Sechseläuten
Sechseläuten | |
---|---|
Տեսակ | տոն, գուշակություն և գարնանային փառատոն |
Ամսաթիվ | Զատկի երկուշաբթի |
Տոնվում է | Շվեյցարիա |
Զեխսելոյթեն (Ցյուրիխի գերմանական բարբառով՝ Sächsilüüte, «Ժամը վեցին զանգերի ղողանջը»), Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող ավանդական գարնանային տոն, որը 20-րդ դարի սկզբից ի վեր նշվում է սովորաբար ապրիլի 3-րդ երկուշաբթի օրը։ Խարույկի սովորույթի հիմքում ընկած է Բյոգգը (Böögg)՝ ձմեռը խորհրդանշող փայտի տաշեղներով և ճայթրուկներով լցված արհեստական ձնեմարդ։ Տոնակատարությունը խորհրդանշում է հրաժշետ ձմռանը և բարիգալուստ գարնանը։
Բյոգգի այրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Zünfte-ի (գիլդիաների) շքերթից հետո տոնի գագաթնակետը ձմռան պատկերի՝ փայտի տաշեղներով և պայթուցիկներով լցված ձնեմարդու կերպարանքով Բյոոգգի այրումն է։ Բյոգգ կոչվող լաթի տիկնիկն այրելու սովորույթը նախորդել է Sechseläuten-ին։ Բյոոգգը ի սկզբանե դիմակավորված կերպար էր, որը չարություն էր անում և վախեցնում երեխաներին տոնի ընթացքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնի արմատները գալիս են միջնադարից, երբ ամառային առաջին աշխատանքային օրը նշվում էր քաղաքի քաղաքային սրահում։ Քաղաքային օրենսդիրները խստորեն կարգավորում էին այդ դարաշրջանի աշխատանքային օրվա տևողությունը։ Ձմեռվա ընթացքում բոլոր վայրերում աշխատանքային օրը տևում էր այնքան, քան դեռ ցերեկ էր, բայց ամառվա ընթացքում (այսինքն՝ սկսած գարնանային գիշերահավասարին հաջորդող երկուշաբթիից) օրենքը ընդունվեց, որ աշխատանքը պետք է դադարեցվի, երբ ժամը վեցին հնչեն եկեղեցու զանգերը։ Sechseläuten-ը շվեյցարական գերմաներեն բառ է, որը բառացիորեն թարգմանվում է «Ժամը վեցին հնչող զանգերի ղողանջ»։ Ավանդաբար ամառային աշխատանքային ժամերին անցնելը ուրախալի առիթ էր, քանի որ այն նշանավորում էր սեզոնի սկիզբը, երբ մարդիկ ունեին որոշ ոչ աշխատանքային ցերեկային ժամեր։
Գարնանը Բյոգգի կերպարը վառել են (շվեյցարական գերմաներենով «bogey» տերմինը նշանակում է սարսափելի տեսք ունեցող լաթե խրտվիլակ) քաղաքի տարբեր վայրերում 18-րդ դարի վերջից և 19-րդ դարի սկզբից, առանց Sechseläuten-ի հետ անմիջական կապի։ Sechseläuten շքերթի և Բյոգգի պաշտոնական այրման համադրությունը ի հայտ է եկել 1902 թվականին։
1902 թվականից մինչև 1951 թվականը տոնն անցկացվել է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին երկուշաբթի օրը։ Այդ օրը Ֆրաումյունստերի զանգը, տարվա մեջ առաջին անգամ, հնչել է՝ նշելու աշխատանքային ժամերի ավարտը ժամը 18:00-ին (պատմականորեն մայրամուտի ժամանակը գարնանային գիշերահավասարին)։ 1952 թվականին տոնը տեղափոխել են ապրիլի երրորդ երկուշաբթի։ 1981 թվականին հաստատված ամառային ժամանակի պատճառով Բյոգգի բուրգի այրումը երեկոյան 6-ից տեղափոխվել է գիշերից մի քանի ժամ առաջ։ Բացի այդ, իր ներկայիս ամսաթվի պատճառով տոնը հաճախ տեղի է ունենում մայիսի 1-ից մեկ շաբաթ առաջ, ինչը հանգեցնում է կտրուկ հակադրության՝ գերակշռող վերին դասի Sechseläuten-ի և բանվոր դասակարգի մայիսյան տոնի միջև։ Ցյուրիխի հասարակության երկու քաղաքական բևեռների խոշոր փառատոների այս մոտիկությունը նախկինում հանգեցրել է տարբեր միջամտությունների, օրինակ՝ 2006 թվականին Բյոգգի առևանգումը ձախ «հեղափոխականների» կողմից Sechseläuten-ից մի քանի օր առաջ։ Այդ ժամանակից ի վեր մի քանի Բյոգգեր են պահում պահուստում, իսկ հիմնականը տեղադրվում է Sechseläutenplatz տարածքում (բաց տարածք Բելլվյուի մոտ գտնվող Օպերայի շենքի դիմաց, որտեղ տեղի են ունենում Ցյուրիխի բացօթյա իրադարձությունների մեծ մասը)։ 2010 թվականից Ցյուրիխի գիլդիաները թույլ են տալիս Gesellschaft zu Fraumünster ընկերության կանանց զբաղվել Sechseläuten-ով, սովորաբար պարզապես հյուրեր լինելով գիլդիաներին՝ դեռևս չլինելով որպես Ցյուրիխի պաշտոնական գիլդիա։
