Ruth B.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ruth B.
Ի ծնե անունանգլ.՝ Ruth Berhe
Նաև հայտնի է որպեսRuth B
Ծնվել էհուլիսի 2, 1995(1995-07-02) (28 տարեկան)
Էդմոնտոն, Կանադա
Երկիր Կանադա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
ԼեյբլColumbia Records
ԿրթությունMacEwan University? և Ross Sheppard High School?
Կայքruthbofficial.com

Ruth B (հուլիսի 2, 1995(1995-07-02), Էդմոնտոն, Կանադա), Կանադայի Ալբերտա նահանգի Էդմինտոն քաղաքից երգչուհի, երգերի հեղինակ։ Սկսել է երգեր երգել 2013 թվականի սկզբին Vine-ում։ 2015 թվականի նոյեմբերին նա թողարկել է իր առաջնելութային «EP The Intro»-ն։ 2017 թվականի մայիսի 5-ին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Safe Haven»։ Նրա «Lost Boy» երգը հավաքել է ավելի քան 300 մլն հոսք միայն «Spotify»-ում, 2018 թվականի դրությամբ՝ երգչուհու «YouTube»-յան ալիքում երգն ստացել է 138 մլն դիտում։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ruth B-ն ծնվել և մեծացել է Ալբետրա նահանգի Էդմոնտոն քաղաքում։ Նա իր երիտասարդ տարիների մի մասն անցկացրել է աշխատելով տեղի հագուստի խանութ՝ «Reitmans»-ում, և «The Canadian Press»-ում նա իրեն նկարագրել է որպես «ինտրովերտ»[1]։ Աշխատելով կես դրույքով՝ «Vine»-ում հաճույքի համար տեսահոլովակներ է տեղադրել։ Նա ասում է, որ ընտրել է վեց վայրկյանանոց վիդեոծառայությունը, քանի որ կարճ տեսաահոլովակների բեռնման համար ավելի քիչ ջանքեր են պահանջվել՝ «YouTube»-ի այլ ծառայությունների համեմատ[1]։

Ruth B-ն 2013 թվականին ավարտել է Ռոսսա Շեպպարդայի միջնակարգ դպրոցը։ Սովորել է ՄակԷվան համալսարանում, բայց հրաժարվել է ուսումից, որպեսզի կենտրոնանա երաժշտության վրա[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 9-ին Vine-ում հրապարակել է իր առաջին տեսահոլովակը։ «Vine»-ում նրա երգածները նկատել են ձայնագրման լեյբլները և նա 2015 թվականի հուլիսին «Columbia Records»-ի հետ պայմանագիր է կնքել։

«Juno Awards 2017» մրցանակաբաշխությունում Ruth B-ն առաջադրվել է Juno Fan Choice Award մրցանակի՝ որպես տարվա երգերի հեղինակ, և հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում։ Ավելի ուշ նա կատարել է իր «Lost Boy» երգը։

Հաջորդ տարի՝ 2018 թվականին, Juno-ի մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է երեք անվանակարգում՝ ներառյալ «Տարվա արտիստ», «Տարվա ալբոմ» և «Տարվա փոփ ալբոմ»։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2016 Փոքր մրցանակներ Լավագույն Vine-ի երաժիշտ Herself Առաջադրված
iHeartRadio երաժշտական մրցանակաբաշխություն Fan Vine-ի սիրված երաժիշտ
Պատանի մրցանակաբաշխություն Next Big Thing
BET-ի մրցանակաբաշխություն BET FANdemonium-ի մրցանակաբաշխություն
2017 2017-ի Juno-ի մրցանակաբաշխություն|Juno Awards Juno Fan մրցանակաբաշխություն
Տարվա արտիստ Հաղթանակ
Տարվա երգերի հեղինակ 2 Poor Kids" Առաջադրված
Կանադայի ռադիոյի երաժշտական մրցանակաբաշխություն Ամենալավ նոր Խումբ կամ Սոլո Արտիստ։ Hot AC "Lost Boy (Ruth B song)|Lost Boy" Հաղթանակ
Ամենալավ նար Խումբ կամ Սոլո Արտիստ։ Mainstream AC Առաջադրված
Ամենալավ նար Խումբ կամ Սոլո Արտիստ։ CHR Հաղթանակ
Արևմտա-կանադական մրցանակաբաշխություն Տարվա փափ արտիստ Herself Առաջադրված
2018 2018-ի Juno մրցանակաբաշխություն |Juno մրցանակաբաշխություն Տարվա Արտիստ Առաջադրված
Տարվա ալբոմ Safe Haven (Ruth B. album)|Safe Haven
Տարվա փոփ ալբոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Edmonton singer Ruth B on life after Vine: 'I write full songs now, not just 6 seconds'». Global News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  2. Sperounes, Sandra (2015 թ․ նոյեմբերի 25). «Who is Edmonton's Ruth B? The latest online star to get a record deal». Edmonton Journal. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]