Samsung Galaxy Note 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Samsung Galaxy Note 10
Samsung Galaxy Note 10 և Note 10+ սմարթֆոնները

Samsung Galaxy Note 10, անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող թաբլեթ-սմարթֆոն արտադրված Samsung Electronic ընկերության կողմից, Samsung Galaxy Note դասի տասերորդ սերունդը։ Սմարթֆոնը ներկայացվել է 2019 թվականի օգոստոսի 7-ին, որպես Galaxy Note 9-ի իրավահաջորդ[1], մինչ այդ նախորդ մի քանի ամիսների ընթացքում սմարթֆոնի մասին լայնորեն արտահոսել է ինֆորմացիա[2]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը առկա է չորս տարբերակներով՝ Note 10/Note 10 5G և Note 10+/Note 10+ 5G։ Էկրանի չափսերն են՝ 6․3 (1080p) և 6․8 դյուրմ (1440p), տեխնոլոգիան Dynamic AMOLED, HDR10+ -ի և «դինամիկ տոնով ցուցադրում» ռեժիմի աջակցությամբ։ Դիմային տեփսախցիկը գտնվում է էկրանի մեջ առանձին կտրվածքով, կենտրոնական հատվածում, մատնահետքի սկաները տեղադրված էկրանի մեջ, օգտագործվել են ուլտրաձայնային սկաներներ[3][4]։

Միջազգային շուկայի համար նախատեսված մոդելների վրա տեղադրված է Exynos 9825 պրոցեսորը իսկ ամերիկյան և չինական շուկայի համար նախատեսված տարբերակի վրա՝ Qualcomm Snapdragon 855 պրոցեսորը։ Բոլոր մոդելները վաճառվում են 256 Գբ մշտական հիշողությամբ, բացի 10+ և 10+ 5G տարբերակներից, որոնք նաև վաճառվում են 512 Գբ տարբերակ հիշողությամբ։ Համապատասխանաբար սմարթֆոնները ունեն 3500 և 4500 միլիամպեր մարտկոց, աջակցում է արագ լիցքավորման և Qi ինդուկտիվ լիցքավորման հնարավորությունը[5][6]։ Այս տարբերակները Note դասի առաջին սմարթֆոններն են, որոնցում բացակայում է ականջակալների համար նախատեսված 3․5 մմ դաշտը, ինչպես նաև հանվել է Bixby կոճակը[7]։

Տեսախցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Note 10-ը ունի հետին երեք տեսախցիկներ, մեկ 12 մեգապիքսել լայն անկյանով  լուսանկարող, մեկ 12 մեգապիքսել հիմնական և մեկ 16 մեգապիքսել ուլտրալայն անկյանով լուսանկարահանող։ Ինչպես նաև 10 + և 10+ 5 G տարբերակները ունեն լրացուցիչ VGA։ Բոլոր մոդեկներում դիմային տեսախցիկը ունի 10 մեգապիքսել ոսպնյակ։ Տեսախցիկների ծրագրայի ապահովումը իր  մեջ  ներառում է նոր առանձնահատկություն՝ «Shot Suggestion» ֆունկցիան, որը օգնում է օգտատերերին՝ «գեղարվեստական կենդանի զտիչներ»-ի միջոցով և թույլ տակիս ուղղակիորեն լուսանկարելուց հետո ստացված պատկերը հրապարկել անմիջապես ինստագրամում։  Երկու տեսախցիկներն էլ աջակցում են 4K և HDR10+  թույլտվությամբ վիդեո նկարահանում ավելի բարելավված վիդեո կայունացմամբ։  Ինչպես նաև վիդեո ռեժիմում հնարավոր է կիրառել  Live Focos (կենդանի ֆոկուս) ֆունկցիան այնպես՝ ինչպես դիմանկարային ռեժիմում։

S-pen[խմբագրել | խմբագրել կոդը]

Note 9-ի համեմատ զգալի փոփոխություններ է կրել նաև S-pen -ը։ Նոր բարելավումները  թույլ են տալիս սմարթֆոնը կառավարել էլ  հեռվից , առանց գրչի էկրանին դիպչելու։  Դա իր մեջ ներառում է տեսախցիկի և  Microsoft Word խմբագրիչի պարամետրերի փոփոխություն սմարթֆոնի մեջ։

Ծրագրային ապահովու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով և Սամսունգի կողմից մշակված One UI ինտերֆեյսով։ Նոր թարմացման մեջ  կատարվել է հիմնական օգտագործման տարրերի տեղափոխություն ինչը բարձրացնում է մեծ էկրանի օգտագործման հարմարավետությունը։ Շատ ծրագրեր ունեն մեծ վերնագրեր, ինչը հիմնական բովանդակությունը  տեղափոխվում է էկրանի կենտրոնային հատված և լրացուցիչ տեղեկությունները տեղափոխվում են դեպի ավելի ներքև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rogerson James։ «Samsung Galaxy Note 10 release date, price, news and leaks»։ TechRadar (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  2. Villas-Boas Antonio։ «Samsung's Galaxy Note 10 is being announced on August 7 — here's everything we've heard about it so far»։ Business Insider։ Վերցված է 2019-08-05 
  3. «Samsung's Galaxy Note 10 is a tiny bit smaller and costs less than before»։ Engadget (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  4. Devindra Hardawar։ «Samsung's Galaxy Note 10+ has a huge 6.8-inch screen, optional 5G»։ Engadget (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  5. Swider Matt, McCann John (2019-04-03)։ «Hands on: Samsung Galaxy S10 review»։ TechRadar (անգլերեն)։ Վերցված է 2019-04-07 
  6. Seifert Dan (2019-02-20)։ «Samsung officially announces the Galaxy S10 and S10 Plus, starting at $899»։ The Verge։ Վերցված է 2019-02-20 
  7. Alvarez Edgar (օգոստոսի 7, 2019)։ «Samsung's Galaxy Note 10 doesn't have a headphone jack or Bixby button»։ Engadget։ Վերցված է օգոստոսի 8, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Samsung Galaxy Note 9
Samsung Galaxy Note 10
2019