Temple Run 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Temple Run 2
ՄշակողImangi Studios?
ՀրատարակիչImangi Studios?
ԴիստրիբյուտորApp Store և Google Play
Սերիայի մասTemple Run?
Թողարկման թվականհունվարի 16, 2013
ՊլատֆորմներԱնդրոիդ և iOS
ՇարժիչUnity
Ժանրendless runner game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
ESRBբոլորի համար
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին

Temple Run 2, պլատֆորմային խաղ, նախատեսված iOS, Android պլատֆորմների, ինչպես նաև Windows Phone-ի համար։ Խաղը անվերջանալի վազքուղի ժանրի է, և համարվում է Temple Run խաղի շարունակությունը։ Temple Run 2 խաղը App Store-ում առաջին անգամ հայտնվել է 2013 թվականի հունվարի 13-ին[1]։ Windows Phone-ի համար նախատեսված տարբերակը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին։

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Temple Run 2 խաղի գեյմփլեյը ամբողջությամբ նման է շարքի մյուս խաղերից, բացառությամբ նոր արգելքների և առարկաների, որոնք ավելացել են այս տարբերակում։ Խաղն ամեն անգամ վերսկսվում է նոր տարածքում, որն իր ճարտարապետությամբ հիշեցնում է հարավամերիկյան մշակույթին պատկանող տաճար։ Խաղի ընթացքում աստիանաբար ավելանում է խաղի արագությունը։ Խաղում հայտնվել են նաև նոր բոնուսներ։ Խաղացողները արդեն կարող են վերածնվել ցանակացած տարածքում ձախողվելուց հետո, որի համար անհրաժեշտ է օգտագործել կանաչ ադամանդները, որոնք կարելի է հավաքել, կամ խաղի ընթացքում, կամ գնել առցանց։ Temple Run-ի հիմնական տարբերակից հայտնի երեք կապիկները փոխարինվել են մեկ մեծով՝ Cuchanck-ով[2]։

Մշակում և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Imangi Studios ընկերության մշակողների, Temple Run 2 խաղի մշակումը սկսվել է 2012 թվականի մարտից։ Ինչպես նաև, մշակողները նշեցին, որ այս տարբերակը նման է լինելու հին տարբերակներին, սակայն խաղը կկրի որոշակի փոփոխություններ։ 2013 թվականի հունվարի 16-ին, Imangi Studios անսպասելիորեն հայտնեց, որ խաղը արդեն թողարկվել է և մի քանի ժամ անց խաղն արդեն հասանելի էր նոր զելանդական App Store-ում, իսկ արդեն հաջորդ օրը խաղը հասանելի էր միջազգային համացանցում։ Առաջին 4 օրվա ընթացքում Temple Run 2-ը ներբեռնվեց 20 միլլիոն անգամ[3]։ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը հասանելի դարձավ միայն 2013 թվականի հունվարի 24-ին։ 2013 թվականի փետրվարի 1-ին խաղն արդեն ներբեռնվել էր ավելի քան 50 միլլոն անգամ, և զբաղեցնում էր առաջին հորիզոնականը 127 երկրերում[4]։ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնվեց Temple Run 2 խաղի տարբերակը նախատեսված Windows Phone-ի համար։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Страна игр8.0 / 10[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Temple Run 2 released for iOS, Android version to come soon». IBTimes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  2. «Making lightning strike twice with 'Temple Run 2'». theverge.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. «Temple Run 2 загружена более 20 млн. раз». Hard’n’Soft (ռուսերեն). hardnsoft.ru. 2013 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  4. Евгений Трифонов (2013 թ․ մարտի 27). «Как семейная пара заработала миллионы долларов на мобильных играх». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  5. Редакция Temple Run 2(ռուս.) // Страна игр : журнал. — Gameland, 2013. — № 348. — С. 118. Архивировано из первоисточника 19 Սեպտեմբերի 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]