Soul eater

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգիներ խժռողը
Soul Eater
Ժանրկատակերգություն
ֆենտեզի
մարտաֆիլմ
Երկիր{{{2}}} Ճապոնիա
Թվականմայիսի 12, 2004
ՌեժիսորՏակուա Իգարասի
ԸնկերությունTV Tokyo
Տևողություն51 սերիա 25 րոպեով
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Հոգիներ խժռողը» (բնօրինակ անվանում — Soul Eater)

Հոգիներ խժռողը (ճապ.՝ ソウルイーター սորու ի տա, «Soul Eater»), Ացուսի Ակուբոյի մանգա, որը թողարկվել է 2004 թվականին Square Enix ընկերության կողմից և սկզբնապես հայտնվել է Gangan Powered ամսագրում, հետագայում Gangan Wing ամսագրի մեկ համարում[1][2], իսկ հետո ամենամսյա Shonen Gangan ամսագրում։ Մանգայի հիմքում ստեղծվել է «Drama CD- Soul Eater․ Ընդհանուր գիտությունների հատուկ դասախոսություն»-ը ( ճապ.՝ ソウルイーター特別社会科見学 Սո Րու Ի տա տոկուբեցու սյակայկա կենգակու), որը ստեղծվել է «Bones» ստուդիայում, հեռարձակվել է Ճապոնիայում 2008-2009 թվականներին։

2008 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկվել է տեսախաղ՝ «Soul Eater: Monotone Princess» (ճապ.՝ ソウルイーター モノトーン プリンセス սոուրու ի տա մոնոտո ն պուրինեսու) Wii պլատֆորմայի համար։ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին թողարկվել է «Soul Eater: Plot of Medusa» (ճապ.՝ ソウルイーター メデューサの陰謀 Մեդուզայի պայմանը) վիդեոխաղը DS պլատֆորմայի համար։ 2009 թվականի հունվարի 9-ին թողարկվել է «Soul Eater: Battle Resonance» վիդեոխաղը PSP և PS2 պլատֆորմաների համար։

Սկսած 2011 թվականի հունվարից Monthly Shonen Gangan ամսագրում թողարկվել է Հոգիներ խժռողը Ոչ! (ճապ.՝ ソウルイーターノット! «Soul Eater Not!») մանգան, որի սյուժեն հանդիսանում է հիմանական մանգայի սյուժեի ճյուղավորումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չար Կիսինի հետ պայքարի համար (ճապ.՝ 鬼神 Կիսին, «Հրեշ», «Չար ոգի»), որը կարող է աշխարհը հասցնել խելագարության, Սինիգամա-սաման (ճապ.՝ 死神様, «Մահ», «մահվան աստված») ստեղծում է Ակադեմիա, տեղ, որտեղ անց են կացվում Զենքերի (ճապ.՝ 武器 բուկի) ու Տիրակալների (ճապ.՝ 職人 սյոկունին, «աշխատող») ուսումնասիրում։ Առաջինները հանդիսանում են այն զենքերը, որոնք թույլ են տալիս կանգնեցնել աշխարհի վախճանը, երկրորդը նրանք են, որոնք պետք է պահեն այդ զենքերը։ Մահվան Մանգաղը (ճապ.՝ デスサイズ Դեսու Սայձու, Death Scythe) կստացվի, երբ քենզը կխժռի 99 չար ոգի, որոնք պատրաստ են դառնալ Կիսին և 1 կախարդի հոգի։ Դրա համար բոլոր Տիրակալները ակտիվ մրցակցում են Մահվան Մանգաղի տեղի համար։

Հոգիներ խժռողը Ոչ!-ի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները իրականանում են մանգայի և անիմեի հիմնական գործողությունների ընթացքում։ Մական ու Սոուլը այդ ժամանակ դեռ հայտնի չէին Ակադեմիայում ու դրա սահմաններից դուրս։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ աղջիկ-զենք է Ցուգումե անունով, ով առաջինն է հասնում ակադեմիա ու դեռևս չի ընդունել Զենքի տեսք։ Նա այնտեղ ծանոթանում է ազնվական ընտանիքից եկած Աննայի ու հասարակ ընտանիքի Մեմեի հետ ու նրանք դառնում են մոտ ընկերուհիներ։ Գլխավոր հերոսուհիներին վիճակված է աշխատել կարգավորված ու ըմբռնել Սիբուսենի մարտիկների արվեստը։

Հոգիներ խժռողը տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոգիների խժռող» աշխարհը ժամանակակից աշխարհի ծաղրապատկերումն է։ Բազմաթիվ հերոսներ, որոնք գոյություն ունեն այս աշխարհում հանդիսանում են իրական աշխարհի հայտնի անձինք կամ գրական հերոսներ։ Կենտրոնական օբյեկտ է հանդիասանում Սինիգամի Ակադեմիան, որը տեղակայված է Մահվան քաղաքի կենտրոնում։ Հենց քաղաքը տեղակայված է Ամերիկայում Նևադա նահանգում (ըստ մանգայի)։ Նրա կենտրոնում՝ Մահվան սենյակում, ապրում է Սինիգամին, իսկ հենց ակադեմիայում սովորում են ուսանողները։ Ընդ որում, նրանք սովորում են ոչ այն, ինչը հարկավոր է Տիրակալներին, ու շատ բան է կախված ուսուցչի քմահաճույքից, որն էլ իր հերթին ևս ծաղրական դետալ է։ Ուսանողների հիմնական առաջադրանքըն է կատարել հատուկ գրատախտակի վրա գրված հանձնարարությունները, որոնք էլ թույլ են տալիս նրանց հավաքել կախարդի ու չարագործների հոգիները։

Տարբերակող տարրերից է ցանկացած էակի հոգու առկայությունն է, արտաքին տեսքի առկայությունը, չափն ու բնավորության ընդգծվածությունը և այդ էակի վարքը։ Ինչքան մեծ է այդ էակի կամքը՝ այնքան մեծ է նրա հոգին։ Որոշ հոգիներ ընդունակ են մտնել ռեզոնանսի մեջ, ժամանակավորապես ուժեղացնելով միմյանց։ Դրանից հաճախ օգտվում են Տիրակալներն ու նրանց Զենքերը, որպեսզի մի քանի անգամ ավելացնեն իրենց մարտական էֆեկտիվությունը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանալի հերոսները հանդիսանում են Տիրակալ-Զենք երեք փոքրիկ խմբեր և Ակադեմիայի որոշ կարևոր դեմքեր։ Յուրաքանչյուր հերոս ունի յուրահատուկ բնավորություն, և ըստ հեղինակների գաղափարի, կրում է մարդու հոգու որոշ գծեր։ Հերոսի բնավորությունը մեծ ազդեցություն ունի իր արտաքին տեսքի ու ավելի շատ նրա արտաքին հոգու տեսքի վրա։

Հիմնական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակա և Սոուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայի Մահվան Մանգաղի դստեր և Սոուլի խումբը (մարտական հագուստը՝ լայն Մանգաղսև ծայրով, որը պատված է կարմիր նախշերով)։

