Renderforest

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Renderforest
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովման ընկերություն
Հիմնադրված է2013
ՀիմնադիրՆարեկ Սաֆարյան
ՎայրԵրևան, Գյումրի
ԵրկիրՀայաստան
ԱրտադրանքՎիդեոխմբագրման և անիմացիայի գործք, Լոգոների ստեղծման գործիք, Վեբ կայքերի ստեղծման գործիք, Մակետների ստեղծման գործիք, Գրաֆիկ դիզայնի գործիք, Բիզնես անունների ստեղծման գործիք
Աշխատողների թիվ100+
Դուստր ընկերություններԱՐԴԻ կրթական ակադեմիա, Ararat Box
Կայքrenderforest.com

Renderforest, ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ, որն առաջարկում է թվային բովանդակություն ստեղծելու գործիքների փաթեթ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր և այլն։ Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Renderforest-ը հիմնադրել է Նարեկ Սաֆարյանը Երևանում 2013 թվականին՝ մի քանի հոգուց բաղկացած փոքր թիմով, որի նպատակը առցանց տեսանյութերի ստեղծման ոլորտը հեղափոխելն էր։ 2015 թվականին թողարկվել է հարթակի բետա տարբերակը, որն ունեցել է միայն կաղապարների միջոցով անիմացիոն տեսանյութերը վեբ հարթակում խմբագրելու հնարավորություն[2]։

2015 թվականին բացվել է նաև կազմակերպության առաջին գրասենյակը Գյումրիում։ 2015-16 թվականներին հարթակից օգտվում էր շուրջ 50 000 օգտատեր։

2018 թվականին Լիսաբոն քաղաքում ընթացող Web Summit-ի ժամանակ ընկերությունը հայտարարել է նոր արտադրանքի՝ առցանց լոգո ստեղծող գործիքի թողարկման մասին, ինչպես նաև աշխարհում առաջին վիդեո ստեղծման գործիքի մասին, որն աշխատում էր մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ալգորիթմներով[3]։

2018 թվականին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունը թողարկել և անվճար հասանելի է դարձրել հայկական 5 տառատեսակներ[4]։

2019 թվականին ընկերությունը թողարկել է վեբ կայքեր ստեղծող գործիք և մակետներ ստեղծող գործիք[5][6]։ 2019 թվականին ընկերությունը ճանաչվել է տարվա լավագույն 100 ընկերություններից մեկը աշխարհում՝ ըստ հեղինակավոր G2 Crowd ընկերության[7]։ 2019 թվականին բացվել է նաև ընկերության նոր և կենտրոնական գրասենյակը Երևան քաղաքում՝ Պարույր Սևակ 11/1 հասցեում[8]։

2019 և 2021 թվականներին ընկերությունը Հայաստանում կազմակերպել է Reinvent by Renderforest-ը՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության մասնագիտություններին նվիրված առաջին և ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում[9]։

2020 թվականին հիմնադրվել է ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Ararat Box-ը[10], որը 2022 թվականին հրատարակել է «Չբացահայտված Հայաստան» եզակի լուսանկարչական ալբոմը[11]։

2021 թվականին ընկերությունը հայտարարել է իր նոր պրոդուկտի՝ առցանց գրաֆիկների խմբագրման գործիքի մասին և հասանելի դարձրել այն արդեն իսկ գործող 10 միլիոն օգտատերերի համար[12]։

2022 թվականին ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը հայտարարել է Renderforest-ի կրթական կենտրոնի՝ Արդի Ակադեմիայի հիմնադրման մասին[13][14]։

2023 թվականին ընկերության օգտատերերի թիվը հատել է 20 միլիոնը[15]։

2023 թվականին Renderforest-ը թողարկել է արհեստական բանականության վրա հիմնված բիզնես անուններ ստեղծող գործիք[16]։

2023 թվականին Google I/O կոնֆերանսի ժամանակ Renderforest-ի Android հավելվածը հիշատակվել է որպես Google Play-ի լավագույն որակ ունեցող հավելվածներից մեկը[17]։

Ընկերությունը ՀՀ խոշոր հարկատու է[18], ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) լիիրավ անդամ[19], WCIT 2019 գործընկեր[20]։ Ընկերությունում աշխատում են ավելի քան 100 մասնագետներ[21]։

Արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Renderforest ընկերությունը ստեղծել է 7 գործիքներ։

  • Տեսանյութերի և անիմացիաների ստեղծման գործիք, 2015
  • Տարբերանշանների ստեղծման գործիք, 2018
  • Վեբ կայքերի ստեղծման գործիք, 2019
  • Մակետների ստեղծման գործիք, 2019
  • Գրաֆիկական դիզայնի գործիք, 2020
  • Արհեստական բանականությամբ բիզնեսի անունների ստեղծման գործիք, 2023
  • Android և iOS հեռախոսային վիդեոմոնտաժի գործիքներ, 2023

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Renderforest-ի օգտատերերի թիվն անցել է 20 միլիոնից».
  2. «Հաջողության պատմություն. RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյան».
  3. «AI Based Automated Video Creation Gets Possible: Featuring at Web Summit».
  4. «RenderForest-ն անվճար հասանելի է դարձրել 5 հայկական տառատեսակներ».
  5. «Renderforest-ը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ վեբ կայքեր ստեղծելու նոր գործիք».
  6. «Renderforest Online Website Builder Review – A Fast, Easy & Affordable Tool».
  7. «Best Global Sellers 2019».
  8. «Հայկական Renderforest-ը նոր գրասենյակ է բացել և հարթակում նոր գործիք ներդրել».
  9. ««Renderforest» ընկերությունը Երևանում անցկացնում է «ReInvent» միջոցառումը։».
  10. «All You Need To Know About Ararat Box».
  11. «Undiscovered Armenia - A Book of Rarely Seen Photographs by Ararat Box».
  12. «Renderforest Launches a Graphic Design Software».
  13. «Renderforest ՏՏ ընկերությունը կառուցում է տեխնոլոգիական համալսարան».
  14. «Արդի կրթության ակադեմիան Renderforest ընկերության կողմից հիմնադրված կրթական նախաձեռնություն է».
  15. «Number of Armenian Renderforest users reaches 20 million».
  16. «Renderforest's Business Name Generator in Action».
  17. «What great quality looks like on Google Play».
  18. «Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները».
  19. «ԱՏՁՄ անդամ ընկերություններ».
  20. «WCIT 2019 to start accepting media accreditation requests as of September 3».
  21. «Renderforest: Milestones achieved».