Tiny Wings

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tiny Wings
ՄշակողAndreas Illiger?
ԴիստրիբյուտորApp Store և App Store
Թողարկման թվականփետրվարի 18, 2011
ՊլատֆորմներiOS
Վերջին տարբերակ2.0.2
Ժանրէքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
Կրիչթվային բաշխում
Կառավարումթաչսքրին
Պաշտոնական կայքandreasilliger.com

Tiny Wings, iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված համակարգչային խաղ, որը մշակվել է գերմանացի ծրագրավորող Անդրեաս Իլիգերի կողմից, 2011 թվականի փետրվարի 18-ին։ Թողարկումից կարճ ժամանակ անց, խաղը զբաղեցրել է App Store առաջին հորիզոնականը[1]։ 2011 թվականին այն համարվել է iPhone-ի համար նախատեսված լավագույն խաղ կոչմանը[2]։ Խաղը ներբեռնվել է 10․5 միլլիոն անգամ iPhone-ի և 1․8 միլլիոն անգամ iPad-ի համար[3]։

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tiny Wings խաղում, խաղաողը ղեկավարում է մի թռչնի, որի թևերը շատ փոքր են թռչելու համար։ Խաղի նպատակն է՝ օգտագործելով բլուրները հավաքել արագություն և թռչել, որքան հնարավոր է ավելի հեռու։ Սա արվում է էկրանին հպման միջոցով՝ դրանով, իսկ ստիպելով թռչնին կատարել անկում։ Խաղի ընթացքը ապահովում է հպումների միջոցով, ինչը թույլ է տալիս ժամանակին օգտագործել բլուրները՝ արագություն հավաքելու համար։ Խաղում հասանելի են հատուկ առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ է կատարել միավորներ հավաքելու և թռչի բույնը թարմացնելու համար։ Այս առաջադրանքները կատարվում են տարբեր խաղային աշխարհներում՝ հավաքելով առավելագույն միավորներ կամ կատարելով որոշակի գործողություններ խաղի ընթացքում։ Խաղի տեսանելի էֆֆեկտները թարմացվում են հաջորդաբար, դրանով իսկ խաղացողն ամեն օր հանդիպում է նոր էֆֆեկտների[4]։ Խաղում հասանելի նաև այլ տարբերակ, որը թույլ է տալիս մրցել երեք այլ թռչունների հետ, որոնք կառավարվում են արհեստական բանականությամբ։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
TouchArcade5/5 stars[5]
(HD) 5/5 stars[6]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Metacritic85/100[7]
(HD) 92/100[8]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top-Grossing iTunes App – Tiny Wings Still The Top Paid App»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-31-ին 
  2. «iPhone Game of the Year 2011» 
  3. Clark Richard (2012-01-11)։ «Andreas Illiger Interview»։ Kill Screen 
  4. Illiger Andreas։ «Portfolio, Tiny Wings»։ Tiny Wings։ Վերցված է 30 April 2011 
  5. Nelson Jared (2011-02-22)։ «'Tiny Wings' Review – Flap 'Em With All Your Might»։ TouchArcade։ Վերցված է 2018-12-24 
  6. Nelson Jared (2012-07-12)։ «'Tiny Wings HD' Review – The Tiny Bird is Finally on the Big Screen»։ TouchArcade։ Վերցված է 2018-12-24 
  7. «Tiny Wings for iPhone/iPad Reviews»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է 2018-12-24 
  8. «Tiny Wings HD for iPhone/iPad Reviews»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է 2018-12-24