  • Մակա Ալբան (ճապ.՝ マカ・アルバーン), շատ աշխատասեր, քանի որ ձգտում է հասնել նրան, ինչին հասել է նրա մայրը, դարձնելով հորը Մահվան Գերանդի։ Նրա մայրը համարվում է անհետ կորած, սակայն Մական համարում է, որ նա պարզապես ճանապարհորդում է աշխարհի շուրջը։ Իսկ Սուոլը պարզապես ցանկանում է դառնալ ճանաչված։ Հոգիների ռեզոնանսի արդյունքում Սոուլը մեծացնում է Մանգաղի ծայրը փոխելով նրա բաղադրությունն ու գույնը։ Դրան զուգահեռ հնարավոր է «կախարդների որսը»՝ հզոր ու պայթուցիկ լուսային փունջ, որն ուղարկվում է Մանգաղի ծայրից։ Գործողության շարունակությունը կախված է երկուսի կամքից, ու նաև, թե ինչքան ուժեղ է ռեզոնանսը։ Համաձայն մանգայի սպանում է Արախնային։ Անիմեում ինքնակամ սպանում է Կիսինային։ Մական շատ լուրջ է, աշխատասեր, խիստ, բայց միևնույն ժամանակ նաև շատ բարի ու շփվող։ Նա նշանակվում է իր խմբի գլխավոր։ Անընդհատ հարվածում է Սոուլի կամ Բլեք Սթարի գլխին գրքի ծայրով (դա անվանում են «Մակայի հարված»), երբ նրանք հիմարություններ են անում։ Նա ցանկանում է դառնալ ավելի լավը ու դրա համար ամեն ինչ։ Մական երբեմն դրա պատճառով անցնում է չափը։ Քանի որ Մակայի հայրը Մահվան Մանգաղը է, նա ժառանգել է հոր ունակույթունը՝ ստեղծել ծայր սեփական մարմնից։ Մորից ժառանգել է հակահրեշային շնչառություն։ Իրեն մեղավոր է համարում Սոուլի վնասվածքի համար, որը նա ստացել է Հրոնոյի հետ մարտի ժամանակ, որին նա կարողանում է հետագայում առաջարկել իր ընկերությունը։ Շատ սառն է վերաբերվում իր հորը, սակայն սիրում է նրան։
Սեյու — Տիակի Օմիգավա
  • Սոուլ Իտեր ( ճապ.՝ ソウルイーター Սոուրու Ի տա, անգլ.՝ Soul Eater — «հոգու խժռող»), ապստամբ հոգի։ Իսկական ազգանունը, ինչպես պարզվում է 35-րդ դրվագում, Էվանս է։ Իրեն համարում է վճռական, և ժամանակ առ ժամանակ նա իսկապես այդպիսին է։ Ամենաջանասեր աշակերտը չէ, տաքարյուն է և էմոցիոնալ։ Հասնում է հաղթանակի ամեն գնով, թեկուզ ոչ արդար ճանապարհով։ Ի տարբերություն նրա զույգի, Սոուլը չունի հստակ նպատակ։ Հաճախ անում է աննկարագրելի հիմարություններ (հիմնականում իր ընկեր Բլեք Սթարի հետ)։ Կարող է մենամարտել միայնակ, առանց իր զենքի՝ Մակայի, մասամբ դառանլով զենք․ նրա աջ ձեռքը դառնում է Մանգաղի շեղբ։ Հագնում է ավելի վառ հագուստ (գերակշռում է դեղին գույնը)։ Հրոնոյի հետ առաջին մարտի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով նրա արյունը դառնում է սև։ Դրա պատճառով նրա հոգու մեջ առաջանում է «Հրեշիկ», որը հզրացնում է ոչ միայն Մակային ու Սոուլին, այլ նաև մյուս երկու գլխավոր խմբերի ռեզոնանսների ուժը։ Բայց այդ Հրեշիկը փորձում է նաև Սոուլի հոգու կառավարումը ենթարկեցնել իրեն։ Նախավերջին սերիայում դա նրան գրեթե հաջողվում է, սակայն Մական փրկում է իր մարտական ընկերոջը։ Հոգիների ռեզոնանսի այլ դեպքերում հայտնվում է ավելի հզոր հարձակում՝ «Կախարդների որսը»։ Մանգաղի շեղբը ձեռք է բերում հսկայական չափեր ու քանդող ուժ։ Ավելի ուշ ստանում է ռեզոնանսի ավելի հզոր տարբերակը հայտնի երգիչների ընտանիքից։ Նրա հարազատ եղբայրը մեծահմուտ ջութակահար է։ Սոուլը ցուցբերում է դաշնամուր նվագելու իր կարողությունը, սակայն եղբոր մակարդակին չհասնելու պատճառով անընդհատ իրեն զգում է ոչ լիարժեք։ Սոուլի Մակայի հետ այդքան լավ համագործակցության պատճառներից մեկը այն է, որ Մական ընդհանրապես ոչիչ չի հասկանում երաժշտությունից։ Սոուլի իսկական անունը Սոուլ Էվանս է։
Սեյու— Կոկի Ուտիյամա

Բլեք Սթար և Ցուբակի Նակացուկասա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհավանական ինքնահավան տղա նինձյաների տոհմից և համեստ, բարի, բայց շատ մասնագիտացված աղջիկ Զենքերի հնագույն տոհմից, ով ունի ռեժիմների փոփոխության հնարավորություն։

  • Ցուբակի Նակացուկասան (ճապ.՝ 中務椿) կարող է դառնալ սյուրիկեն, ծխային ռումբ, երկլիստ կուսարիգամա, նինձյայի շեղբ, իսկ հետո նաև Խավարի շեղբ։ Միայն Ցուբաին կարող է հանդուրժել Բլեք Սթարի ինքնավստահությունը։ Նա փորձում է տղայից դարձնել մարտիկ, բայց նրա մոտ դա այդքան էլ չի ստացվում։ Հոգիների ռեզոնանսըտ Ցուբակիին դարձնում է Խավարի շեղբ՝ ածխա-սև շեղբ, որը թույլ է տալիս կառավարել ստվերն ու օգտագործել «Ստվերային աստղ» հատուկ հարվածը (միայն եղբորը՝ խավարի շեղբ Մասամունեին հաղթելուց ու նրա հոգին խժռելուց հետո)։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է «կամելիա»։ Բլեք Սթարը հետևում է «սպանողի կանոններին», սակայն այդ հետևելու բացասական կողմն այն է, որ նրանք չեն կարող բարձր արտասանել դրանք կիրառման ժամանակ։ ԴՐա հետևանքով, ինչպես նաև Բլեք Սթարի չափազանց եսամոլության պատճառով այս զույգը հաճախ է ընկնում անհաջողությւոնների մեջ։
Սեյու - Կաորի Նաձուկա
  • Բլեք Սթար ( ճապ.՝ ブラック☆スター Բուրակու☆Սուտա, անգլ.՝ Black Star — «Սև աստղ»), շատ ուժեղ է, չնայած որ շատ ինքնավստահ է։ Գոչելով «ես մեծն Բելք Սթարն եմ, մարդ, ով կզարմացնի աստվածներին», նա ինքը չի հավատում իր ասածին։ «Ոչ, ոչինչ չկա, որ ես՝ մեծագույնս չկարողնամա, երևում է, որ ես կարող եմ», նրա գիտակցության մեջ թաքնված միտք, որի շնորհիվ նա այդքան ջանում է դառնալ ավելի ուժեղ, ու դա նրա մոտ ստացվում է։ Նա Աստղերի տոհմի վերջին ներկայացուցիչն է, որոնք կարող էին կատարել ցանկացած աշխատանք գումարի դիմաց։ Վերջիվերջո, որպեսզի նրանք ավելացնեն իրենց մարտական պոտենցիալ ու իհարկե աշխատած գումարները, նրանք սկսում են խժռել մարդկանց հոգիներ։ Ամբողջ տոհմին Ակադեմիայի մարտիկները սպանում են, իսկ փոքրիկ Բլեք Սթարին վերցնում են իրենց մոտ սովորեցնելու համար։ Իր տոհմից նա ժառանգել է միայն մարտական պատրաստությունն ու դաջվածք աստղի ձևով, իր աջ ուսին։
Սեյու- Յումիկո Կոբայասի