2020 և 2021 թվականներին, COVID-19 համաճարակի պատճառով, Sechseläuten շքերթը չեղարկվել է։
Եղանակի գուշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական ավանդույթն ասում է, որ բուրգը վառելու և Բյոգգի գլխի ճայթյունի միջև ընկած ժամանակահատվածը ցույց է տալիս գալիք ամառը. արագ ճայթյունը խոստանում է տաք, արևոտ ամառ, իսկ ձգձգվող այրումը՝ ցուրտ և անձրևոտ ամառ։ 1974 թվականին արձանագրվել է ամենակարճ ժամանակը՝ 5:07 րոպե, իսկ ամենաերկարը եղել է 2016 թվականին՝ 43:34 րոպե[1]։ 2007 թվականին Բյոգգի գլխի պայթյունը (2007 թվականի ապրիլի 16-ին) տեղի է ունեցել բուրգի վառվելուց 12:09 րոպե անց՝ խոստանալով միջին տաք ամառ։ 2008 թվականի ապրիլի 14-ին հորդառատ անձրևներն այնքան են թրջել Բյոգգին և փայտե բուրգի նյութերը, որ «հրշեջները» ստիպված են եղել սկզբնական բռնկումից հետո բուրգը ցողել կերոսինով կամ մազութով՝ ի հավելումն 15 լիտր կրակի արագացուցիչի: 26:01 րոպե է պահանջվել Բյոգգի գլխի պայթելու համար, ինչը ցույց է տվել վատ ամառային եղանակ։
Sechseläuten-ը վերջին տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականի Sechseläuten-ը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։ Պաշտոնապես Բյոգգի գլուխը պայթել է միայն 26 րոպե 1 վայրկյան հետո՝ խոստանալով ցուրտ ամառ։ Խառնաշփոթ է առաջացրել այն փաստը, որ գլուխը, ավանդաբար պայթելու փոխարեն, շատ հանգիստ այրվել է։ Մոտ 20 րոպե անց գլուխն ամբողջությամբ այրվել է, բայց պարանոցի մի մեծ կտոր մնացել է ցցից կախված։ Հենց այդ կտորի պայթյունով էլ ավարտել է այդ տարվա միջոցառումը։
- 2012 թվականին Բյոգգի գլխի պայթյունը տևել է 12 րոպե 07 վայրկյան, և այդ տարի որոշակի շփոթություն է առաջացել, արդյոք Բյոգգի պարանոցի երկու ճայթրուկները պայթել են։ Պայթյունի ժամկետը որոշվել է 12 րոպե 07 վայրկյան։
- 2014 թվականին գլուխը բավականին արագ է պայթել (7 րոպե 23 վայրկյան)․ ամառը եղել է սառը։
- 2015 թվականին գլուխը բավականին արագ է պայթել․ ամառը եղել է տաք։
- 2016 թվականին գլուխը պայթել է 43 րոպե 34 վայրկյան հետո՝ սահմանելով նոր ռեկորդ[2]։
- 2017 թվականին գլուխը պայթել է 9 րոպե 56 վայրկյան հետո․ ամառը եղել է տաք։
- 2018 թվականին գլուխը պայթել է 20 րոպե 31 վայրկյան հետո։
- 2019 թվականին գլուխը պայթել է 17 րոպե 44 վայրկյան հետո։
- 2020 թվականին Sechseläuten-ը չեղարկվել է COVID-19 համաճարակի պատճառով։
- 2021 թվականին գլուխը պայթել է 12 րոպե 57 վայրկյան հետո[3]։ Sechseläuten-ի տոնակատարությունը չեղարկվել է COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու համար։ Բյոգգը տեղափոխվել է Ուրի կանտոնի Շյոլլեն կիրճ և իր պատմության մեջ առաջին անգամ այրվել Ցյուրիխից դուրս[4]։
- 2022 թվականի ապրիլի 25-ին գլուխը պայթել է 37 րոպե 59 վայրկյան հետո։
- 2023 թվականի ապրիլի 17-ին գլուխը պայթել է 59-րդ րոպեին՝ սահմանելով նոր բացասական ռեկորդ՝ կանխատեսելով ցուրտ ամառ[5]։
