Sinopharm Group
Sinopharm Group | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2003 |
Հիմնադիր | Sinopharm? |
Վայր | Շանհայ, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Արդյունաբերություն | դեղամիջոցների արտադրություն |
Մայր ընկերություն | Sinopharm? |
Կայք | sinopharmgroup.com.cn |
Բորսա | SEHK: 1099[1] |
Sinopharm Group Co., Ltd. (國藥控股股份有限公司, «Սինոֆարմ Գրուպ» կամ «Սինոֆարմ Հոլդինգ»), չինական դեղագործական ընկերություն, խոշորագույններից մեկը Չինաստանում և Ասիայում․ ընդգրկված է երկրի դեղագործական ընկերությունների «մեծ եռյակում» (China Resources Pharmaceutical Group-ի և Shanghai Pharmaceuticals-ի հետ միասին) և Չինաստանի հարյուր խոշորագույն ընկերությունների թվում։ Հիմնադրվել է 2003 թվականին, գլխավոր գրասենյակը գտնվում է Շանհայում, բաժնետոմսերի ստուգողական փաթեթը պատկանում է China National Pharmaceutical Group-ին[2][3][4][5]։
Sinopharm Group-ը մասնագիտացած է չինական և միջազգային ընկերությունների դեղագործական և բժշկական արտադրանքի բաշխման և լոգիստիկայի, դեղատների ցանցի միջոցով դեղերի մանրածախ վաճառքի, բժշկական սարքավորումների բաշխման և լիզինգի, դեղագործական արտադրանքի, քիմիական ռեագենտների և լաբորատոր նյութերի արտադրության մեջ[3][6][7]։ Sinopharm Group-ը ղեկավարում է գործարաններ, հետազոտական լաբորատորիաներ, ավանդական չինական բժշկության պլանտացիաներ, ինչպես նաև մարքեթինգային և դիստրիբյուտորային ցանցեր, որոնք տարածվում են ամբողջ Չինաստանում։
Sinopharm Group-ը 2016 թվականի Forbes Global 2000 ցանկում զբաղեցրել է 829-րդ հորիզոնականը[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Sinopharm Group-ը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին որպես China National Pharmaceutical Group (Չինաստանի ազգային դեղագործական ընկերություն, Պեկին) պետական ընկերության և Fosun Pharmaceutical (Շանհայ, մտնում է Fosun International բազմապրոֆիլ կոնգլոմերատի կազմի մեջ) մասնավոր ընկերության համատեղ ձեռնարկություն։ 2009 թվականին Sinopharm Group-ի բաժնետոմսերը սկսել են շրջանառվել Հոնկոնգի ֆոնդային բորսայում[9][10]։
2013 թվականին Sinopharm Group ընկերության կենսաբանական պատրաստուկների ինստիտուտը (Չենդու) մշակել է պատվաստանյութ B խմբի էնցեֆալիտի դեմ[11]։ 2020 թվականին China National Biotec Group (Sinopharm CNBG) դուստր ընկերության Կենսաբանական պատրաստուկների ինստիտուտը (Ուհան) մասնակցել է COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի մշակմանը[12][13]։
COVID-19 պատվաստանյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Sinopharm BBIBP-CorV (հայտնի է նաև որպես Sinopharm COVID-19 vaccine)[14] Sinopharm ընկերության կողմից մշակված COVID-19 ապաակտիվացված վիրուսային երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն III փուլի փորձարկումներ է անցել Արգենտինայում, Բահրեյնում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Պակիստանում, Պերուում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)՝ ավելի քան 60 000 մարդու մասնակցությամբ[15]։ BBIBP-CORV-ն օգտագործում է նմանատիպ տեխնոլոգիա CoronaVac-ի և BBV152-ի դեպքում, որոնք այլ ապաակտիվացված վիրուսային պատվաստանյութեր են COVID-19-ի համար[16]։
Միացյալ Արաբական Էմիրություններում և Բահրեյնում անցկացված փորձարկումների III փուլի արդյունքները, որ հրապարակվել են JAMA-ում, ցույց են տվել, որ BBIBP-CORV-ի արդյունավետությունը է 78,1 % է սիմպտոմատիկ դեպքերում և 100 % ծանր դեպքերում (21 դեպք պատվաստված խմբում և 95 դեպք պլացեբո խմբում)[17]։ 2020 թվականի դեկտեմբերին ԱՄԷ նախնական հայտարարել է միջանկյալ արդյունքները, որոնց ցույց են տվել 86 % արդյունավետություն[18]։ mRNA -ի պատվաստանյութերը ցույց են տվել ավելի բարձր արդյունավետություն՝ ավելի քան 90 %, սակայն դրանք ունեն որոշ երկրներում տարածման խնդիր, քանի որ դրանք պահանջում են սառեցնող սարքեր և բեռնատարներ։ BIBP-CORV-ը կարելի է տեղափոխել և պահել սառնարանային նորմալ ջերմաստիճանում[19]։
BBIBP-CorV-ն օգտագործվում է Ասիայի[20][21][22], Աֆրիկայի[23][24][25], Հարավային Ամերիկայի[26][27][28] ու Եվրոպայի[29][30][31] մի շարք երկրներում։ Sinopharm-ը նախատեսել էր 2021 թվականին արտադրել մեկ միլիարդ BBIBP-CORV դեղաչափ[32]։ 2021 թվականի մայիսի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել պատվաստանյութը COVAX-ի շրջանակներում օգտագործման համար[21][33]։
Բաժնետերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Sinopharm Group-ի բաժնետոմսերի 50,36 %-ը պատկանում է Sinopharm Industrial Investment-ին, 6,64 %-ը՝ China National Pharmaceutical Group ընկերությանը, 43 %-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ Հոնկոնգի ֆոնդային բորսայում։ Sinopharm Industrial Investment ընկերությունը պատկանում է China National Pharmaceutical Group (51 %) պետական հոլդինգին և Fosun Pharmaceutical (49 %) մասնավոր ընկերությանը[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.hkex.com.hk/eng/invest/company/profile_page_e.asp?WidCoID=1099&WidCoAbbName=&Month=&langcode=e
- ↑ «About Us» (անգլերեն). China National Pharmaceutical Group. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «Sinopharm Group» (անգլերեն). Forbes.