Դես Քիդ և Թոմփսոն քույրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիդ (ճապ.՝ デス・ザ・キッド Դեսու ձա Կիդո, անգլ.՝ Death the Kid «Կրտսեր մահ»), Սինիգամի-սամի որդին, հենց ինքը Սինիգամի կրտսեր, կամ կրտսեր Մահ։ Իրականում, նրան հարկավոր չի դառնալ Տիրակալ, քանի որ նա ժառանգել է Սինիգամիի ուժը, բայց չնայած դրան, Քիդը իրեն զույգ ընտրում է Թոմփսոն քույրերին, աղջիկների, որոնք ընդունակ են դառնալ զենք։ Քիդի նպատակն է ստեղծել իդեալական զենք։ Քիդն ու աղջիկները համապատասխանում են իրար, որպես գործընկերներ։ Նրանց հոգիների շնչառությունը համընկնում է, չնայած, որ նրանք բացարձակապես տարբեր են․ Քիդը Մահվան քաղաքի հիմնադիրի տղան է, իսկ Լիզն ու Պատին իրենց քրեական անցյալում ապրել են փողոցում ու զբաղվել թալանով։

Հոգիների ռեզոնանսը Թոմփսոն քույրերին ատրճանակից դարձնում է հրթիռի ու գնդացիրի խառնուրդի նման զենք։ Հետաքրքիր է, որ Քիդը միակ Տիրակալն է, որ իր զենքը գտել է անձամբ, և ոչ թե Ակադեմիայի առաջարկվածներից է ընտրել։ Չընտրելով Սպիրիտի բոլոր առաջարկվող տարբերակներից ոչ մեկ (բոլորը աղջիկներ էին, ու ունեին 2 ընդհանուր հատկանիշ՝ մարտական ուժ ու գեղեցիկ արտաքին), քանի որ, բոլորը «ոչ համաչափ» էին, նա մեկնում է սեփական փնտրտուքների, որոնք ավարտվում են Բրուկլինում՝ բարձրահասակ շիկահերի հարձակմամբ, որն ուներ լիցքավորված ատրճանակ։ Դա նրա վրա ազդեցույթւոն չի ունենում, մինչ այն պահը, երբ ատրճանակաը վերափոխվում է մարդու, իսկ աղջիկը՝ ատրճանակի։ Քիդը տարված է համաչափությամբ, ու սպասում է քույրերից համաչափ գործողություններ։ Նա շատ է դժգոհում, որ քույրերը երկվորյակներ չեն (Լիզը մուգ շիկահեր է, իսկ Պատին ավելի բաց շիկահեր, Լիզն ունի սևակապտավուն աչքեր, իսկ Պատին կապույտ), սակայն ատրճանակի տեսքով նրանք գրեթե միևնույնն են։ Հազվադեպ է Սինիգամի Կրտսերը ընկնում դեպրեսիայի մեջ, հայտնաբերելով անգամ շատ մանրութների անհամաչափություն։ Քիդը ունի ևս մեկ տարբերվող հատկություն․ նա ատրճանակից կրակում է, ոչ թե սովորական մարդկանց նման (նորմալ բռնելով, ու սեղմելով բութ մատով), այլ թեքված վիճակով (սեղմելով ճկույթով)։ Շնորհիվ իր ծագմանը, Քիդը տիրապետում է Սինիգամիի Մարտարվեստին՝ մահաբեր մենամարտին։ Ինչպես նաև Քիդը կարողանում է կանչել «Վելզեվուլ» անունով սքեյթբորդին, որը հաճախ է օգտագործում Ակադեմիայի հանձնարարած առաջադրանքներ անելիս։

Սեյու — Մամուրո Միյամո
  • Լիզ Թոմփսոն ( ճապ.՝ リズ・トンプソン Րիձու Թոմփուսոն), ավագ քույրը։ Լուրջ է վերաբերում հանձնարարվող առաջադրանքներին, սակայն հաճախ երկյուղոտ է, ու վախենում է անդրաշխարհի արարածներից։ Հետևում է իր արտաքին, երբեմն չափազանց։ Չի կարողանում տանել, որբ Քիդը հիշեցնում է համաչափության մասին, կամ հիստերիկա է առաջացնում նրա բացակայության դեպքում։ Քիդի բացակայության դեպքում քույրերը կարողանում են օգտագործել միմյանց, որպես զենքեր։
Սեյու— Ակենո Վատանաբե
  • Պատի Թոմփսոն (ճապ.՝ パティー・トンプソン Պատի Թոմփուսոն), կրտսեր քույրը։ Միամիտ է, ամեն ինչին արձագանքում է դրական ձևով, շատ լավատես է, տիրապետում է որոշակի վախենալու հատկության՝ «վատ տղայի ձայնը»։ Այն բանից հետո, երբ Քիդին առևանգեցին, Պատին ցուցաբերեց Ակադեմիայի բոլոր պարապմունքների լավագույն արդյունքը (մարտական արվեստերում հաղթում է բոլոր 5 մրցակիցների ու Բլեք Սթարին)։
Սեյու— Նարումի Տակահուրա

Սինիգամի-սամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինիգամի ( ճապ.՝ 死神 Մահվան Աստված), Տիրակալների ու Զենքերի Ակադեմիայի հիմնադիրը, աշխարհի պահապանը։ Ցուցաբերում է ոչ այնքան շատ հոգատարություն, ինչքան ցույց է տալիս։ Ինչպես նաև, նա անհայտ ձևով ունի որդի։ Սինիգամի-սամայի հոգին այքան մեծ է, որ իր մեջ տեղավորում է Մահվան Քաղաքը, որը Սինիգամին չի կարող լքել։ Ապրում է Ակադեմիայի կենտրոնում, տարօրինակ տարածության մեջ, որը հիշեցնում է գերեզմանոց ու կոչվում է Մահվան սենյակ։ Սինիգամի-սամայի նշանը նրա դիմակի պատճենն է գանգի ձևով։ Իսկ Ակադեմիան հիշեցնում է այդ խորհրդանիշների մի խմբի մեջ հավաքած։ Չնայած ութսուն տարի առաջ կռվի ժամանակ կրում էր սարսափազդու գանգանման դիմակ, բայց Ակադեմիայի հիմնադրումից հետո նա փոխել է այն ավելի բարի դիմակով, որպեսզի չվախեցնի երեխաներին։ Նրա հետ կարելի է կապվել գրելով հայելու կամ ապակու վրա 42-42-564 թվերը (ճապոներեն արտասանելիս այն նման է Մահ, Մահ, Սպանություն (ճապ.՝ 死に死に殺し սինի, սինի, կորոսի))։

