի երկրորդ ասիական համերգային շրջագայության մեկնարկի մասին, որը ստացավ Twice 2nd Tour: Twiceland Zone 2-Fantasy Park անվանումը։ Հայտարարվել է, որ մայիսի 18-ից 20-ը խումբը համերգներ կանցկացնի Ջամսիլ արենայում, որը խմբի առաջին կորեական շոուն է՝ վերջին մեկ տարվա ընթացքում[1]։ Փետրվարի 23-ին հայտարարվեցին համերգները Սայտամայում և Օսակայում[2]։ Փետրվարի 27-ին հայտարարվել էր Սինգապուրի համերգի օրը[3]։ Մարտի 24-ին հայտարարել են Կուալա Լումպուրում կայանալիք համերգի մասին[4]։ Ավելի ուշ հայտարարել են Բանգկոկում և Ջակարտայում կայանալիք համերգների ամսաթվերը[5]։

Համերգների ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Քաղաք Երկիր Արենա
2018 թվականի մայիսի 18-ին Սեուլ Հարավային Կորեա Ժասմիլ արենա
2018 թվականի մայիսի 19-ին
2018 թվականի մայիսի 20-ին
2018 թվականի մայիսի 26-ին Սայտամա Ճապոնիա Սայթամա Սուպեր Արենա
2018 թվականի մայիսի 27-ին
2018 թվականի հունիսի 2-ին Օսակա Օսակա Ջո Հոլ
2018 թվականի հունիսի 3-ին
2018 թվականի հունիսի 17-ին Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան փակ մարզադաշտ
2018 թվականի հուլիսի 28-ին Կուալա Լումպուր Մալայզիա Մալավատի մարզադաշտ
2018 թվականի օգոստոսի 18-ին Բանգկոկ Թաիլանդ Իմպակտ արենա
2018 թվականի օգոստոսի 25-ին Ջակարտա Ինդոնեզիա Ինդոնեզյան ցուցահանդեսային կենտրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TWICE to hold concerts in Seoul in May». Younhap News. 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  2. «TWICE announce details for 'TWICELAND ZONE 2: Fantasy Park' in Japan». All K-Pop. 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  3. «TWICE to return to Singapore for a June concert». Bangwagon Asia. 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Twice's Kuala Lumpur Concert Date & Venue Announced». Hype. 2018 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  5. «TWICE Is Coming to KUALA LUMPUR, SINGAPORE, BANGKOK & More». Joins. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.