Jump to content

Sky Srpska

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sky Srpska
Տեսակավիաընկերություն
Հիմնադրված է2007
ՎայրԲանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Կայքskysrpska.aero

Sky Srpska («Սերբական երկինք»), Սերբական Հանրապետության ավիաընկերություն, որը գործել է 2007-2011 թվականներին։ Եղել է հանրային ձեռնարկություն. սեփականատերը Սերբական Հանրապետության կառավարությունն էր, բազային օդանավակայանը՝ Բանյա Լուկայի միջազգային օդանավակայանը[1][2]։ Գլխավոր գրասենյակը նույնպես գտնվել է Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում։

Հիմնադրվել է 2007 թվականի փետրվարին[3]։ 2010 թվականի հունիսի 16-ին հուշագիր է ստորագրվել Sky Srpska-ի և Adria Airways-ի համագործակցության վերաբերյալ[4][5], և դրանից մեկ ամիս էլ չանցած՝ արդեն հուլիսի 14-ին ընկերությունը պաշտոնապես բացել է առաջին միջազգային չվերթը (Բանյա Լուկա-Լյուբլյանա)[4]։ Այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Սերբական Հանրապետության վարչապետ Միլորադ Դոդիկը[6]։

Նախապես ծրագրվածի համաձայն՝ ավիաընկերությունը պետք է շահագործեր Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ։ Սակայն 2012 թվականին Սերբական Հանրապետության կառավարությունը փակել է ձեռնարկությունը՝ նրա պահպանության համար բավարար միջոցների բացակայության պատճառով[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Правительство Республики Сербской (2007 թ․ փետրվարի 8). «Одржана 11. сједница Владе Републике Српске» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 12-ին.
  2. Government of Republika Srpska (2007 թ․ փետրվարի 8). Одржана 11. сједница Владе Републике Српске (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Етелборо: За субвенцију летова планирано 900.000, 15.07.2010. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (սերբ.)
  4. 4,0 4,1 Sky Srpska Արխիվացված 2013-11-13 Wayback Machine at airlineupdate.com, retrieved 13-11-2013
  5. Влада Републике Српске: Потписан Меморандум о разумијевањеу између „-{Sky Srpska}-“ и „-{Adria Airways}-“ 16.6.2010. Արխիվացված 2017-04-12 Wayback Machine (սերբ.)
  6. Влада Републике Српске: Премијер Додик присуствовао свечаности поводом отварања редовне авио линије Бања Лука - Љубљана 14.7.2010. Արխիվացված 2017-04-12 Wayback Machine (սերբ.)
  7. «Sky Srpska». ch-aviation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
  8. «Sky Srpska». ch-aviation. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]