Սեյու— Ռիկիա Կոյամա

Պրոֆեսոր Շտայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկեն Շտայն (ճապ.՝ フランケン・シュタイン Ֆուրանկեն Ստայն), պտուտակը գլխին, մեծ փորձարար, նախկինում ներկայիս Մանգաղի Տիրակալը։ Համարվում է բոլոր Տիրակալներից ամենաուժեղը, քանի որ կարողանում է օգտագործել իր Հոգու ուժն առանց ինչ ոչ Զենքի։ Ինչպես նաև Մահվան Մանգաղի խոսքերով, Շտայնը կարող է կարողանում է իր հոգուն հարմարացնել ցանկացած Զենք։ Իր առաջ դելով նպատակ, միշտ հասնում է դրան։ Պրոֆեսորը կարող է փարձեր կատարել բոլորի ու ամեն ինչի վրա (ներառյալ ուսանողներն ու մահացող թռչունները)։ Հայտնի է նաև, որ Շտայնի հոգու ֆիզիկական չափերը ահռելի են։ Փորձեր է կատարել նաև Մահվան Մանգաղի վրա։ Շտայնն ունի բարի բնավորություն, ինչը չի խանգարում լինել նրան դաժան։ Չնայած, այն ինչ հիմա է անում նա, անհամեմատելի է երիտասարդ ժամանակ արած փորձերի հետ։ Արդեն այն ժամանակ Շտայնը ամենաուժեղ Տիրակալն էր, բայց դրան մեկտեղ նաև հակված էր սադիստական գործողույթուններին։ Սկզբնապես, Շտանին կառավարելու համար նրան ծանոթացնում են Սպիրիտի հետ, բայց, երբ դա էլ չի օգնում, նրան հանձնում են բժիշկներին, որոնք էլ նրա գլխին դնում են պտուտակ, որը իր հերթին ծառայում է որպես խելագարության «անջատիչ» և «կարգավորիչ»։ Մարտում զենքն օգտագործում է հիմնականում պաշտպանվելու համար, քանի որ հարձակումը կատարում է իր հոգով։ Հագուստը ինքն է կարում, դրա համար էլ այն այդքան տարօրինակ է։ Մանգայի վերջին մասում մնում է Մարիի հետ։

Սեյու— Յույա Ուտիդա

Մահվան Մանգաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան Մանգաղ(ճապ.՝ デス・サイズ Դեսու Սայզու), իսկական անունը Սպիրիտ է (ճապ.՝ スピリット Սուպիրիտո)։ Մակայի հայրը, վերջերս է բաժանվել կնոջից, որի պատճառով էլ աղջիկը չի սիրում հորը։ Շատ է սիրում կանանց, որի պատճառով էլ ամուսնալուծվել է, բայց ամեն ինչ անում է, էրպեսզի վերադարձնի աղջկա սերը։ Դրան համատեղ, նա փորձում է պաշտպանել իր աղջկան ամեն ինչից, մասնավորապես իր Զենքից (Սոուլից)։ Շտայնը Սպիրիտի համադասարանցին էր և մինչև հիմա նրան անվանում է «Սեմպայ» (ճապ.՝ 先輩), իսկ հետո նրա Վարպետն էր, սակայն հետո Սպիրիտը դարձավ Մակայի մոր Զենքն ու հասավ Մահվան Մանգաղի կոչմանը։ Հիմա ժամանակի մեծ մասն անց է կացնում Սինիգամի-սամայի հետ, կամ էլ կանանց ետևից ընկնելով։ Ինչպես նաև վերափոխվում է մանգաղի, բայց բացարձակապես սև, չնայած հաճախ ընդունում է խաչված փայտիկների տեսք։ Իմունիտետ ունի Հրոնոյի ու Ռագնառյոկի ձայնային հարձակումների դեմ։ Ամենաուժեղ Զենքն է Ակադեմիայում, կարող է ամբողջ մարմինը պատել շեղբերով։ Իր նյարդային բնավորության պատճառով (ըստ Մակայի նա այդպիսին է դարձել ամուսնալուծությունից հետո) հաճախ գլխին ստանում է հարված, հատկապես Սինիգամի-սամայից։ Հիմնականում կրում է գործնական հագուստ ու խաչի տեսքով փողկապ։

Սեյու — Տոռու Օկավա

Մարիա Մյոլնիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մյոլնիր (ճապ.՝ マリー・ミョルニル Մարի Մյորունիրու), Մահվան Մանգաղներից մեկը։ Ամենաբաղձալի երազանքն է՝ ամուսնությունից հետո թողնել աշխատանքը։ Անցյալում Օկենանիայի պահապանը։ Կիսինի վերակենդանացումից հետո նրա պարտականություններն անցնում են Ազուսին, և Մարիան այն պատճառով, որ նրա հոգին ուներ հանգստացնող հատկություն, դառնում է պրոֆեսոր Շտայնի Զենքը, որպեսզի նրան պաշտպանի նրան խելագարության նոպաներից։ Հետագայում Հրոնան օգտագործում է Մարիայի միամտությունը, նրա թեյին խառնում է Մեդուզայի օձերից, որից հետո Շտայնի խելագարությունն ավելանում է։ Երբեմն իրեն պահում է շատ տարօրինակ, անգամ մի անգամ ցանկանում էր ամուսնանալ զուգարանակոնքի հետ, համարելով նրան ավելի լավը քան որոշ տղամարդիկ։ Ձախ աչքին կրում է ժապավեն կայծակի նշանով։ Մարիայի ազգանունը առաջացել է գերմանո-սկանդինավյան լեգենդար զենքի՝ Մյոլնիրի անունից, որը Տորի մուրճն էր։ Հզոր ուժը նրան անվանել է «Մերի կոտորող զենք»։ Մանգայի վերջին մասում պարզվում է, որ նա երեխայի է սպասում Շտայնից։

Սեյու — Տիեկո Հոնդա

Յումի Աձուսա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յումի Աձուսա (ճապ.՝ 弓 梓) մահվան մանգաղ։ Արևելյան Ասիայի պահապանը։ Շտայնի ու Սպիրիտի Ակադեմիայում սովորելու ժամանակ աշակերտական խորհրդի նախագահն էր, ու թույլ չէր տալիս նրանց նեղացնել ինչ-որ մեկին (Շտայնի դեպքում), կամ սիրաշահել աղջիկներին (Սպիրիտի դեպքում)։ Նրա մի հայացքից բոլորը, բացի Սինիգամի-սաման, շարք էին կանգնում։ Ռեզոնանսի ժամանակ կարողանում է տեսնել ամեն ինչ, ինչ շրջապատում է նրա զույգին ավելի քան 50 մետր տարածքով։

Սեյու — Յուկանա

Սիդ Բարետ և Միրա Նագաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Բարետ (ճապ.՝ 死人・バレット Սիդո Բարետո), զոմբի-դասավանդող։ Ավելի շուտ Մակայի դասարանի դասղեկն էր։ Մահից հետո աշխատանքի վայրը չի փոխել։ Արդյունքում ներկա է եղել հերոսների «արտադասարանային աշխատանքներին»։ Մահից հետո բժիշկ Շտայնը նրան դարձրել է զոմբի։ Սիրում է իր մասին խոսել անցյալով, ու նշել, թե ինչ լավ տղա է եղել, ու այդպիսի այլ դրական գծեր իր բնավորությունից (ոչ բոլորն են մոտ ճշմարտությանը)։ Կրում է սպորտային հագուստ՝ շապիկ Z տառով, 23 համարով, որին մակագրված է «Սիդ», լայն ջինսեր ու կապոց ճակատին (փակում է իր գլխի անցքը, որը նրա համար ճակատագրական էր)։ Նրա մազերը հյուսքեր են։ Նրա մարմինը պատված է դաջվածքներով։ Սիդը կարողանում է հողի ընդերքում փորել անցուղիներ գաղտնի տեղաշարժման համար։ Նաև կարողանւոմ է օգտագործել Յումի Աձուսային դիպուկահարային նպատակներով։

Սեյու — Մասաֆումի Կիմուրա

Նրա հիմնական զույգը Միրա Նագասն է (ճապ.՝ ミーラ・ナイグス Միրա Նայգուսու), որն աշխատում է Ակադեմիայում որպես բուժքույր ու միշտ գրեթե ամբողջությամբ պատված է վիրակապերով։ Զենքի տեսակը բանակային դանակն է։

