The Piano Guys (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Piano Guys
Piano Guys.JPG
Ժանրերքրոսովեր
Գործիքներդաշնամուր
Գործունեություն2011
ԼեյբլSony Masterworks?
Կայքthepianoguys.com

The Piano Guys, ամերիկյան երաժշտական խումբ, որը կատարում է տարբեր ժանրերի երաժշտություն դաշնամուրով և թավջութակով։ Ջոն Շմիդտը և Սթիվեն Շարպ Նելսոնը կատարում են երաժշտությունը, Փոլ Անդերսոնը և Թել Ստյուարտը զբաղվում են նկարահանմամբ և տեսանյութի վերամշակմամբ, Ալ վան դեր Բիկը կոմպոզիտորն է և վերադաշնակողը։ Խումբը հայտնի է դարձել իր տեսանյութերի շնորհիվ, որոնք հրապարակվել են YouTube-ում, որտեղ մասնակիցները հանդես են եկել հայտնի երաժշտական ստեղծագործություններ կատարելով, այդ թվում նաև ֆիլմերի և հայտնի կատարողների քավր-տարբերակների կատարումով։ 2011 թվականին թողարկվեց խմբի առաջին ալբոմը՝ Hits Volume 1, որին հաջորդում են 2012 թվականին՝ The Piano Guys, իսկ 2013 թվականին՝ The Piano Guys 2 ալբոմները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Շարպ Նելսոնը և Ջոն Շմիդտը միմյանց հետ ծանոթացել են 15 տարեկան հասակում, երբ նրանք երկուսով հանդես են եկել համերգի ժամանակ։ Այդ ժամանակվանից նրանք սկեսեցին հաճախակի միասին երաժշտությամբ զբաղվել։

Փոլ Անդերսոնը դաշնամուրների խանութ ուներ Սենտ Ջորջում՝ Յուտայում։ Մի անգամ այդտեղ է մտնում Ջոն Շմիդտը և գալիք համերգին պատրաստվելու համար թույլատվություն խնդրում նվագելու։ Տպավորված նվագով՝ Փոլն առաջարկում է ձայնագրել երաժշտական տեսանյութ, որպեսզի և՛ գովազդի իր խանութը, և՛ Ջոնի երաժշտության նկատմամբ մեծացնի լսարանի ուշադրությունը: Առաջարկությունը ընդունվում է և շուտով նրանց են միանում Սթիվեն Շարպ Նելսոնը և Ալ վար դեր Բիկը, ովքեր ունեին համատեղ երաժշտություն ստեղծելու փորձ: Որոշ ժամանակ անց հրապարակեցին իրենց առաջին տեսանյութը YouTube-ում, որի նկարահանմամբ զբաղվում էին Փոլ Անդերսոնն ու Թել Ստյուարտը: Վերջիններս ստեղծում էին նաև վիզուալ հատուկ էֆեկտներ: Խումբն իր անունը ստացավ ի պատիվ Փոլ Անդերսոնի խանութի՝ The Piano Guys[1][1]:

YouTube-ում տեսանյութերը շատ արագ դարձան հանրաճանաչ և ձեռք բերեցին միլիոնավոր դիտումներ։ 2013 թվի հուլիսի ամսին խմբի ալիքն ուներ 255 միլիոնից ավելի դիտումներ և 1,8 միլիոնից ավելի հետևորդ[2], իսկ 2015 թվականի հոկտեմբերին 600 միլիոնից ավելի դիտումր և 4 միլիոն 150 հազարից ավելի հետևորդ։

2011 թվականի դեկտեմբերին թողարկվում է խմբի դեբյուտային ալբոմը՝ Hits Volume 1, որն ներառում էր այդ պահին YouTube-ում ճանաչում գտած ամենահայտնի ձայնագրությունները: Ալբոմը թողարկվել է ինքնուրույն և գրավել ամերիկյան՝ US Billboard New Age Albums չարթում ամենաբրձր հորիզոնականը և յոթերորդ հորիզոնականը՝ US Billboard Classical Albums-ում[3]:

2012 թվականի սեպտեմբերին կնքվում է պայմանագիր The Piano Guys-ի և Sony-ի միջև: Դրան հաջորդում է 2012 թվականի հոկտեմբերին The Piano Guys-ի նոր ալբոմի ռելիզը Sony Masterworks լեյբլով: Ալբոմը գրավել է բարձր հորիզոնականներ US Billboard Classical Albums-ում և New Age Albums-ում և 44-րդ հորիզոնականը US Billboard 200-ում[3]:

2013 թվականի մայիսին թողարկվեց 3-րդ ալբոմը` The Piano Guys 2, որը զբաղեցրել է US Billboard Classical Albums-ի և New Age Albums-ի 1-ին հորիզոնականը, ինչպես նաև US Billboard 200-ի 38-րդ հորիզոնականը[3]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Շմիդտը նվագում է դաշնամուր, Սթիվեն Շարպ Նելսոնը՝ թավջութակ և էլեկտրոթավջութակ։ Որպես կանոն, կոմպոզիցիաներում օգտագործվում են մի քանի մասերից բաղկացած պարտիաներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե միանգամից մի քանի նույն գործիքի ձայներն են հնչում։ Բացի դրանից, կոմպոզիցիայի հատվածներում օգտագործվում է ձայնի էլեկտրոնային վերամշակում։

The Piano Guys-ը կատարում է քավերներ այլ կատարողների ստեղծագործություններից, դասական երաժշտությունը ժամանակակից մշակմամբ, և իրենց կողմից ստեղծված կոմպոզիցիաներ։ Խմբի համար երաժշտություն ստեղծելով զբաղված են Ջոն Շմիդտը, Սթիվեն Շարպ Նելսոնը և Ալ վան դեր Բիկը։

Խումբը համագործակցում է նաև այլ ժամանակակից երաժիշտների և վոկալիստների հետ, այդ թվում Ալեքս Բոյի («Peponi (Paradise)») և Լինդսի Սթիռլինգի («Mission Impossible») հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chin Chester (25 July 2013)։ «Classical made cool»։ The Star Online (անգլերեն)։ Վերցված է 2013-07-30 
  2. «ThePianoGuys Official Channel»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 2013-07-30 
  3. 3,0 3,1 3,2 «The Piano Guys — Chart History»։ Billboard.com (անգլերեն)։ Վերցված է 2013-07-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]