- 2024 թվականի ապրիլի 15-ին Բյոգգի այրումը չեղարկվել է ուժեղ քամու պատճառով, թեև շքերթը և տոնակատարությունը տեղի են ունեցել, իսկ Բյոգգը տեղափոխվել է հյուր՝ Ապենցել Աուսերռոդեն կանտոն[6]։
Հաջորդ Sechseläuten երկուշաբթիներն են[7]՝
- Ապրիլի 28 2025
- Ապրիլի 20 2026
- Ապրիլի 19 2027
- Ապրիլի 24 2028
- Ապրիլի 16 2029
- Ապրիլի 29 2030
- Ապրիլի 21 2031
- Ապրիլի 19 2032
- Ապրիլի 25 2033
- Ապրիլի 17 2034
- Ապրիլի 16 2035
Այլ իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնի լրացուցիչ միջոցառումների շարքում ներառում են նաև՝
- «Kinderumzug» (մանկական շքերթ) պատմական և բանահյուսական տարազներով Sechseläuten-ին նախորդող կիրակի օրը։
- 26 գիլդիաների գունեղ ցերեկային շքերթ՝ իրենց պատմական զգեստներով և հեծյալ «Reitergruppe» գնում են դեպի «Sechseläutenplatz», որտեղ այրվելու է Բյոգգը։
- Խարույկի շուրջ հեծյալ գիլդիաների հանդիսավոր արշավ։
- Ճաշի և ընթրիքի բանկետներ գիլդիայի անդամների և նրանց հյուրերի համար։
- «Auszug»՝ 26 գիլդիաներից յուրաքանչյուրի անդամների գիշերային այցելությունները մի քանի այլ գիլդիաների՝ ողջույններ, կենացներ, սրամտություններ և նվերների փոխանակում։
Sechseläuten քայլերգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փառատոնի ժամանակ հնչում է ժողովրդական քայլերգը, որը հայտնի է որպես Sechseläutenmarsch: Այն կոմպոզիտոր չունի, բայց հավանաբար ծագել է Ռուսաստանում[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բյոգգը 2011 թվականին
-
Բյոգգը 2010 թվականին
-
Sechseläuten-ը 2007 թվականին
-
Բյոգգը 2006 թվականին
-
Ժամանցային տոնավաճառ Լինդենհոֆ բլուրում (ապրիլ 2010)
-
Շքերթ Լիմաթքի-ում (2010)
-
Բյոգգի ժպտացող դեմքը ...
-
Շքերթին նախապատրաստվող Kämbel գիլդիայի անդամները (2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». www.sechselaeuten.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Swiss 'groundhog day' forecasts worst ever summer». The Local. 2016 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Sechseläuten 2021: Der Zürcher Böögg in der Schöllenenschlucht - Blick». Blick: Nachrichten und Schlagzeilen aus der Schweiz und aller Welt. Blick-Gruppe. 2021 թ․ ապրիլի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Sechseläuten 2021 – Zurich's Spring Festival %7C zuerich.com». The Official Zurich City Guide. n.d. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին. «For the first time in its history, the burning of the Böögg will not take place in Zurich on April 19, 2021. Due to the coronavirus pandemic, in order to prevent crowds gathering, it will be burned on the Devil's Bridge in the Schöllenen Gorge, in Canton Uri.»
- ↑ «Böögg explodiert nach 57 Minuten – so lange hat er noch nie gebrannt». 20 Minuten. 2023 թ․ ապրիլի 20. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ So ein Sechseläuten hat Zürich noch nie erlebt: Weil der Wind zu stark ist, darf der Böögg nicht brennen – nun soll er nach Appenzell Ausserrhoden kommen
- ↑ Sechseläuten, abgerufen am 19. April 2021.
- ↑ «Sechseläuten-Marsch: Sein Weg in die Schweiz - Radio». Play SRF (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sechseläuten» հոդվածին։ |
|