Samsung Galaxy Fold

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Galaxy Fold - 1.jpg
Galaxy Fold

Samsung Galaxy Fold, Samsung Electronics ընկերության կողմից թողարկված ծալվող էկրանով սմարթֆոն։ Այն ներկայացվել է 2019 թվականի փետրվարի 21-ին։ Նախատեսված էր, որ ԱՄՆ-ում վաճառքը կսկսի 2019 թվականի ապրիլի 26-ին, սակայն էկրանի հետ կապված խնդիրների պատճառով օրը հետաձգվեց[1]։ Եվ սմարթֆոնի ռելիզը տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։

Վաճառքը Ռուսաստանի ողջ տարածքում սկսեց 2019 թվականի հոկտեմբերի 25-ին։ Samsung Galaxy Fold-ին Ռուսաստանում արժե 159 900 ռուբլի[2]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Fold նախատիպը և իր ծալվող էկրանը բրենդային One UI-ի հետ միասին ցուցադրվեց 2018 թվականի նոյեմբերին կայացած Samsung-ի մշակողների կոնֆերանսի ժամանակ[3][4]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Fold-ում տեղադրած է 2 AMOLED-էկրան։ Առաջինը, 4,6 դյույմ անկյունագծով էկրան է, որը տեղադրված է դիմացի հատվածում և նախատեսված է մեկ ձեռքով օգտագործելու համար։ Սարքը բացելուց հետո հասանելի է դառնում 7,3 դյույմանոց էկրան, որի վերևի աջ անկյունում տեղակայված է տեղախցիկը։ Մատնահետքի սկաները տեղադրված է հոսանքի կոճակում։ Սմարթֆոնը ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներքին հիշողություն։

Սարքը ունի 2 մարտկոց, ընդհանուր հզորությունը կազմում է 4380 մԱհ, ինչպես նաև ունի 6 տեսախցիկ՝ երեք հիմնական (12 Մպ, 12 Մպ, 16 Մպ), երկուսը «գլխավոր» էկրանի մոտ (10 Մպ, 8 Մպ) և մեկը առջևի հատվածում (10 Մպ)։

Galaxy Fold-ը վաճառվում է Android Pie օպերացիոն համակարգով։ Վաճառքի ենթակա է տարբերակ 5G ցանցով։ Սմարթֆոնի հայտնի հնարավորություներից է՝ աշխատանքը 3 ծրագրերի հետ միանգամից և հնարավորությունը ակընթարթորեն հիմնական էկրան տեղափոխել առջևի վահանակում բացված ծրագիրը։

Խնդիրներ կապված էկրանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաձգման պատճառներից մեկը էկրանի թաղանթն էր։ Քանի-որ, բոլոր հեռացնում էին էկրանի վրաի թաղանթը, և սթմարֆոնի էկրանը սկսում էր վատ աշխատել։ Արդյունքում Samsung ընկերությունը հետաձգեց այս սմաթրֆոնի վաճառքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. WSJ: Samsung отложила выпуск Galaxy Fold с гибким экраном после жалоб журналистов на поломки смартфонов (22 апреля 2019)
  2. «Российский релиз Samsung Galaxy Fold: цена 159 990 рублей» (ru-RU)։ Fan-Android.com | Новости мобильного мира։ Վերցված է 2019-10-13 
  3. Tom Warren (2018-11-07)։ «This is Samsung’s foldable smartphone»։ The Verge։ Վերցված է 2019-02-24 
  4. Stephen Lambrechts 2018-11-08T00:27:53Z Mobile phones։ «Samsung announces One UI, a massive overhaul of its Android interface» (անգլերեն)։ TechRadar։ Վերցված է 2019-02-24