Հրոնա և Ռագնարյոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրոնա (ճապ.՝ クロナ Կուրոնա), Մեդուզայի որդին, ով մեծացել է հրեշային Ռագնարյոկ անունով զենքի հետ, ով անընդհատ հանձնարարություններ է ստանում կախարդից ու ենթարկվում նրան։ Տառապում է նյարդային խանգարումների մի փնջով, որոնք առաջացել են, քանի որ Մեդուզան Հրոնոյի վրա իր փորձերը, ստիպել է սպանել, իսկ հրաժարվելու դեպքում դաժանորեն պատժել է։

Հրոնայի համեստությունն այքան մեծ է, որ ընդունում է ցավալի գույն ու թույլ է տալիս հեշտ օգտագործել նրան։ Ինչ-որ նոր բանի հետ հանդիպման ժամանակ Հրոնան ներկվում է ներկով ու սկսում ինքն իրեն հարցնել․ «Ինչ անել սրա հետ, ինչպես պահել ինձ այս իրավիճակում․․․»։ Հերոսը ծննդյան օրվանից վախենում է ամեն ինչից ու տառապում է մենակությունից, դրա համար ուրախություն էր նրա համար հանդիպել Մակային։ Ամենից շատ նա վստահում է Մակային։ Մական առաջինն է ընկերացել Հրոնայի հետ, իսկ հետագայում նաև մնացածը։

Կիսինի վերակենդանացումից հետո, Սինիգամի-սաման Հրոնային առաջարկել է սովորել Ակադեմիայում, Մակայի, Սոուլի, Քիդի ու մնացածի հետ միասին։

Սեյու— Մաայա Սակամոտո
  • Ռագնարյոկ (ճապ.՝ ラグナロク), հրեշային թուր, որն ունակ է արձակել ձայնային տատանումներ, որոնք կարող են քանդել շատ Տիրակալների պաշտպանությունը։ Դրա հետ մեկտեղ թրի վրա առաջանում է մուգ կարմիր շրթունքներով բերան, որը սկսում է ահավոր գոռալ։ Երբ Հրոնան փոքր էր Մեդուզան Ռագնարյոկին լուծել է իր դժոխային հայտնագործության մեջ՝ Սև արյան, ու դա լցրել է Հրոնայի վրա, այդպես միացնելով նրանց։

Հրոնայի ու Մակայի հանդիպումից ու խոսակցությունից հետո փոքրացել է չափսերով, բայց նրա բնավորությունը չի փոխվել։ Ունակ է ընդունել սև վիշապի տեսք։ Սիրում է ուտել, հատկապես քաղցրավենիք։

Անիմեում մահանում է, երբ Մեդուզան վնասում է Հրոնային։ Հրոնան չի մահանում, քանի որ պրոֆեսոր Շտայնը ներարկում է նրան նոր՝ ոչ Սև արյուն։

Մեդուզա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզա (ճապ.՝ メデューサ) Շտայնի նման փորձերի սիրահար։ Բայց նրան ավելի շատ հետաքրքրում է գլոբալ թեմատիկան ու կախարդությւոն, այլ ոչ թե ներքին օրգանները։ Նրա երկար անունը Մեդուզա Գորդոն է, հնարավոր է Մեդուզա Գորգոնայից։ Նրա մասին շատ բան հայտնի չէ, ուժեղ է, սակայն ուժով զիջում է Շտայնին։ Նրա մոգական ուժը թաքցրած է երկու ձեռքերի վրա կետիկներից պատրաստված դաջվածքի ձևով։ Սպանվել է Շտայնի կողմից Կիսինի վերակենդանացման օրը, սակայն կարողացել է պահպանել իր ուժն ու վերածնվել փոքրիկ Ռեյչելի մարմնում։ Անիմեում սպանվում է Մակայի կողմից։ Մանգայում, ոչ միայն Բրյուին հանձնում է Ակադեմիային, այլ նաև օգնում է ուսանողներին մտնել Բաբա-Յագայի ամրոց, իսկ հետո կործանել այն։ Իսկ նրանից հետո, երբ Մական սպանեց Արախնային, մտնում է Արախնայի մարմնի մեջ ու վերցնելով Հրոնային փախչում։ Մեդուզան խելագարեցնում է Հրոնային սև արյան միջոցով։ Հրոնան սպանում է Մեդուզային, հասկացնելով, որ նա իր իրական մայրը չէ։

Սեյու- Հոկո Կուվասիմա

Արախնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախնա (ճապ.՝ アラクネ Արակունե), Մեդուզայի քույրը, կախարդուհի։ Ինչպես նաև Ակադեմիայի թշնամի Մեդուզայի տեղը զբաղեցրած հակամարտիկ։ Հայտնի է նաև որպես Կախարդուհի-հերետիկոս։ Անունից պարզ է դառնում, որ նրա կենդանին սարդն է, անգամ Արախնայի աչքերում երջանիկ փայլն ունի սարդոստայնի տեսք։ Ութ հարյուր տարի առաջ ինչպես կախարդուհիների, այնպես էլ Ակադեմիայի հետ կռվի պատճառով բեմադրում է իր մահը, բայց իրականում վերափոխվում է սարդերի խմբի։ Բայց անիմեի միջին մասում, հետաքննելով ապստամբ Հոլեմայի մասին գործը, Մական, Սոուլը և Հրոնան հանդիպում են Արախնայի օգնական Գիրիկոյին։ Շուտով սարդերի խմբից հայտնվում է նաև կախարդուհին։ Հասկանալով, որ իր գաղտնիքը բացահայտված է, վերադառնում է Բաբա-Յագայի ամրոց որպես «Արախնաֆոբիա» կազմակերպության գլխավոր։ Շուտով փնտրում է Կիսինին, որպեսզի օգտագործի Աշխարհի գրավման ծրագրում։ Ասուրայի մոտ իրեն ցույց է տալիս, իբր քնքուշ է ու հոգատար, որպեսզի պաշտպանի նրան Աշխարհից։ Արախնան ունի երկու օգնական՝ վամպիր Մոսկիտոն ու Գիրիկո անունով Զենքը։ Նրանք անընդհատ վիճում են ու փորձում են Արախնա-Սամային ծառայել մեկը մեկից լավ։ Անիմեում մահանում է Կիսինի ձեռքով։ Մանգայում ընդունում է ոչ նյութական ձև, բայց սպանվում է Մակայի կողմից։ Նրա մարմինը զբաղեցնում է Մեդուզան։

Սեյու— Միտիկո Նեյա

Կիսին Ասուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսին Ասուրա (ճապ.՝ 阿修羅 Ասյուրա), մանգայի և անիմեի գլխավոր չարագործը։ Սինիգամի-սամայի նախկին աշակերտը, որը խելագարվել է աշխարհից ունեցած մշտական վախի պատճառով։ Պաշտպանվելով, աշխարհի դեմ վախից, հագնում էր 6-7 հատ հագուստ ու փակում էր դեմքը շարֆերով։ Մտնում էր Մահվան Աստվածների «Ուժեղագույն Զինվորների Ութնյակ»-ի մեջ, որտեղ ամենաուժեղն էր։ Այդտեղ նա միայնակ ոչնչացրել է կախարդների խմբի, որի լիկվիդացման համար էլ հավաքվել էր «Ութնյակը», որի մեջ մտնում էր նաև Սինիգամին։ Փորձլով դառնալ ավելի ուժեղ, որպեսզի այլևս ոչ մեկից չվախենա, սկսել է խժռել մարդկային հոգիներ։ Այդպես նա կերել է նաև իր Զենքին՝ Վաջրա դաշույնին, ու «Ութնյակի» երեք զինվորներին։ Դրա հետևանքով դարձել է գործանականորեն անմահ ու խելագար։ Առաջինը, ում անվանել են Կիսին (ճապ.՝ 鬼神), այսինքն Հրեշ-Աստված։ Սինիգամին կարողացել է կանգնեցնել նրան սերիալի գործողություններից ութ հարյուր տարի առաջ, որի համար նրանից պահանջվել է կլպել Կիսինի մաշկը, լցնել իրենից պատրաստված պարկի մեջ, կառուցել նրա վրա Ակադեմիան ու կապել իր հոգին Մահվան Քաղաքին։ Կիսինի բացակայությունը կարող է խելագարության հասցնել, ու անգամ ստիպել ինքնասպանություն կատարել։ Նրա նշանը երեք աչքերն են, որոնք նկարված էին շարֆի վրա, որով նա փակում էր դեմքը։ Եվ չնայած, որ Ասուրան ունի արտաքինի զզվելի գծեր (երկար և թքառատ լեզու, մեծ բացվող բերան), բայց երբ բացում է իր դեմքը, ապա երևում է նրա նորմալ մարդկային դեմքը։

