Սերբական Հանրապետության կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերբիայի Հանրապետության կառավարություն
բոս․՝ Vlada Republike Srpske, սերբ.՝ Влада Републике Српске / Vlada Republike Srpske, խորվ.՝ Vlada Republike Srpske
Seal of the Republika Srpska.svg
ԵրկիրՍերբական Հանրապետություն
Փոխարինված էQ4426233?
ՇտաբակայանQ2944902?
Կայքvladars.net

Սերբիայի Հանրապետության կառավարություն (բոս․՝ Vlada Republike Srpske, սերբ.՝ Влада Републике Српске / Vlada Republike Srpske, խորվ.՝ Vlada Republike Srpske), Սերբիայի Հանրապետության գործադիր իշխանության գլխավոր համակարգ՝ Բոսնիայի և Հերցեգովինայի օբյեկտ: Նրա լիազորությունները սահմանված են ՍՀ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով։

Կազմակերպություն և լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիական Հանրապետության կառավարություն՝ հանրապետությունում գործադիր իշխանության գլխավոր մարմինը: Համաձայն Սահմանադրության, 8 նախարարներ պետք է սերբ լինեն, 5-ը՝ բոսնիացիներ, 3-ը՝ խորվաթներ: Վարչապետ կարող է նաև նշանակել մեկ նախարար այլ ազգության ներկայացուցիչներից: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և տասնվեց նախարարներից, որոնք ընտրվում են ազգային քվոտայի համաձայն: Նախարարների ընտրում է ՍՀ Ժողովրդական սկուպշչինան՝ օրենսդիր իշխանության կրողը[1]:

Կառավարության լիազորությունները սահմանված են ՍՀ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության նախորդ նախարարական խորհուրդը բաղկացած էր 24 մարդուց, որը ստեղծվել էր 1991 թվականի դեկտեմբերի 20-ին [3]: Այն գոյություն է ունեցել մինչև 1992 թվականի մարտի 27-ը, նրան փոխարինելու է եկել առաջին կառավարությունը, որը հիմնադրվել 1992 թվականի ապրիլի 22-ին Պալեյում: Այն գլխավորում էր Բրանկո Ջերիչը, իսկ այն բաղկացած էր երեք նախարարներց: Բանյա Լուկայի նիստում, մայիսի 12-ին ստեղծվել են ևս ինը նախարարություններ և որոշվել է աշխատանքի ծրագիրը: Նույն տարվա հոկտեմբերին Ջերիչը հրաժարական է տվել Միչո Ստանիշևիչի նախարարների քաղաքականության անհամաձայնության պատճառով: Նոր վարչապետ է դարձել Վլադիմիր Լուկիչը:

Կառավարության ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ՍՀ կառավարությունը ընտրված է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին[4]:

  • Ժելակ Ցվիյանովիչ՝ վարչապետ
  • Զորան Տեգելտիյա՝ ֆինանսների նախարարություն
  • Դրագան Լուկաչ՝ ներքին գործերի նախարարություն
  • Անտոն Կասիպովիչ՝ արդարադատության նախարարություն
  • Լեյլա Ռեշիչ՝ տեղական ինքնակառավարման նախարարություն
  • Զլատան Կլոկիչ՝ տնտեսական հարաբերությունների ևտարածաշրջանային համագործակցության նախարարություն
  • Միլենկո Սավանովիչ՝ աշխատանքի և վետերանների և հաշմանդամների պաշտպանության նախարարություն
  • Պրեդրագ Գլուխակովիչ՝ առևտրի և զբոսաշրջության նախարարություն
  • Նեջո Տրնինիչ՝ տրանսպորտի և կապի նախարարություն
  • Ստևո Միրյանիչ՝ գյուղատնտեսության, անտառային և ջրային ռեսուրսների նախարարություն
  • Գոլիչ Սրեբրենկա՝ շինարարության և բնապահպանության նախարարություն
  • Դանե Մալեշևիչ՝ մշակույթի և կրթության նախարարություն
  • Դավոր Չորդաշ՝ փախստականների հարցերով և տեղափոխված անձանց նախարարություն
  • Դրագան Բոգդանիչ՝ առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն
  • Յասմին Կոմիչ՝ գիտության և տեխնոլոգիաների նախարարություն
  • Յասմինա Դավիդովիչ՝ ընտանեկան և երիտասարդական քաղաքականության և սպորտի հարցերով նախարարություն
  • Պետար Ջոկիչ՝ արդյունաբերության և ընդերքաբանության նախարարություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мандат правительства РС» (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է 2012-11-15 
  2. «Устав Републике Српске» (սերբերեն)։ Վերցված է 2016-12-12 
  3. «20 лет правительству РС» (սերբերեն)։ Վերցված է 2012-11-19 
  4. «Сформировано правительство РС» (սերբերեն)։ Վերցված է 2012-11-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]