- ↑ «Sinopharm Group Co Ltd» (անգլերեն). Bloomberg.
- ↑ «Sinopharm Group Company Limited» (անգլերեն). Reuters.
- ↑ «Sinopharm Group» (անգլերեն). Market Screener.
- ↑ «Sinopharm Group Co. Ltd.: Private Company Information - Bloomberg». www.bloomberg.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Sinopharm Group». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «China's Sinopharm gets OK for $1 bln HK IPO» (անգլերեն). Reuters.
- ↑ «Company Profile» (անգլերեն). Sinopharm Group.
- ↑ «Китайская вакцина прошла предварительную квалификацию ВОЗ». Жэньминь жибао.
- ↑ «Китай начал третью фазу клинических испытаний инактивированной вакцины против COVID-19» (անգլերեն). Жэньминь жибао.
- ↑ «Китай ускорил разработку инактивированной вакцины от COVID-19». Жэньминь жибао.
- ↑ How the Sinopharm Vaccine Works Jonathan Corum and Carl Zimmer 22 March 2021, www.nytimes.com, accessed 11 April 2021
- ↑ Reuters Staff (2020 թ․ նոյեմբերի 19). «China Sinopharm's coronavirus vaccine taken by about a million people in emergency use». Reuters. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Corum, Jonathan; Zimmer, Carl (2021 թ․ ապրիլի 26). «How the Sinopharm Vaccine Works». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Kaabi, Nawal Al; Zhang, Yuntao; Xia, Shengli; և այլք: (2021 թ․ մայիսի 26). «Effect of 2 Inactivated SARS-CoV-2 Vaccines on Symptomatic COVID-19 Infection in Adults: A Randomized Clinical Trial». JAMA (անգլերեն). 326 (1): 35–45. doi:10.1001/jama.2021.8565. PMC 8156175. PMID 34037666.
- ↑ «UAE: Ministry of Health announces 86 per cent vaccine efficacy». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «China State-Backed Covid Vaccine Has 86% Efficacy, UAE Says». Bloomberg.com (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Liu R (2020 թ․ դեկտեմբերի 31). «China gives its first COVID-19 vaccine approval to Sinopharm». Reuters. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 21,0 21,1 Turak, Natasha (2021 թ․ հունվարի 18). «The UAE is on track to have half its population vaccinated by the end of March». CNBC. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Dawn.com (2021 թ․ փետրվարի 2). «PM Imran kicks off Pakistan's Covid-19 vaccination drive». DAWN.COM (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Reuters Staff (2021 թ․ հունվարի 24). «Sisi says Egypt to begin COVID-19 vaccinations on Sunday». Reuters. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Dumpis, Toms (2021 թ․ հունվարի 27). «Morocco Receives Half a Million Doses of Chinese Sinopharm Vaccine». Morocco World News. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Zimbabwe starts administering China's Sinopharm vaccines». thestar.com (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 18. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Argentina autoriza la vacuna china Sinopharm para mayores de 60 años». El Comercio. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
- ↑ Aquino, Marco (2021 թ․ փետրվարի 10). «'The best shield': Peru launches inoculation drive with Sinopharm vaccine». Reuters (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Bolivia begins inoculation with Sinopharm jabs | The Star». www.thestar.com.my. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Serbia Becomes First European Nation To Use China's Sinopharm Vaccine». RadioFreeEurope/RadioLiberty. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Hungary first EU nation to use China's Sinopharm vaccine against COVID». euronews (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Belarus begins COVID-19 vaccinations with Chinese shots». eng.belta.by (անգլերեն). 2021 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Which companies will likely produce the most COVID-19 vaccine in 2021?». Pharmaceutical Processing World (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Taylor, Adam (2021 թ․ մայիսի 7). «WHO grants emergency use authorization for Chinese-made Sinopharm coronavirus vaccine». The Washington Post. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Company Shareholding Structure» (անգլերեն). Sinopharm Group.