Իսկ անիմե-սերիալի միջին մասում, Ակադեմիայի ծննդյան նշման արարողության ժամանակ, Մեդուզայի ու նրա խմբի օգնությամբ ազատվում է բանտարկությունից։ Թաքնվում էր բավականին երկար ժամանակ, բայց գտնվում է Արախնայի կողմից ու օգտագործվում բացարձակ զենքի՝ բարոյական ձեռնածուի, պատրաստման համար։ Վերջին սերիաներում մենամարտում է Սինիգամայի հետ աստվածների էպիկական կռվի ժամանակ։ Մանգայում, ազատ արձակվելուց հետո, թաքնվում է Լուսնի վրա ու այնտեղից կառավարում Ջասթին Լոուին։

Սեյու— Ֆուրուկավա Տոսիո

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկս Ֆորդ և Հարվար դե Էկլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկս Ֆորդ (ճապ.՝ オックス・フォード ) Օկկուսու Ֆոդո), Զենքի Տիրակալ և Ակադեմիայի լավագույն ուսանողներից մեկը։ Նրա անունը հանդիսանում է ակնարկ Օքսֆորդին։ Օքսի գործընկերներն է հանդիսանում նրա ընկեր Հարվարը։ Օկս Ֆորդն ունի շատ յուրահատուկ սանրվածք. ամբողջ գլուխը սափրված է, բացառությամբ կողքերի, որտեղ մազերը կազմում են եղջյուրի նմանեցում։ Սակայն Արախնի ամրոցից վերադառնալուն պես դադարում է սափրել գլուխը։ Օկսը զգացմունքներ է տածում մեկ այլ Տիրուհու հանդեպ՝ Կիմի։

Սեյու — Հիրոյուկի Յոսինո

Հարվար դե Էկլեր (ճապ.՝ ハーバー・ド・エクレール Հաբա դո էկուրերու), Օկսի զենքը և նրա լավագույն ընկերը, վերափոխվում է նիզակի, սրածայրը ոճավորված կայծակի։ Նրա անունը, ինչպես նաև Տիրակալի մոտ, հանդիսանում է ակնարկ համալսարանին, Հարվարդին։ Իսկ նրա ազգանունը ֆրանսերեն նշանակում է «կայծակ»։ Կրում է տարօրինակ ֆուտուրիստական ակնոցներ։ Հարվարը ունակ է թշնամու հետ կոնտակտի ժամանակ հարձակվել հոսանքով։ հարձակումների ժամանակ նրա մոտ չկա ոչ մի կասկած, նույնիսկ Կիմի հետ մարտի ժամանակ։

Կիլիկ Ռունգ և Կրակի և որոտի գավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկ Ռունգ (ճապ.՝ キリク・ルング Կիրիկու Ռունգու), ուժավ երկրորդ ուսանողը Ակադեմիայում, Բլեկ Սթարի ընկերը։ Կրակի գավաթի և Որոտի գավաթի տիրակալ։ Կարող է մտնել Հոգիների Ռեզոնանս ինչպես մեկ զենքով, այնպես էլ երկու գավաթներով, հակառակորդին գրոհելով միաժամանակ կրակով և որոտներով։ Մտնում է Տիրակալների միևնույն խումբը Կիմի և Օկս Ֆորդի հետ։ Դատելով անունից և արտաքինից, ծնունդով Աֆրիկյան մայրցամաքից է։

Սեյու — Կենիտի Սուդզումուրա

Կրակի գավաթ և Որոտի գավաթ (ճապ.՝ ポット・オブ・ファイア&ポット・オブ・サンダー Պոտտո օբու ֆայա և Պոտտո օբու սանդա), երկվորյակներորոնք ունակ վերափոխվելու մեծ քարե ձեռնոցների, որոնք անվանվում են «գավաթներ», կարող են խոցել թշնամուն, համապատասխան անունների՝ կրակով և որոտով։ Առաջին ձեռնոցի վրա գրված է «Pot of Fire», իսկ ձախինի վրա՝ «Pot of Thunder»։ Մարդկային կերպարանքով ներկայանում են փոքրիկ երեխաների տեսքով, թուխ մաշկով, բոց գույնի մազերով և կապույի աչքերով։ Չնայած արտաքին նմանության, Կրակը տղա է, իսկ Որոտը՝ աղջիկ։ Նրանք ծնունդով Բրազիլիայից են։ Բարձր ձևում դառնում են երկրի քուրմեր։

Կիմ Դիտել և Ժակլին Դյուպրե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Դիել (ճապ.՝ キム・ディール Կիմու Դիրու), Ակադեմիայի ուսանողուհի, մանգայում նաև հիշատակվում է, որ նա կախարդ է։ Նրա կենդանին Տանուկին է, իսկ մանտրան. «Տանունկուն ռակունկուն պոն պոն պոնկիտանու»։ Մյուս կախարդները ատում են Կիմին, քանի որ նրանց էությունը դա կործանումն է, իսկ նրա ուժը դրա լիակատար հակառակն է՝ ապաքինումը։ Կիմը հանդիսանում է մոգական ջահի Տիրակալը։ Նրա զենքը Ժակլին անունով աղջիկն է։ Կիմը մտնում է Կիրիկոուի և Օկս Ճորդի խմբի մեջ, որտեղ ստիպված է դիմանալ Օկսի սիրահետումների արտահայտմանը։ Մանգայում, տեսնելով նրա հանդեպ ատելությունը (նրանից հետո, երբ հայտնի է դառնում, որ նա կախարդ է), փախչում է Ակադեմիայից և մտնում է Արախնոֆոբիայի մեջ, սակայն Օկսը վերադարձնում է նրան։ որոշակի զգացմունքներ է տածում Օկսի հանդեպ, չնայած ինքն էլ դեռևս մինչև վերջ համոզված չէ։

Սեյու — Տիվա Սայտո

Ժակլին Օ'Լանտերն Դյուպրե (ճապ.՝ ジャクリーン・オー・ランタン・デュプレ Դզյակուրին Օ Ռանտան Դյուպուրե), Կիմի գործընկերուհին, ունակ է վերափոխվելու կերոսինե լամպի, որը հարձակման համար օգտագործում է կրակը։ Ժակլինը կարող է թռչել զենքի տասքով, բաց թողնելով բոցի շիթ, նման հրթիռի։ Ունակություն ունի իր ձեռքերը վերափոխելու լամպի մասերի և նրանք օգտագործել որպես կրակենետեր։ Նրա միջին անունը նշանակում է «լապտեր»։

Էկսկալիբուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկսկալիբուր (ճապ.՝ エクスカリバー Էկուսուկարիբա), առասպելական սրբազան սուր։ Զենքի տիպիկ ներկայացուցիչ, ունակ է ընդունելու երկու ձև, երկար ոսկե սրի ձև և ոմն արարծի ձև, նման Մումի Տրոլի և շան ինչ-որ միջինին։ այդ արտեֆակտի տիրակալը ստանում է անհավանական ուժ և նույնիսկ ունակություն թռչելու և հեռավերափոխման, սակայն լիովին հասանելի արտեֆաեկտին ահա արդեն հազար տարի ոչ մեկը չի կարողանում տիրանալ։ Առավել ևս, նույնիսկ փերիները, ովքեր սավառնում են տարածքի մոտակայքում, որտեղ քարի մեջ է խրված Էկսկալիբուրը, ունեն բավականին «թթու» տեսք։ Այդ ամենը սրի անտանելի բնավորության պատճառով. նա անսահման ձանձրալի է, մշտապես պատմում է իր սխրագործությունների մասին, ընդ որում նրա պատմությունները չունեն ոչ մի ակնարկ տրամաբանության որևէ նշանի, անհավանական պահանջկոտ է քմահաճ, նույնիսկ չնայած նրան, որ նրան անձամբ ակնհայտ են այդքան երկար անգործության պատճառները։ Նաև բոլորին անվանում է «դմբո» կամ «հիմար» և ոչ այլ կերպ (կախված թարգմանությունից)։ Էկսկալիբուրի մասին առասպելը Ակադեմիայի գրադարանում կարդում են Բլեկ Սթարը և Կիդը, որից հետո նրանք ուղևորվում են այն փնտրելուն։ Հետևանքները սարսափազդու են լիում. երկուսն էլ վերադառնում են հիասթափված և ի հավելումն դրան, ստանում են «էսքլյուզիվ հնարավորություն» ստանալու հսկայական բացիկներ սրից վարդագույն երանգներով։ Անիմեում, բայց ոչ մանգայում, ցուցադրվում է երկրորդ արշավը դեպի Էկսկալիբուր, միևնույն արդյունքով, այս անգամ զոհի դերում հանդես է գալիս նրանց համադասարանցի Օկս Ֆորդը։ Երրորդ անգամ արդեն Էկսկալիբուրն է գալիս Ակադեմիա, դրանով շատ «ուրախացնելով» Կիդին և Բլեկ Սթարին և ընկնում է ակադեմիայի ամենաթույլ աշակերտի ձեռքը, որին բոլորը նեղացնում էին և ուներ հիմարավուն անուն՝ Հիրո (անգլ.՝ Hero — հերոս)։ Ինչպես է խոստացվում էր Էկսկալիբուրի ինքնակենսագրությունում, Հիրոն ստանում է հսկայական ուժ և կարողանում է հաղթել Բլեկ Սթարին և Կիդին։ Հիրոն նույնիսկ կարողանում է պահպանել բոլոր հազար կանոնները սրի տիրակալի համար։ Սակայն նա չի կարպողանում տանել մեկ բան՝ այն, որ Էկսկալիբուրը փռշտում է։ Դրանից հետո Էկսկալիբուրը կրկին վերադառնում է իր քարանձավը։ Մանգայում հայտնվում է ևս մեկ անգամ, երբ Սիբուսենի առակարտները ներթափանցում են Էլբոնի գրքի մեջ, հանուն Կիդի փրկության։ Էկսկալիբուրի կողմից հաճախ կատարվող երգը (կազմված, իրականում, մեկ կրկնվող քառատողից՝ «Excalibuurrr, excaliburrr / from the United Kingdom / I’m looking for him / I’m going to Californinaaaaa»), ըստ ամենայնի ակնարկ է բրիտանական «Led Zeppelin» խմբի չորրորդ ալբոմի «Going to California» երգին, թողարկված 1971 թվականին։ Նաև հայտնի է, որ Էկսկալիբուրը հանդիսանում է Մահվան Ասպետներից մեկը։

Սեյու — Տակեհիտո Կոյասու

Բլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեր (ճապ.՝ ブレア Բուրեա), մարդագայլ-կատու, որին հանդիպում են Սոուլը և Մական, երբ հավաքեցին 99 ոգի, որոնք պատրաստ էին դառնալ Կիսինի ձվերը։ Նրանց հարկավոր էր կախարդի ոգի և Բլերը կատարելապես հարմար էր։ Նա կրում էր լայն, սրածայր գլխարկ, կախարդում էր, ինչպես հարիր է կախարդին։ Սակայն պարզվում է, որ բլերը լոկ կատու-փոխակերպուկ է, որը մի քիչ սովորել է կախարդել և Սոուլի կողմից նրա ոգու կուլ տալուց հետո բլերի մոտ մնում են ևս ութ կյանքեր, իսկ Սոուլը կորցնում է բոլոր կուլ տված ոգիները և զույգն ստիպված է լինում ամեն ինչ սկսելու սկզբից։ Մակի և Սոուլի ձեռքից րոպեական մահից հետո Բլերը տեցավոխվում է նրանց մոտ և, որպեսզի չտխրի, աշխատանքի է տեղավորվում Մահվան Մանգաղի սիրելի տաստատությունում՝ սրճարան-բար «Չուպա Կաբրայում» (ակնարկ մտացածին արարած-արյունածուծի՝ չուպակաբրա)։ Ուժի օգտագործման ժամանակ կատում օգտագործում է մանտրան՝ «Դդում-դդմիկ», քանի որ նրա կախարդությունը ներառում է մոգական դդում-լապտերների օգտագործումը, ինչպես Հելոունի ժամանակ, որոնցով Բլերը օգտվում է որպես փոխադրամիջոց և զենք։ Նրա գլխարկը կարողանում է խոսել, և նրան անվանում են Զանգ (ճապ.՝ ズワン)։ Բլերկն ունակ է ընդունելուգրավիլ աղջիկ-կատվի ձև մանուշակագույն մազերով, ով հակում է ցուցաբերում թեթև անբարոյականության, մինիմալիստական հանդերձանքին և Սոուլին։ Վերջինս անընդհատ ընկնում է Մակի տաք ձեռքի տակ, դառնալով Բլերի կրքոտ ֆլիրտի օբյեկտ, անհարմար պահի։ Կերպարի անունը ակնհայտ ակնարկ է «Կախարդը Բլերից» սարսափ ֆիլմին։

Սեյու — Էմիրի Կատո

Միդզունե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդզունե (ճապ.՝ ミズネ), մի քանի կախարդից կազմված խումբ։ Սկզբնապես նրանք վեցն էին, սակայն մի քրոջը սպանել է Մեդուզան, մնացած հինգին ստիպելով ծառայելու իրեն։ Նրանց անունը հանդիսանում է ակնարկ ֆապոնական նեդզումի (ճապ.՝ ネズミ nezumi) բառի՝ մուկ։ Մշտապես ապրտասանվում է «տի» (ճապոներեն մկան ծվծվոցի ձայն)։ Վերափոխումից առաջ փոքրիկ կախարդները հավաքվում են աշտարակում և նրանից հետո, երբ վերջին կախարդը կզբաղեցնի տեղը աշտարակի գագաթին, նրանք կկազմավորեն մեկ ընդհանուր կախարդ։ Կարող է ընդունել տարբեր ձևեր՝ կախված կցված կախարդների քանակից։ Հինգ Միդզունե կազմավորում են սեքսուալ աղջկա, որը հակում ունի, ինչպես և Բլերը, անկեղծ հագուստի։ Չորս կախարդ կազմավորում են աղջիկ-թինեյջերի, երեքը՝ ութ-ինը տարեկան աղջկա։ Առանձին-առանձին իրենցից ներկայացնում են փոքրիկ կախարդներ գլանաձև, ուղղահայաց գծերով հագուստով։ Գրոհում են մոգական մկնային բեղիկների օգնությամբ։

