Santa Monica Studio

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Santa Monica Studio
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1999
ՀիմնադիրSony Interactive Entertainment
ՎայրՊլայա Վիստա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Պլայա Վիստա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSIE Worldwide Studios?
Կայքsms.playstation.com(անգլ.)

Santa Monica Studio, ամերիկյան PlayStation Studios ընկերության դուստր ընկերություն, որ մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Ստուդիան հիմնադրվել է 1999 թվականին Ալան Բեքքերի կողմից և սկզբնական շրջանում տեղակայված է եղել Սանտա-Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիա)։ 2014 թվականից գլխավոր գրասենյակը տեղակայված է Լոս Անջելեսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Santa Monica Studio հիմնադրվել է 1999 թվականին Ալան Բեքքերի կողմից, ով եղել է Sony Computer Entertainment-ի նախկին աշխատակից։ Ստուդիան հիմնադրվել է Naughty Dog ընկերության հարևանությամբ, իսկ արդեն հետագայում տեղափոխվել է Սանտա-Մոնիկա[1]։ Փենսիլվանյան կայարանի շենքը զբաղվեցնելու էր 15 տարի[2]։ Իրենց առաջին խաղի համար՝ «Kinetica», ընկերությունը որոշեց բաց թողնել PlayStation խաղային համակարգի առաջին սերունդը, և մի անգամից թողարկել խաղը PlayStation 2-ի համար։ «Kinetica» և հետագա խաղերի համար մշակվեց սեփական խաղային շարժիչ։ Չնայած այն հանգամանքին, որ խաղի մշակումը ընթանում էր ստուդիայի կառուցմանը զուգահեռ, պրոդյուսեր Շեննոն Ստադսթիլլը ամբողջությամբ կենտրոնացել էր խաղի մշակման վրա, ցանկանալով ապացուցել Sony-ին, որը Santa Monica Studio-ն ունակ է թողարկել նախագծեր՝ կարճ ժամանակահատվածում և փոքր բյուջեով։ Kinetica խաղը թողարկվեց 2001 թվականին, դրա հետ մեկ տեղ ստուդիան մնաց բյուջետի սահմաններում։ Սրանից հետո ընկերությունն անցավ իր հաջորդ նախագծի մշակմանը, որը կրում է «God of War» անվանումը։

Santa Monica Studio ընկերությունը նաև կատարում էր ինկուբատորի դեր ինդի խաղային ստուդիաների համար, ինչպիսին է օրինակ՝ Thatgamecompany-ին։ Thatgamecompany համակագործակցելով Santa Monica Studio-ի հետ մշակեցին Journey անունը կրող խաղը[1][3]։

2012 թվականին Բեքքերը միացավ Japan Studio-ին, իսկ Շեննոնը դարձավ Santa Monica Studio-ի մշակողների բաժնի գլխավորը։ 2014 թվականի հունվարին հայտարարվեց որ ընկերությունը տեղափոխվում է Լոս Անջելես։ Անհայտ քանակի աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, կապված չեղարկված նախագծի հետ, այդ թվում Ստիգա Ասմուսենան, ով գլխավորում էր չեղարկված նախագիծը[4][5]։ Տեղափոխությունը ավարտվեց 2014 թվականի հուլիսի 22-ին։

2020 թվականի մարտին Ստադսթիլլը լքեց Santa Monica Studio-ն, որպեսզի գլխավորի նոր ստուդիա, իսկ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց երկար ժամանակ ընկերությունում աշխատող Յումի Յանգը[6]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմ
2001 Kinetica PlayStation 2, PlayStation 4
2005 God of War PlayStation 2, PlayStation 3, PlayStation Vita
2007 God of War II
2010 God of War III PlayStation 3, PlayStation 4
2013 God of War: Ascension PlayStation 3
2018 God of War PlayStation 4, Windows
2022 God of War: Ragnarök PlayStation 4, PlayStation 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The House That God of War Built: Sony Santa Monica - IGN» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  2. «Sony Santa Monica unveils its new logo». PlayStation.Blog (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  3. Martin Robinson (2013 թ․ մարտի 15). «Inside Santa Monica Studios, Sony's development commune». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  4. «Layoffs Hit God of War Studio Sony Santa Monica - IGN» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  5. Wesley Yin-Poole (2014 թ․ մարտի 19). «God of War developer Sony Santa Monica suffers layoffs». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  6. «Yumi Yang named new head of Sony Santa Monica Studio». GamesIndustry.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.