«Strangers in the Night», ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի ստուդիական ալբոմ։ 1966 թվականի մայիսին ալբոմի թողարկումը նշանավորվեց Սինատրայի վերադարձը իր առաջին տեղով[1][2] փոփ չարթերում։ Ալբոմը դարձել է պլատինե՝ ԱՄՆ-ում վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակ
1967 թվականի մարտին Այդ ալբոմի համար Ֆրենկ Սինատրան ստացել է երկու «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն ձայնագրություն» և «տղամարդու լավագույն վոկալ փոփ կատարում»[3] անվանակարգերում։
«Strangers in the Night» սինգլը մեկ շաբաթ շարունակ զբաղեցրել է առաջին տեղը լավագույն երգերի ցանկում[4]։ Ալբոմի «Summer Wind» երգը նույնպես հայտնի է եղել և ավելի ուշ օգտագործվել է 2000-ական թվականներին հեռուստատեսային գովազդային հոլովակներում։
2010 թվականի հունվարին ալբոմը վերահրատարակվել է, այն պարունակում էր երեք լրացուցիչ բոնուս — թրեքեր[5]։