Saving Abel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saving Abel
Ժանրերհարդ ռոք
Գործունեություն2004
ԼեյբլVirgin Records
Կայքsavingabel.com
 Saving Abel Վիքիպահեստում

Saving Abel, ռոք խումբ, Միսսիսիպի նահանգի փոքր քաղաք Կորինֆում։ Կազմավորվել է 2004 թվականին, 2008 թվականին թողարկել է իր առաջին՝ "Saving Abel" ալբոմը, 2010 թվականին երկրորդ ալբոմը՝ "Miss America" անվանմամբ։ «Եթե ձեզ երգ է դուր գալիս, որը հնչում է ռադիոյով և դուք գաղափար չունեք, թե ով է այն կատարում, ձեզ թվում է, որ դուք արդեն դրա նման մի բան լսել եք։ Ահա մենք հենց այդպիսի խումբ ենք»՝ իրենց ստեղծագործությունները բնութագրում են խմբի անդամները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդ Վիքսն ու Ջեյսոն Նուլլը խումբը հիմնել են 2004 թվականին։ 2005 թվականին նրանց է միացել կիթառիստ Սքոթ Բարետը, բասիստ Էրիկ Թեյլորը և թմբկահար Բլեյկ Դիքսոնը։ Որոշ ժամանակ անց տղաներին նկատում է պրոդյուսեր Սկիդ Միլլսը (Skidd Mills), ով մինչ այդ համագործակցել էր ZZ Top-ի, Saliva-ի և Ռոբերտ Կրեեմի հետ։ Նա տղաներին առաջարկեց օգտագործել իր՝ Մեմֆիսի «747 Studios» ստուդիան։

Խմբի դեբյուտային համանուն ալբոմը թողարկվել է միայն 2008 թվականի մարտին Virgin Records լեյբլում և ստացել դրական արձագանքներ։ Առաջին երգը՝ «Addicted»-ը (երգ նախկին ընկերուհու մասին)[1] հայտնվել է Billboard Hot 100 ազգային չարթի 20-րդ հորիզոնականում և 2-րդ տեղում՝ US Mainstream Rock Chart-ում։ Ալբոմը Billboard 200-ում հասել է 49-րդ հորիզոնականի և 2009-ի փետրվարի դրությամբ վաճառվել է 382,443 օրինակով։ 2009 թվականի մարտի 16-ին ձայնասկավառակը ստացել է վաճառքի ոսկե աստիճան[2]։

2009 թվականի սկզբին Saving Abel-ը ուղևորվեց Nickelback խմբի «Dark Horse Tour», 2009 թվականի ամռանը բաց երկնքի տակ նվագել են Hinder-ի և Papa Roach-ի հետ։ Ինչպես նաև, իր սեփական ուղևորության ժամանակ դեպի ԱՄՆ, հասցրել է մի բեմում ներկայանալ Red-ի, Pop Evil-ի և Taddy Porter-ի հետ[3]։

2009 թվականի ապրիլի 7-ին խումբը թողարկեց EP ալբոմը՝ «18 Days Tour» անվանումով, որն իր մեջ ներառում էր «Addicted» և «18 Days» հիթերի ակուստիկ տարբերակները, ինչպես նաև 2 նոր երգեր՝ «Goodbye» և «Trying to Clear My Head»[4]։ 2010 թվականի հունվարին Saving Abel-ը վերադարձավ ստուդիա՝ երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրման համար[5]։ Ալբոմը ստացավ Miss America անվանումը և նախատեսվում էր թողարկել 2010 թվականի հունիսի 8-ին։ Նոր ալբոմի երգերից մեկն արդեն հասանելի է ներբեռնման համար՝ «Sex Is Good»-ի ակուստիկ տարբերակը։

2010 թվականի ապրիլի 8-ին թողարկվեց «Stupid Girl (Only in Hollywood)» առաջին սինգլը՝ ալբոմի թողարկմանը պատրաստվող խմբի կողմից։ Ապրիլի 19-ից երգը ունկնդրելու համար հասանելի է դարձել ռոք ռադիոկայաններում։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ալբոմնր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Դիրք Կարգավիճակ
US US Rock US Hard Rock
2008 Saving Abel
  • Թողարկում։ 2008 թվական մարտի 11
  • Լեյբլ։ Virgin Records
49 5 4
  • US։ Ոսկե
2010 Miss America
  • Թողարկում։ 2010 թվական հունիսի 8
  • Լեյբլ։ Virgin Records
24 4 1

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ
2009 18 Days Tour
  • Թողարկում։ 2009 թվական ապրիլի 7
  • Լեյբլ։ Virgin Records

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դիրք[6] RIAA Ալբոմ
US US Mod Rock US Main Rock US Adult CAN AUS
2008 «Addicted» 20 6 2 10 9 19 Պլատինե Saving Abel
«18 Days» 104 10 6
2009 «Drowning (Face Down)» 23 3
2010 «Stupid Girl (Only In Hollywood)» - 31 7 Miss America
«The Sex is Good»[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview With Saving Abel». ShaveMagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Saving Abel 'self-titled' album — MusicRemedy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  3. CLASS OF 2009: NEW SAVING ABEL HEADLINE TOUR! — блог | пользователя Saving Abel на MySpace
  4. 18 Days Tour EP in Stores Today! — блог | пользователя Saving Abel на MySpace Արխիվացված 2009-02-07 Wayback Machine
  5. Saving Abel Road Test New Material | News @ Ultimate-Guitar.Com
  6. «Billboard Chart Positions - Albums». allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
  7. «Nu Rock Traxx volume 138 — ERG Music's DJ CD Compilations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Saving Abel» հոդվածին։