Սեյու — Մայուկի Մակիգուտի

Էրուկա Ֆրոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրուկա Ֆրոգ (ճապ.՝ エルカ・フロッグ Էրուկա ֆուրոգգու), կախարդ, ով ծառայում էր Մեդուզային։ Նրան չի կարելի անվանել բացասական կերպար, քանի որ նա Մեդուզային ծառայում էր ոչ իր կամքով։ Մեդուզան նրա մեջ ներարկել էր իր մոգական օձերին, այդ պատճառով, որպեսզի ազատի հոգին նրանցից, Էրիկեն ստիպված էր ենթակվել նրան։ Նա բավականին ուժեղ է, տիրապետում է սառը մոգությամբ, կարողանում է վերափոխվել գորտի։ մշտապես արտասանում է «գեկկո» բառը (գորտի ձայնի ճապոնական արտասանությունը)։ Չնայած գորտը Էրուկի սիրելի կենդանին է, նա իր հմայությունների համար օգտագործում է նրանց, նույնիսկ ինքը՝ մարդկային կերպարանքում, նման է գորտին (կրում է խալավոր շրջազգեստ, դեղին գլխարկ գորտի գլխի պատկերմամբ և ունի բերանի շուրջ երկու սև շրջանակի նման նշաններ)։ Ըստ խառնվածքի նա մի քիչ միամիտ է, թվում է նեղացկոտ և թույլ, շատ բաներից վախենում է։ Այդ ամբողջ ժամանակ նա Մեդուզային բարին էր ցանկանում, փորձելով միայն ազատվել նրա հմայություններից։ Հենց Էրուկան է ազատում Կիսինին, Սև Արյան «ներարկում» կատարելով Մեդուզայի հրամանով։

Սեյու — Միսատո Ֆուկուեն

Ֆրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրի (ճապ.՝ フリー Ֆուրի), մարդագայլ և Մեդուզայի օգնական։ Նախկինում հայտնի որպես «Կալանավոր № 13»։ Գտնվում է Մեդուզայի թիմում, ի նշան շնորհակալության բանտից իր ազատման։ Դահապարտված էր խցում հավերժ բանտարկության, նրա համար, որ գողացել էր Գերագույն Կախարդ Մաբաաի աչքը (ճապ.՝ 魔婆), ով, հնարավոր է, հզորությամբ հավասար է անձամբ Սինիգամի-սամաին և այժմ Ֆրին տիրապետում է նրա ունակությունների մի մասին Տարածական մագիայում։ Վերաբերվում է Անմահների տոհմին և այդ պատճառով չի կարող սպանվել։ Ձախ (գողացված) աչխի վերևում գտնվում է գրություն՝ «NO FUTURE։ Երկարատև բանտրակության պատճառով մոռացել է ինչպես օգտվել հմայություններից և երբեմն սխալներ է թույլ տալիս, օրինակ, իր մեջ տեղավորում է սառցաբեկոր։ Հմայությունների օգտագորցման ժամանակ նրա մանտրան է — «Գալյ գալյի գայլ գայլի»։ Ձեռնամարտում օգտագործում է ժանիքներ և մետաղե գունդ, որը բանտում գամված էր նրա ոտքին, իսկ տարածության վրա գողացված աչքից ժայթքում է էներպգետիկ ճառագայթներ։ Ունակ է ստեղծելու ուժային դաշտեր և «հոլոգրաֆիկ» տեսիլքներ։ Շնորհիվ նրա ունակությունների Մեդուզային հաջողվում է կազմակերպել Կիսինի ազատումը։

Սեյու — Ռինտարո Նիսի

Գիրիկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրիկո (ճապ.՝ ギリコ), Արախնայի օգնականը, Հրեշային Զենք, նրա ձևը շղթայաձև սղոցն է, մասնավոր ձևափոխման ժամանակ մարտնչում է նրա շղթաներով, նաև կարող է օգտագործել այն տեղափոխման համար, նման անվավոր չմուշկների։ Գոլեմների հիասքանչ վարպետ, այդ պատճառով մշտապես կրում է աշխատանքային ձեռնոցներ։ Հաճախ վիճում է Մոսկիտոի հետ՝ կախարդի մյուս ենթակայի, որին Գիրիկոն անվանում է «Օնեե-սան», ինչը համապատասխանում է հարգալից դիմումին ավագ քրոջը։ Չի կարողանում հանդուրժել Ջաստին Լոուին, փլեերի միջոցով մշտապես երաժշտություն լսելու նրա սովորության պատճառով։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նրանք մարտնչում են, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում իրենց միջից որոշել հաղթողին։ Մանգայում մահանում է, մարտնչելով Մակի և Սոուլի հետ, Էյբոնի գրքում։ Սկզբից տղաներին հաջողվում է սպանել նրա սովորական ձևին, սակայն նա վերածնվում է «Բրյուի» օգնությամբ՝ աղջկա տեսքով։ Նրա հոգին պայթում է Մակի՝ Առախնային սպանողի նկատմամբ չափազանց ուժեղ ատելության պատճառով։

Սեյու — Նոբուտոսի Կաննա

Մոսկիտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկիտո (ճապ.՝ モスキート Մոսուկիտո), վամպիր և Արախնայի ծառա։ Ունի ունակություն իրեն վերադարձնել իր նախկին ֆիզիկական հատկությունները, այսպես, գլխավոր հերոսների հետ հանդիպման ժամանակ իրեն է վերադարձնում հարյուրամյա հնության կերպարը, վերափոխվելով արտաքին տեսքից թույլ գաճաճից գորիլանման հրեշի, որին դժվարությամբ են հաղթում գլխավոր հերոսները Հոգիների Խմբակային Ռեզոնանսի միջոցով։ Երկու հարյուր տապի առաջ եղել է ճկուն և նազելի արնախում։ Չորս հարյուր տարի առաջ նման է եղել դասական էլեգանտ վամպիրի։ Այժմ ունի ճանկերով և քթով, որը հիշեցնում է մժեղի կնճիթ, գաճաճի արտաքին։ Ունի չափազանց լարված հարաբերություններ Գիրիկոի՝ Արախնի-սանի այլ օգնականի հետ։ Մանգայում մահանում է Նոայի ձեռքով։

Սեյու — Տակասի Ինագակի

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացող երգ — «Resonance»- T.M.Revolution (սեր. 1-30) և «Papermoon» - Tommy heavenly6 (սեր. 31-51).USG — Counter Identity.Tsuji Shion — Ai ga Hoshii yo.
  • Փակող երգ — «I Wanna Be»- Stance Punks (սեր. 1-13, 51), «Style» - Nishino Kana (սեր. 14-26), «Bakusou Yumeuta» - Diggy-MO' (սեր. 27-39), «Strength» - Abingdon Boys School (сер. 40-50).
  • Թեմա Maka Albarn — «Mauve Iro no Sympathy», «Psychedelic Souljam» Lotus Juice
  • Թեմա Black Star — «Never Lose Myself» Iwasaki Taku, «Harmonize» Iwasaki Taku
  • Թեմա Death The Kid — «So crazy» Iwasaki Taku, «Have a nice dream»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Books section at manga's official website» (ճապոներեն). Square Enix. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Gangan Powered» (ճապոներեն). Square Enix. лето 2003 года. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 20-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Soul eater» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Soul eater» հոդվածին։